Պինսկ (բելառուս․՝ Пі́нск, ռուս.՝ Пи́нск, լեհ.՝ Pińsk, լիտ.՝ Pinskas), նավահանգստային քաղաք Բելառուսում՝ Պոլեսիեի տարածաշրջանում, Պինա գետի ափին, Պրիպյատի հետ նրա միախառնվելու վայրի մերձակայքում, Դնեպր-Բուգ ջրանցքից 29 կիլոմետր հեռավորության վրա։ Մարզային ենթակայության քաղաք է, Պինսկի շրջանի վարչական կենտրոնը։ Համարվում է բելառուսական Պոլեսիե տարածաշրջանի ոչ պաշտոնական մայրաքաղաքը։ Տրանսպորտային հանգույց է, արդյունաբերական, մշակութային, կրոնական կենտրոն։ Ուղղափառ և կաթոլիկ թեմերի աթոռանիստ է, ունի հոգևոր ճեմարան։ Քաղաքում կա նաև հրեական մեծ համայնք (չնայած գերմանացի ֆաշիստների տիրապետության շրջանում՝ 1942 թվականի հոկտեմբերին բազմաթիվ հրեա բնակիչներ քաղաքում հիմնված գետտոյից տեղափոխվել են մահվան ճամբարներ ու ոչնչացվել[2]): Պինսկը Բելառուսի խոշոր բնակավայրերից է. 2018 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 137.961:

Բնակավայր
Պինսկ
բելառուս․՝ Пінск
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲելառուս Բելառուս
ՀամայնքԲրեստի մարզ
Հիմնադրված է1097 թ.
Մակերես51,48 կմ²
ԲԾՄ141±1 մետր, 139 մետր
Բնակչություն124 295 մարդ (հունվարի 1, 2024)[1]
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ165
Փոստային դասիչ225700, 225710, 225716 և 225745
Ավտոմոբիլային կոդ1
Պաշտոնական կայքpinsk.by
Պինսկ (Բելառուս)##
Պինսկ (Բելառուս)

Անվան ծագում

խմբագրել

Քաղաքի անվանումը բխում է Պրիպյատի ձախակողմյա վտակ Պինա գետի անվանումից։ Բառարմատը пин-ն է, որը նշանակում է կանգառ, նավամատույց[3]։ Ըստ մեկ այլ վարկածի՝ գետի անվանումը կապված է հնդեվրոպական pinas բառի հետ, որը նշանակում է հաստ, լիքը-լիքը[4]։ Եվս մեկ վարկածի համաձայն՝ Պինա ջրանունը իլլիրիական ծագում ունի և նշանակում է ճահիճ, տիղմ, ցեխ[5][6]։

Աշխարհագրություն

խմբագրել

Պինսկը զբաղեցնում է 47,36 կմ² տարածք, որից 1 կմ² անտառներ են, 7,96 կմ² ճահճուտներ, 1,07 կմ² ջրային տարածքներ[7]։

Կլիման չափավոր մայրցամաքային է[8]՝ մեղմ ձմեռներով և չափավոր տաք ամառներով (դա պայմանավորված է Ատլանտյան օվկիանոսից եկող ցիկլոններով)։ Հունվարի միջին ջերմաստիճանը −3,4 °C է, հուլիսինը՝ 19,1 °C: Տեղումների տարեկան միջին քանակությունը մոտավորապես 600 մմ է։ Զրոյից բարձր ջերմաստիճանով օրերի քանակը՝ 253: Տարեկան միջին հաշվով տեղումներ դիտվում են 165 օր[9]։

Պինսկի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 10
(50)
16
(61)
21
(70)
25
(77)
30
(86)
30
(86)
32
(90)
31
(88)
28
(82)
23
(73)
14
(57)
12
(54)
32
(90)
Միջին բարձր °C (°F) −1
(30)
−1
(30)
4
(39)
11
(52)
18
(64)
20
(68)
22
(72)
22
(72)
17
(63)
11
(52)
3
(37)
0
(32)
10.5
(50.9)
Միջին օրական °C (°F) −5.3
(22.5)
−4.3
(24.3)
−0.2
(31.6)
7.2
(45)
13.8
(56.8)
16.9
(62.4)
18.3
(64.9)
17.2
(63)
12.9
(55.2)
7.1
(44.8)
1.7
(35.1)
−2.8
(27)
6.88
(44.38)
Միջին ցածր °C (°F) −6
(21)
−6
(21)
−2
(28)
3
(37)
8
(46)
11
(52)
12
(54)
12
(54)
8
(46)
3
(37)
0
(32)
−3
(27)
3.3
(37.9)
Ռեկորդային ցածր °C (°F) −30
(−22)
−24
(−11)
−23
(−9)
−10
(14)
−2
(28)
2
(36)
6
(43)
2
(36)
−3
(27)
−11
(12)
−17
(1)
−25
(−13)
−30
(−22)
Տեղումներ մմ (դյույմ) 34
(1.34)
32
(1.26)
33
(1.3)
44
(1.73)
57
(2.24)
74
(2.91)
85
(3.35)
69
(2.72)
53
(2.09)
49
(1.93)
45
(1.77)
42
(1.65)
617
(24.29)
աղբյուր: [10]

Քույր քաղաքներ

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Ժողովրդագրություն

խմբագրել
Բնակչության թվաքանակի փոփոխությունները (XVI—XXI դարեր)

Գրականություն

խմբագրել
  • Dariusz Tarasiuk- Między nadzieją a niepokojem. Działalność społeczno-kulturalna i polityczna Polaków na wschodniej Białorusi w latach 1905–1918, Wydawnictwo Uniwersytetu Marii Curie-Skłodowskiej|, Lublin, 2007 isbn = 978-83-227-2629-7
  • Mordechai Nadav (2008) The Jews of Pinsk, 1506–1880; edited by Mark Jay Mirsky and Moshe Rosman; translated by Moshe Rosman and Faigie Tropper. Stanford, Calif: Stanford University Press,
  • (in Belarusian, Russian and English) T. A. Khvagina (2007) Pinsk and its surroundings, Minsk Vysheysha shkola, 978-985-06-1419-3,
  • (in Belarusian, Russian and English) T. A. Khvagina (2004) Pinsk: A Fairy Tale of Polessye, Minsk Vysheysha shkola, 985-06-0836-6,
  • (in Belarusian, Russian and English) T. A. Khvagina (2005) POLESYE from the Bug to the Ubort, Minsk Vysheysha shkola, 985-06-1153-7.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Численность населения на 1 января 2024 г. и среднегодовая численность населения за 2023 год по Республике Беларусь в разрезе областей, районов, городов, поселков городского типаBelstat, 2024.
  2. Best of the memory books, Marcin Wodzinski, Ha-Arec, Books, luty 2009, 28–30.
  3. Жучкевич В. А. Краткий топонимический словарь Белоруссии. — Минск: Белорусский государственный университет, 1974. — С. 290.
  4. Фасмер М. Этимологический словарь русского языка. В 4 т.. — М.: Прогресс, 1987. — Т. 3. — С. 263.
  5. Железняк И. М. Гидронимные параллели Украины и Югославии // Общеславянский лингвистический атлас. Материалы и исследования. 1976. — М.: Наука, 1978. — С. 39—49.
  6. Рогалев А. Ф. Географические названия в калейдоскопе времен. — Гомель: Барк, 2011. — С. 171—173. — 256 с.
  7. http://www.gki.gov.by/upload/new%20structure/press%20service/GZK_2011.doc%7C(չաշխատող հղում) tytuł = Gosudarstwiennyj ziemielnyj kadastr po sostojaniju na 1 janwaria 2012 g.| data dostępu = 2018-05-30| opublikowany = Państwowy Komitet ds. Nieruchomości Republiki Białorusi|język = ru}}
  8. Прокопович Т. М. Атлас географии Беларуси. — Минск: РУП «Белкартография», 2004. — 14 с.
  9. Прокопович Т. М. Атлас географии Беларуси. — Минск: РУП «Белкартография», 2004. — 16 с.
  10. weatherbase.comhttp://www.weatherbase.com/weather/weather.php3?s=91033]. Retrieved 29 November 2017.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պինսկ» հոդվածին։