Պավել Չերենկով
Պավել Ալեքսեևիչ Չերենկով (ռուս.՝ Павел Алексеевич Черенков, հուլիսի 28, 1904[1][2][3][…], Novaya Chigla, Bobrovsky Uyezd, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 6, 1990[4][1][2][…], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆիզիկոս, աշխատել է Խորհրդային Միությունում, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1970)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։
ԿենսագրությունԽմբագրել
1928 թվականին ավարտել է Վորոնեժի համալսարանը։ 1930 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտում։ 1934 թվականին, հեղուկների լյումինեսցենցումը հետազոտելիս, հայտնաբերել է օպտիկական նոր երևույթ, որը դրսևորվում է գերլուսային արագության լիցքավորված մասնիկների ազդեցությամբ նյութի յուրօրինակ լուսարձակմամբ։ Այդ երևույթի հայտնագործման համար Չերենկովը 1958 թվականին Ի․ Ե․ Տամմի և Ի․ Մ․ Ֆրանկի (մշակել են տեսությունը) հետ արժանացել է նոբելյան մրցանակի։ Չերենկովյան ճառագայթման հիման վրա ստեղծվել են լիցքավորված մասնիկների գրանցման մեթոդներ (չերենկովյան հաշվիչ)։ Չերենկովն ունի նաև միջուկային ֆիզիկային, բարձր էներգիայի մասնիկների ֆիզիկային, տիեզերական ճառագայթներին, էլեկտրոնային արագացուցիչներին վերաբերող աշխատանքներ։ ՍՍՀՄ պետական մրցանակ (1946, 1952 և 1977 թթ.)։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia Catalana, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ The Nobel Prize in Physics 1958 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |