Պասկուալինո դե Սանտիս

Պասկուալինո դե Սանտիս (իտալ.՝ Pasqualino De Santis, ապրիլի 24, 1927(1927-04-24)[1], Ֆոնդի, Լատինա, Լացիո, Իտալիա - հունիսի 23, 1996(1996-06-23)[1], Լվով, Ուկրաինա), իտալացի կինոօպերատոր, կինոռեժիսոր Ջուզեպե դե Սանտիսի եղբայրն է:

Պասկուալինո դե Սանտիս
Ծննդյան թիվ՝ապրիլի 24, 1927(1927-04-24)[1]
Ծննդավայր՝Ֆոնդի, Լատինա, Լացիո, Իտալիա
Վախճանի թիվ՝հունիսի 23, 1996(1996-06-23)[1] (69 տարեկան)
Վախճանի վայր՝Լվով, Ուկրաինա
Քաղաքացիություն՝Flag of Italy.svg Իտալիա
Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մասնագիտություն՝օպերատոր-բեմադրիչ
Պարգևներ՝«Օսկար» օպերատորական լավագույն աշխատանքի համար
IMDb։ID 0005681

ԿենսագրությունԽմբագրել

1945-1948 թվականներին սովորել է Հռոմի Փորձարարական կինոկենտրոնում: 1950 թվականից աշխատել է եղբոր մի քանի ֆիլմերում որպես օպերատորի օգնական: Ջաննի դի Վենանցոյի աշակերտն է: 1965 թվականից աշխատել է Ֆրանչեսկո Ռոզիի բոլոր ֆիլմերում, համագործակցել է Վիտտորիո դե Սիկայի, Վիսկոնտիի, Ֆելինիի, Բրեսոնի, Լոուզիի, Սալվատորե Սամպերիի և այլ խոշոր ռոժիսորների հետ ինչպես Իտալիայում, այնպես էլ` դրա սահմաններից դուրս:

Հանկարծմահ է եղել ինֆարկտից Լվովում, Ֆրանչեսկո Ռոզիի «Ընդմիջում» ֆիլմերի նկարահանումների ժամանակ (ըստ Պրիմո Լևիի ինքնակենսագրական գրքի):

Ընտրված ֆիլմոգրաֆիաԽմբագրել

  • Ճշմարտության պահ/ Il Momento della verità (Ֆրանչեսկո Ռոզի, 1965)
  • Լինում է, չի լինում/C’era una volta… (Ֆրանչեսկո Ռոզի, 1967)
  • Դիմակահանդես/Masquerade (Ժոզեֆ Մանկևիչ, 1967)
  • Ռոմեո և Ջուլիետ/ Romeo and Juliet (Ֆրանկո Ձեֆֆիրելլի, 1968, Օսկար մրցանակ, Իտալիայի կինոլրագրողների ազգային սինդիկատի արժաթե ժապավեն)
  • Սիրեկանները/ Amanti (Վիտտորիո դե Սիկա, 1968)
  • Senza sapere niente di lei (Լուիջի Կոմենչինի, 1969)
  • Աստվածների կործանումը/ La Caduta degli dei (Լուկինո Վիսկոնտի, 1969)
  • Block-notes di un regista (Ֆեդերիկո Ֆելինի, 1969, հեռուստատեսային)
  • Մարդկանց դեմ/Uomini contro (Ֆրանցեսկո Ռոզի, 1970)
  • Մահ Վենեցիայում/ Morte a Venezia (Լուկինո Վիսկոնտա, 1971, BAFTA մրցանակ, Իտալիայի կինոլրագրողների ազգային սինդիկատի արժաթե ժապավեն)
  • Torino nera (Կարլո Լիձանի, 1972)
  • Տրոցկու սպանությունը/The Assassination of Trotsky (Ջոզեֆ Լոուզի, 1972)
  • Մատտեի գործը/Il Caso Mattei (Ֆրանչեսկո Ռոզի, 1972)
  • Լակի Լուչանո/Lucky Luciano (Ֆրանչեսկո Ռոզի, 1973)
  • Լճային Լանսելոտ/ Lancelot du Lac (Ռոբեր Բրեսոս, 1974)
  • Ընտանեկան նկար ինտերիերում/ Gruppo di famiglia in un interno (Լուկինո Վիսկոնտի, 1974, Իտալիայի կինոլրագրողների ազգային սինդիկատի արժաթե ժապավեն)
  • Պայծառափայլ դիակներ/Cadaveri eccellenti (Ֆրանչեսկո Ռոզի, 1976)
  • Անմեղ/ L’ Innocente (Լուկինո Վիսկոնտի, 1976)
  • Անսովոր օր/Una Giornata particolare (Էտտոր Սկոլա, 1977)
  • Արտասովոր օր/ Le Diable probablement (Ռոբերտ Բրեսոն, 1977)
  • Քրիստոսը կանգ առավ Էբոլում/Cristo si è fermato a Eboli (Ֆրանչեսկո Ռոզի, 1979)
  • Տերաս/La Terrazza (Էտորե Սկոլա, 1980)
  • Երեք որդիներ/Tre fratelli (Ֆրանչեսկո Ռոզի, 1981, Դավիդ դի Դոնատելո մրցանակ, Իտալիայի կինոլրագրողների ազգային սինդիկատի արժաթե ժապավեն)
  • Մարկո Պոլո/Marco Polo (Ջուլիանո Մոնտալդո, 1982)
  • Գումար/ L’Argent (Ռոբեր Բրեսոն, 1983)
  • Կարմեն/Carmen (Ֆրանչեսկո Ռոզի, 1984, Սեզար մրցանակի առաջադրում, Դավիդ դի Դոնատելո մրցանակ)
  • Misunderstood (Ջերի Շատցբերգ, 1984)
  • Անդերում/ Harem (Արտյուր Ժոֆֆե, 1985, Սեզար մրցանակի առաջադրում)
  • Հայտարարված մահվան ժամանակագրություն/Cronaca di una morte annunciata (Ֆրանչեսկո Ռոզի, 1987)
  • Մոռանալ Պալերմոն/ Dimenticare Palermo (Ֆրանչեսկո Ռոզի, 1990)
  • Նեապոլիտանական օրագիր/Diario napoletano (Ֆրանչեսկեո Ռոզի, 1992)
  • Զինանադադար/La Tregua (Ֆրանչեսկո Ռոզի, 1997)

ՃանաչումԽմբագրել

Օսկար, BAFTA և այլ մրցանակների դափնեկիր, երկու անգամ առաջադրվել է Սեզար մրցանակի:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներԽմբագրել