Լուիս Ալմագրո
Լուիս Լեոնարդո Ալմագրո Լեմես (իսպ.՝ Luis Almagro, հունիսի 1, 1963[1], Cerro Chato, Paysandú Department[2]), մասնագիտությամբ իրավաբան, քաղաքական գործիչ և դիվանագետ, 2010 թվականից՝ Ուրուգվայի արտաքին գործերի նախարար։
Լուիս Լեոնարդո Ալմագրո Լեմես | |
իսպ.՝ Luis Leonardo Almagro Lemes | |
![]() | |
Ուրուգվայ արտաքին գործերի նախարար | |
Ստանձնեց պաշտոնը՝ | 2010 |
---|---|
Կուսակցություն՝ | Ֆրենտե Ամպլիո |
Նախորդող՝ | Պեդրո Վազ |
Ծննդյան օր՝ | Հունիս 1, 1963 |
Ծննդավայր՝ | Ուրուգվայ |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Ծնվել է 1963 թվականին Պայսանդու քաղաքում։ 1987 թվականին ավարտել է Մոնտեվիդիոյի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը իսկ 1988 թվականին ստացել դիվանագիտության դասընթացներ։ Դիվանագիտական կարիերան սկսել է նույն թվականին նշանակվելով Ուրուգվայի դեսպան ՅՈՒՆԵՍԿՕ-ում։ Հետագայում զբաղեցրել է մի շարք պաշտոններ այլ երկրներում Ուրուգվայի դիվանագիտական հաստատություններում, մասնավորապես՝ Իրանի իսլամական Հանրապետությունում, ԳՖՀ-ում և այլն։
Տեսակետներ ԼՂՀ վերաբերյալ Խմբագրել
2011 թ. սեպտեմբերի 9-ին Հարավային Ամերիկայում «Հայ Դատի» հանձնաժողովի և Ուրուգվայ-Հայաստան խորհրդարանական խմբի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ, որը նվիրված էր հայ-ուրուգվայական հարաբերություններին, Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին՝ կողմ է արտահայտվել Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը։ Լուիս Ալմագրոն, մասնավորապես, ասել է. «Անձնապես հասկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է ու սերտորեն կապված է մնում Հայաստանի հետ՝ իր հայ բնակչությամբ։ Լավագույն ուղին կամ Լեռնային Ղարաբաղի անկախությունն է, կամ` ապագային, Հայաստանի հետ կցումը»[3]։
ԱԳ նախարարը նշել է նաև, որ քննարկվում է հակամարտության վերաբերյալ իր պետության դիրքորոշման հարցը և սա իր անձնական տեսակետն է։
Աղբյուրներ Խմբագրել
- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Luis Almagro: un vegetariano lector de poesía que fustiga a Maduro desde Washington contra su mentor Mujica — 2018.
- ↑ Ուրուգվայի ԱԳ Նախարար Լուիս Ալմագրոյի ամբողջական խոսքը` ԼՂ ապագայի վերաբերյալ սեպտեմբերի 18, 2011. News.am
Լուիս Ալմագրո Վիքիպահեստում |