Ֆրանչեսկո Ռոզի
Ֆրանչեսկո Ռոզի (իտալերեն՝ Francesco Rosi, նոյեմբերի 15, 1922[1][1][2][…], Նեապոլ, Իտալիա[2] - հունվարի 10, 2015[1][1][3][…], Հռոմ, Իտալիա), իտալացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան: 20-րդ դարի իտալական կինոարվեստի դասական, Իտալիայի ամենաշատ մրցանակներ ստացած կինոռեժիսորներից է, իր ստեղծագործական կյանքի ընթացքում արժանացել է Կաննի, Վենետիկի և Բեռլինի կինոփառատոների մրցանակներին, Բրիտանական և Իտալական կինոակադեմիաների պարգևներին:
![]() իտալերեն՝ Francesco Rosi | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 15, 1922[1][1][2][…] |
Ծննդավայր | Նեապոլ, Իտալիա[2] |
Մահացել է | հունվարի 10, 2015[1][1][3][…] (92 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ և լրագրող |
Պարգևներ | ![]() ![]() «Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար (1985) ,«Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար (1997) ,«Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար (1979) ,«Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար (1981) ,«Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար (1976) ,«Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար (1965) , , , , ,![]() |
IMDb | ID ID 0742940 |
ԿենսագրությունԽմբագրել
Ֆրանչեսկո Ռոզին ծնվել է Նեապոլում: Նրա հայրն աշխատում էր նավաշինական արդյունաբերությունում և զբաղվում էր նաև ծաղրանկարչությամբ: Ֆրանչեսկոն քոլեջում սովորել է Իտալիայի ապագա նախագահ Ջորջո Նապոլիտանոյի հետ: Այնուհետև ուսումնասիրել է իրավունք, աշխատել որպես մանկական գրքերի նկարազարդող և Նեապոլի ռադիոյում որպես լրագրող: 1943 թվականին համալսարանի իր համակուրսեցիների հետ միասին ձերբակալվել է ֆաշիզմի դեմ ելույթներ ունենալու համար: Կարողանալով փախչել` նա թաքնվել է Տոսկանայում և կապ հաստատել Դիմադրության շարժման հետ:
1946 թվականից որպես ռեժիսորի օգնական, աշխատել է Էտտորե Ջաննինիի, Լուկինո Վիսկոնտիի, իսկ հետագայում նաև Միքելանջելո Անտոնիոնիի, Մարիո Մոնիչելլիի և Լուչանո Էմմերի հետ: Նրա առաջին ֆիլմը «Քին կամ Հանճարը և անառակությունը» (1957 թ.) կինոնկարն էր` Վիտտորիո Գասմանի գլխավոր դերակատարմամբ: 1958 թվականին նա ստացել է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակը «Կանչ» կինոնկարի համար: Այդ ֆիլմից հետո նրա ստեղծագործությունների հիմնական թեման նեապոլյան մաֆիան էր: 1970-ական թվականների սկզբին սկսել է նկարահանել քաղաքական թեմաներով ֆիլմեր, որոնք իրենց մեջ ընդգրկում էին նշված թեմայի բավականին լայն շրջանակ: Նա իր ֆիլմերում մեծ ուշադրություն էր դարձնում փաստերի ճշմարտացիության և հերոսների հոգեկան ներաշխարհի վրա: Ըստ իտալացի գրող Տոնինո Գուերայի խոսքերի. «Կգա ժամանակ, երբ մենք Իտալիայի պատմությունը կուսումնասիրենք Ռոզիի ֆիլմերով»:
1970-ական թվականների երկրորդ կեսին քաղաքական պայքարի անկումը իր ազդեցությունն ունեցավ Ֆրանչեսկո Ռոզիի ստեղծագործության վրա: Նրա ֆիլմերի թեմատիկայի շրջանակն ավելի է մեծանում: Այդ տարիների նրա ֆիլմերից էին «Քրիստոսը կանգ է առել Էբոլիում» (1979 թ.), «Երեք եղբայր» (1981 թ.), «Կարմեն» (1984 թ.) և այլն: 1990-ական թվականներին Ֆրանչեսկո Ռոզին հիմնականում զբաղվել է թատերական ներկայացումներ բեմադրելով:
Ֆրանչեսկո Ռոզին ամուսնացած էր Ջանկառլա Մանդելլիի հետ: Մահացել է բրոնխաբորբի բարդացումից` 2015 թվականի հունվարի 10-ին, համաշխարհային կինոարվեստում ունեցած ներդրումների համար Վենետիկի կինոփառատոնում «Ոսկե առյուծ» ստանալուց հետո` երեք տարի անց:
Մասնակի ֆիլմագրությունըԽմբագրել
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1952 | Կարմիր անձրևանոցը | Camicie rosse |
1957 | Քին կամ Հանճարը և անառակությունը | Kean - Genio e sregolatezza |
1958 | Կանչ | La sfida |
1959 | Խարդախները (Կապողները) | I magliari |
1961 | Սալվատորե Ջուլիանո | Salvatore Giuliano |
1963 | Ձեռքերը քաղաքի վրա | Le mani sulla città |
1965 | Ճշմարտության պահը | Il momento della verità |
1967 | Լինում է, չի լինում... | C'era una volta |
1970 | Մարդիկ դեմ են | Uomini contro |
1972 | Մաթեիի գործը | Il caso Mattei |
1973 | Լաքի Լուչանո | Lucky Luciano |
1975 | Փայլող դիակներ | Cadaveri eccellenti |
1978 | Քրիստոսը կանգ է առել Էբոլիում | Cristo si è fermato a Eboli |
1980 | Երեք եղբայր | Tre fratelli |
1984 | Կարմեն | Carmen |
1987 | Հայտարարված մահվան ժամանակագրությունը | Cronaca di una morte annunciata |
1989 | Մոռանալ Պալերմոն | Dimenticare Palermo |
1989 | 12 ռեժիսորներ` 12 քաղաքների մասին | 12 registi per 12 città |
1992 | Նեապոլիտանյան օրագիր | Diario napoletano |
1997 | Զինադադար | La tregua |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 http://www.repubblica.it/spettacoli/cinema/2015/01/10/news/addio_a_francesco_rosi_il_regista-104660301/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Рози Франческо // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.