Բոլիվիայի զինված ուժեր
Բոլիվիայի զինված ուժեր (իսպ.՝ Fuerzas Armadas de Bolivia), Բոլիվիայի Բազմազգ պետության զորքերի ամբողջություն, որը նախատեսված է պետության ազատության, անկախության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար։
Բոլիվիայի զինված ուժեր | |
---|---|
Դրոշ | |
Տեսակ | զինված ուժեր |
Երկիր | Բոլիվիա |
Հիմնադրված է | 1825 |
Կառուցվածք | Բոլիվիայի ցամաքային զորքեր, Բոլիվիայի ռազմածովային ուժեր, Բոլիվիայի ռազմաօդային ուժեր և Bolivian Police? |
Կայք | mindef.gob.bo/lofa |
Military of Bolivia Վիքիպահեստում |
Բոլիվիայի զինված ուժերը բաղկացած են ռազմական կառավարման մարմիններից, ցամաքային զորքերից, ռազմածովային և ռազմաօդային ուժերից։
Ընդհանուր տեղեկություններ
խմբագրել2011 թվականի ապրիլի 6-ից Բոլիվիայի պաշտպանության նախարարն է Մարիա Սեսիլիա Չակոնը, որն այդ պաշտոնում առաջին կինն է պետության և երկրի պատմության մեջ[1]։
Բոլիվիայի զինված ուժեր[2] | |
---|---|
Զինված ուժերի տեսակներ | Բոլիվիայի ցամաքային զորքեր (Բոլիվիական բանակ) (իսպ.՝ Ejército Boliviano)
Բոլիվիայի ռազմածովային ուժեր (իսպ.՝ Armada Boliviana), ներառյալ ծովային հետևակայինները Բոլիվիայի ռազմաօդային ուժեր (իսպ.՝ Fuerza Aerea Boliviana, FAB)[3] |
Զորակոչի տարիք և հավաքագրման կարգ | Բոլիվիայի զինված ուժերը համալրվում են ինչպես կամավորներով, այնպես էլ զորակոչիկներով, երբ չի հաջողվում հավաքել անհրաժեշտ տարեկան թվով կամավորներ, իրականացվում է քաղաքացիների զորակոչ, 18 տարին լրացած՝ 12-ամսյա զինվորական ծառայություն անցնելու համար, 14, 15, 19 տարեկան պատանիներ, որոնք կամավոր անցնում են նախնական զինվորական պատրաստություն, ազատվում են հետագա զինվորական ծառայությունից[3]։ |
Զինվորական ծառայության համար մատչելի մարդկային ռեսուրսներ | 16-49 տարեկան տղամարդիկ՝ 2,295,746
16-49 տարեկան կանայք՝ 2,366,828 (2008 գնահատված) |
Զինվորական ծառայության համար պիտանի մարդկային ռեսուրսներ | 16-49 տարեկան տղամարդիկ՝ 1 600 219
16-49 տարեկան կանայք՝ 1,815,514 (2008 գնահատված) |
Յուրաքանչյուր տարի զորակոչային տարիքի հասնող մարդկային ռեսուրսներ | տղամարդիկ՝ 107 051
կանայք՝ 103,620 (2008 գնահատված) |
Ռազմական ծախսեր, ՀՆԱ-ի տոկոս | 1,9 % (2006) |
2019 թվականի համար Զինված ուժերի հիմնական խնդիրներն են թմրամիջոցների դեմ պայքարը, ներքին և սահմանային անվտանգությունը։ Համեստ գնումներն ուղղված են զինված ուժերի մարտունակության բարձրացմանը։ 2017-ի հունիսին Բոլիվիան ներկայացրեց նոր ռազմական կամավորական նախաձեռնություն, որը մասամբ ուղղված էր Զինված ուժերում գենդերային հավասարակշռության բարելավմանը։ 2017-ի օգոստոսին Բոլիվիան և Ռուսաստանը պայմանավորվել են ընդլայնել 2016-ի պաշտպանական տեխնոլոգիաների համագործակցության համաձայնագիրը՝ պաշտպանական պատվիրակության Մոսկվա կատարած Բոլիվիական այցից հետո, Բայց չնայած դրան, Չինաստանը շարունակում է մնալ ռազմական տեխնիկայի զգալի մատակարար։ Օդային տարածքի կառավարումը նոր ռազմավարական առաջնահերթություն է, և 13 քաղաքացիական և ռազմական ռադարներից առաջինի շինարարությունը սկսվել է 2017 թվականի սեպտեմբերին, որը Բոլիվիան ձեռք է բերում ՝ նպատակ ունենալով լուծել այս խնդիրը։ Ընդլայնվում է նաև Պերուի հետ համագործակցությունը սահմանային անվտանգության ոլորտում և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում։ Զորավարժությունների ժամանակ այդ շրջանում բախումներ են տեղի ունեցել Արգենտինայի ռազմաօդային ուժերի հետ։ 2016 թվականի վերջին մատակարարված ինքնաթիռները սպասարկելու համար տեղական վերանորոգման որոշակի ներուժ կա։ Բոլիվիայի անձնակազմը տեղակայվում Է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում
2017 թվականի պաշտպանական բյուջեն կազմել է 3,73 մլրդ բոլիվիանո (543 մլն դոլար)՝ 259 մլրդ բոլիվիանո (37,8 մլրդ դոլար) կամ ՀՆԱ-ի 1,4 տոկոսը։
2019 թվականի նոյեմբերին Բոլիվիայի զինված ուժերն առանցքային դեր խաղացին Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսին իշխանությունից հեռացնելու գործում։
Զինված ուժերի կազմ
խմբագրելՌազմածովային ուժեր
խմբագրել1879-1883 թվականների Խաղաղօվկիանոսյան պատերազմում կրած պարտության արդյունքում Բոլիվիան կորցրեց իր ելքը դեպի ծով, բայց, այնուամենայնիվ, ռազմածովային բաղադրիչը մնաց Բոլիվիայի զինված ուժերի կազմում:Ներկայումս Բոլիվիայի ռազմածովային ուժերն օգտագործվում են գետերում և Տիտիկակա լճում գործողությունների համար։ Բոլիվիայի ռազմածովային ուժերի կազմում կա նաև ծովային հետևակի փոքր ստորաբաժանում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Evo Morales toma juramento a la primera ministra de Defensa de Bolivia Արխիվացված 2016-03-06 Wayback Machine(իսպ.)
- ↑ «Military of Bolivia, CIA — The World Factbook». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 1-ին.
- ↑ 3,0 3,1 По данным на 2008 год.