Պետական հեղաշրջման փորձ Բոլիվիայում (2024)

Պետական հեղաշրջման փորձ Բոլիվիայում, պետական հեղաշրջման փորձ Բոլիվիայում, որը տեղի է ունեցել 2024 թվականի հունիսի 26-ին։ Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն նախազգուշացնել է Բոլիվիայի վարչական մայրաքաղաք Լա Պասում տեղի ունեցած «զորքերի անկանոն տեղակայման մասին» և մտահոգություն հայտնել շարունակվող նախագահական հեղաշրջման վերաբերյալ[2][3]։ Ավելի ուշ զորքերը ներխուժել են նախագահական պալատ՝ Ժողովրդական մեծ տուն[4]։

Պետական հեղաշրջման փորձ Բոլիվիայում
Arce Cabinet?

Լա Պաս քաղաքի Մուրիլոյի հրապարակը, որտեղ տեղի է ունեցել հեղաշրջման փորձը։
Թվական հունիսի 26, 2024
Վայր Լա Պաս, Բոլիվիա Բոլիվիա
Արդյունք Հեղաշրջումը ձախողվել է. Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն աշխատանքից ազատել է բարձրաստիճան զինվորականներին։
Հակառակորդներ
Բոլիվիայի կառավարություն
Բոլիվիայի զինված ուժերի ապստամբներ
Հրամանատարներ
Լուիս Արսե Խուան Խոսե Սունյիգա
Կողմերի ուժեր
Մենդես Արկոս Չալլապատայի 24-րդ ռեյնջերային գունդ

Նախապատմություն

խմբագրել

Հեղաշրջման փորձից մեկ օր առաջ՝ հունիսի 25-ին, բանակի հրամանատար, գեներալ Խուան Խոսե Սունյիգան ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ կապված նախկին նախագահ Էվո Մորալեսի դեմ արած հայտարարությունների և, ըստ Մորալսի, սպառնալիքների, որոնք իբր Սունյիգան արել էր Մորալեսի, Սենատի նախագահ Անդրոնիկո Ռոդրիգեսի և սենատոր Լեոնարդո Լոզայի հասցեին[5]։

Ռազմական գործողություններ

խմբագրել

Բոլիվիայի հեռուստատեսությունը ցուցադրել է երկու տանկի և մի քանի զինվորականների տեսանյութ՝ Լա Պասի Մուրիլյոյի հրապարակից, որը կառավարական պալատի դիմաց է[2][3]։ Պետական «AB​​I» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ զորահավաքը սկսվել է բոլիվիական ժամանակով մոտավորապես 14:30-ին[6]: Սունյիգան հրապարակել էր և տեղական հեռուստաընկերության եթերում հայտարարություն արել՝ ասելով. «Զինված ուժերի երեք հրամանատարները եկել են մեր անհանգստությունն արտահայտելու։ Նոր նախարարների կաբինետ կլինի, իհարկե, ամեն ինչ կփոխվի, բայց մեր երկիրն այսպես շարունակել այլևս չի կարող»[7][8]։ Նա նաև ասել է, որ «քաղբանտարկյալները», այդ թվում՝ նախկին նախագահ Ժանին Անյեսը, ազատ կարձակվեն։

BBC-ի հաղորդումները ցույց են տվել, որ նախագահական պալատի դարպասը զրահամեքենայով խփվել է, իսկ զինվորները ներխուժել են շենքի ներս։ Ըստ տեղական «El Deber» պարբերականի՝ բոլիվիական բանակը գրավել է կառավարական պալատի տարածքը, իսկ զրահամեքենաները մտել են կառավարության բակ[3]։ Մորալեսը հայտնել է, որ «Մենդես Արկոս Չալլապատա» հատուկ գնդի մի խումբ դիպուկահարների աջակցությամբ գրավել է Մուրիլոյի հրապարակը[9]։

Հեռուստատեսային տեսանյութում երևացել է, որ Արսեն նախագահական պալատի միջանցքում առերեսվել է Սունյիգայի հետ՝ ասելով նրան. «Ես ձեր կապիտանն եմ, և ձեզ հրամայում եմ հետ քաշել ձեր զինվորներին, և ես թույլ չեմ տա այս անհնազանդությունը»[10]։

Մի խումբ ցուցարարներ շրջապատել են մի քանի փողոցներ, որոնք տանում են դեպի Մուրիլյո հրապարակ՝ վանկարկելով Արսեի կառավարության օգտին։ Զինվորականները գազ են կիրառել անկարգությունները ճնշելու համար[11]։ Բոլիվիայի աշխատավորական կենտրոնը՝ երկրի գլխավոր արհմիությունների ֆեդերացիան, դատապարտել է հեղաշրջման փորձը և հայտարարել անհապաղ և անժամկետ գործադուլի մասին[1]։

Հեղաշրջման փորձի ժամանակ Արսենը հայտարարել է Բոլիվիայի բանակի, նավատորմի և օդային ուժերի նոր ղեկավարների մասին՝ միաժամանակ հայտարարելով, որ իր դեմ ելած զորքերը «կեղտոտում են համազգեստը»։ Նա Խոսե Վիլսոն Սանչեսին նշանակել է որպես բանակի նոր ղեկավար, որը հրամայել է հեղաշրջմանը մասնակցող բոլոր զորքերին վերադառնալ իրենց զորանոցները[12]։ Դրանից հետո զորքերն ու զրահատեխնիկան լքել են նախագահական նստավայրը[8]։

Արձագանքներ

խմբագրել

Ներքին արձագանք

խմբագրել
  •     Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն հրապարակային հայտարարության մեջ կոչ է անում «ժողովրդավարությունը հարգել»[3][13]։
  •   Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը հրապարակային դատապարտել է զինվորականների շարժումը պալատի մերձակայքի Մուրիլոյի հրապարակում՝ այն անվանելով «պատրաստվող հեղաշրջում»[2][3]։ Նա մեղադրել է զինվորական գեներալ Խուան Խոսե Սունյիգային՝ քաղաքացիներին ահաբեկելու և ժողովրդավարությունը խախտելու միջոցով հեղաշրջման փորձի մեջ և խորհուրդ է տվել փակել ճանապարհները և համընդհանուր գործադուլ հայտարարել[14]։
  •   Բոլիվիայի աշխատավորական կենտրոնը, որ երկրի խոշորագույն արհմիությունն է, դատապարտել է հեղաշրջումը և անժամկետ գործադուլ հայտարարել Լա Պասում՝ կառավարությանը պաշտպանելու համար[15]։
  •     Նախագահին առընթեր նախարար Մարիա Նելա Պրադան քաղաքի հրապարակում տեղի ունեցած զորահավաքը անվանել է «պետական ​​հեղաշրջման փորձ» և տեղական «Red Uno de Bolivia» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ «ժողովուրդը պատրաստ է պաշտպանել ժողովրդավարությունը»[8]։
  •   Բոլիվիայի նախկին նախագահներ Խորխե Կիրոգան և Ժանին Անյեսը, որոնք ներկայումս բանտարկված են, անհատական ​​հայտարարություններ են տարածել՝ դատապարտելով զինվորականների զորահավաքը և կոչ անելով հանդես գալ երկիրը պաշտպանելու ժողովրդավարական կոչումով[16][17]։
  •     Բոլիվիայի Սենատի սենատոր Վիրջինիա Վելասկո Կոնդորին, ով Մորալեսի օրոք արդարադատության նախարարն էր, Բոլիվիայի Օրենսդիր ժողովի մոտ լրագրողների հետ զրույցում պնդել է, որ հեղաշրջման փորձի հետևում կանգնած է Մորալեսը[11]։

Միջազգային արձագանք

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «COB denuncia "asalto a la democracia" y anuncia huelga indefinida». Opinión (իսպաներեն).
  2. 2,0 2,1 2,2 «Bolivian president reports 'irregular' military movement in capital, raising fears of coup». PBS News (ամերիկյան անգլերեն). 2024 թ․ հունիսի 26. Վերցված է 2024 թ․ հունիսի 26-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Բոլիվիայի նախագահը հայտարարել է զորքերի տեղակայման և հնարավոր հեղաշրջման մասին». news.am. 2024 թ․ հունիսի 27. Վերցված է 2024 թ․ հունիսի 27-ին.
  4. Rochabrun, Marcelo; Mendoza, Sergio (2024 թ․ հունիսի 26). «Army Storms Bolivia's Presidential Palace in Coup Attempt». Bloomberg News. Վերցված է 2024 թ․ հունիսի 27-ին.
  5. «Reportan que el comandante del Ejército, Juan José Zúñiga, fue relevado de su cargo, tras polémicas declaraciones». Visión 360 (իսպաներեն).
  6. Alvarado, Abel; John, Tara (2024 թ․ հունիսի 26). «Bolivia's president denounces 'irregular mobilization' of military». CNN (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 27-ին.
  7. Ramos, Daniel (2024 թ․ հունիսի 26). «Bolivia armed forces mobilize in La Paz as coup fears rise». Reuters. Վերցված է 2024 թ․ հունիսի 27-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Bolivian president warns 'irregular' military deployment under way in capital, raising coup fears». AP News (անգլերեն). 2024 թ․ հունիսի 26. Վերցված է 2024 թ․ հունիսի 27-ին.
  9. Vock, Ido. «Soldiers surround Bolivian presidential palace in attempted coup». BBC (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 27-ին.
  10. «Coup fears raised in Bolivia as armoured vehicle seen ramming into presidential palace». Sky News (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 27-ին.
  11. 11,0 11,1 Bernal, Rafael (2024 թ․ հունիսի 26). «Apparent coup attempt underway in Bolivia as troops block government palace». The Hill. Վերցված է 2024 թ․ հունիսի 27-ին.
  12. «Live updates: Troops ordered to return to barracks following attempted coup in Bolivia». AP News (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 27-ին.
  13. Flores, Paola. «Coup attempt underway in Bolivia as president urges people to mobilize against it». Associated Press. Վերցված է 2024 թ․ հունիսի 27-ին.
  14. Ramos, Daniel (2024 թ․ հունիսի 26). «Bolivia armed forces mobilize in La Paz as coup fears rise». Reuters. Վերցված է 2024 թ․ հունիսի 27-ին.
  15. Flores, Paola (2024 թ․ հունիսի 26). «Coup attempt in Bolivia fails as president urges people to mobilize against democracy threat». Associated Press. Վերցված է 2024 թ․ հունիսի 27-ին.
  16. «Global reaction to armed forces mobilizing in Bolivia». Reuters. 2024 թ․ հունիսի 26. Վերցված է 2024 թ․ հունիսի 27-ին.
  17. «Coup attempt underway in Bolivia as soldiers surge into presidential palace». France 24. 2024 թ․ հունիսի 26. Վերցված է 2024 թ․ հունիսի 27-ին.
  18. «Lula condenó el levantamiento armado en Bolivia: "En América Latina los golpes nunca funcionaron"». infobae (եվրոպական իսպաներեն). 2024 թ․ հունիսի 26. Վերցված է 2024 թ․ հունիսի 27-ին.
  19. Mora, Helen (2024 թ․ հունիսի 26). «Presidente Gabriel Boric condena "intento de golpe de Estado" en Bolivia y solidariza con gobierno legítimo de Luis Arce». La Tercera. Վերցված է 2024 թ․ հունիսի 27-ին.
  20. «Gustavo Petro reacciona a intento de golpe de Estado en Bolivia y lanza dura advertencia». El País (spanish). 2024 թ․ հունիսի 26. Վերցված է 2024 թ․ հունիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. «El mensaje diplomático de Costa Rica a Bolivia tras denuncia de golpe de estado». El Observador CR (իսպաներեն). 2024 թ․ հունիսի 26. Վերցված է 2024 թ․ հունիսի 27-ին.
  22. elDiario.es (2024 թ․ հունիսի 26). «El presidente de Cuba, Díaz-Canel, denuncia el "atropello" a la democracia en Bolivia y repudia el intento de golpe de Estado». ElDiario.es (իսպաներեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 27-ին.
  23. González, Ana. «Gobierno de Guatemala condena el intento de golpe de Estado en Bolivia». República.gt (իսպաներեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 27-ին.
  24. «Presidenta de la Celac convoca de "urgencia" a mandatarios ante situación política en Bolivia». El Comercio (իսպաներեն). Agencia EFE. 2024 թ․ հունիսի 26. ISSN 1605-3052. Վերցված է 2024 թ․ հունիսի 27-ին.
  25. Martínez, Por Mariana L. (2024 թ․ հունիսի 26). «AMLO condena el intento de golpe de Estado en Bolivia». infobae (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 27-ին.
  26. Cardoza, José (2024 թ․ հունիսի 26). «Dictadura se solidariza con Luis Arce ante intento de golpe militar en Bolivia». La Prensa (իսպաներեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 27-ին.
  27. «Panamá expresa su rechazo a los hechos suscitados este miércoles en Bolivia». www.telemetro.com (իսպաներեն). 2024 թ․ հունիսի 26. Վերցված է 2024 թ․ հունիսի 27-ին.
  28. «Presidente de Paraguay llama a respetar la democracia y el Estado de derecho en Bolivia». infobae (եվրոպական իսպաներեն). 2024 թ․ հունիսի 26. Վերցված է 2024 թ․ հունիսի 27-ին.
  29. M, Pamela Zárate (2024 թ․ հունիսի 26). «Rechazan intento de golpe de Estado en Bolivia, Luis Arce nombra nuevos mandos militares (VIDEO)». El Búho (իսպաներեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 27-ին.
  30. «Sánchez condena el golpe en Bolivia: "Hacemos un llamamiento a respetar la democracia"». ElDiario.es (իսպաներեն). 2024 թ․ հունիսի 26. Վերցված է 2024 թ․ հունիսի 27-ին.
  31. «Lacalle Pou condenó intento de golpe de Estado en Bolivia y respaldó al "legítimo gobierno" de Luis Arce». El Observador (իսպաներեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 27-ին.
  32. Phillips, Tom (2024 թ․ հունիսի 26). «Bolivia's president urges citizens to take to streets to defend against apparent coup». The Guardian.
  33. «La UE condena el intento de "derrocamiento" de Arce en Bolivia». www.notimerica.com. 2024 թ․ հունիսի 26. Վերցված է 2024 թ․ հունիսի 27-ին.
  34. https://x.com/vonderleyen/status/1806081103440044266
  35. Alvez, Julián (2024 թ․ հունիսի 26). «Mondino repudió el intento de golpe de Estado en Bolivia: "La democracia no se negocia"». www.cronista.com (իսպաներեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 27-ին.
  36. «Bolivia's Arce faces off with army amid attempted coup». Al Jazeera (անգլերեն). 2024 թ․ հունիսի 26. Վերցված է 2024 թ․ հունիսի 27-ին.