Բացել գլխավոր ցանկը

«Լճային Լանսելոտ» (ֆր.՝ Lancelot du Lac), 1974 թվականի կինոֆիլմ, որի սցենարիստը և ռեժիսորը Ռոբեր Բրեսոնն է[4]:

Picto infobox cinema.png
Լճային Լանսելոտ
Lancelot du Lac
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Flag of Italy.svg Իտալիա
Ժանրդրամա[1]
ԹեմաԱրթուր, Գվինևեր[2], Սըր Լիոնել[2] և Մորդրեդ[2]
ՀիմքArthurian romance?
Թվականսեպտեմբերի 26, 1974
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՌոբերտ Բրեսոն[1][3]
ՊրոդյուսերԺան Պիեռ Ռասամ
Սցենարի հեղինակՌոբերտ Բրեսոն
ԴերակատարներԼաուրա Դյուկ Կոնդոմինաս, Հումբեր Բալսան և Luc Simon?
ՕպերատորՊասկուալինո դը Սանտիս
ԵրաժշտությունՖիլիպ Սարդ
Պատմվածքի վայրԱնգլիա
Տևողություն83 րոպե

Ինչպես և մյուս ուշ գործերում, Բրեսոնը կրկին փորձում է նորեկ դերասաններին, որոնցից շատերի համար այդ նկարահանումներն ընդհանրապես առաջինն էին։ Ռեժիսորը սկզբից նրանցից պահանջում էր զգացմունքների բացակայություն, որպեսզի ստեղծի պատումի յուրահատուկ ոճ, և ի հավելում դրան, նա երբեմն կամ ամբողջապես հանել է Գրաալի մասին լեգենդի հեքիաթայնությունը և ֆանտաստիկան։ Խիստ ռեալիզմը, որով ստեղծված է ֆիլմը, ընդգծում է այդ պատմության արյունը և կեղտը։

Ֆիլմն ստեղծված է վառ և յուրահատուկ ոճով ու ներկայացնում է Լանսելոտի և Գվինևրայի սիրո պատմությունը, զուգահեռ պատմում է նաև Կամելոտի կործանման և Կլոր սեղանի անհայտացման մասին։ Կինոժապավենը նաև մասամբ ստեղծված է մի քանի միջնադարյան ռոմանսների հիման վրա, այդ թվում և «Լանսելոտ-Գրաալ» և Կրետեն դը Տրուայի ստեղծագործությունը։

Ֆիլմն արժանացել է «Կինոքննադատների միջազգային միավորման մրցանակի» 1974 թվականի Կաննի կինոփառատոնի ժամանակ[5][6]:

ԴիպաշարԽմբագրել

Ֆիլմի դիպաշարը հիմքում ընկած են Արթուրի թագավորի մասին լեգենդները։ Կլոր սեղանի ասպետները, ուժասպառ լինելով Սուրբ Գրաալի ապարդյուն փնտրտուքից, վերադառնում են Արթուրի թագավոր ամրոցը։ Լանսելոտի և թագուհի Գվինևրայի սիրային հարաբերությունները կատաղության են հասցնում ասպետներին։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Սա Ռոբերտ Բրեսոնի միակ ֆիլմն է Միջնադարի մասին (բացի «Ժաննա դ’Արկի դատը» ժապավենը)։
  • Ֆիլմի պրոդյուսեր Ժան Յանը հիշում է իր աշխատանքը ֆիլմի ստեղծման ժամանակ. «Բրեսոնն ամբողջ օրը ձայնագրման ստուդիայում էր, որպեսզի գտնի գետնին ընկնող կրակխառնիչի ձայնը: Նկարահանման հրապարակում Բրեսոնի տրամաբանությունը հասկանալն անհնար էր»:
  • Այս ֆիլմը Ռոբերտ Բրեսոն առաջին խոշորամասշտաբ նախագծերից էր։

ԴերերումԽմբագրել

  • Լյուկ Սայմոն - Լճային Լանսելոտ
  • Յումբեր Բալսան - Գավեյն
  • Լաուրա Դ. Կոնդոմինաս - Գվինևրա

ԾանոթագրություններԽմբագրել

Տես նաևԽմբագրել

Մոնտի Պայտոն և Սուրբ Գրաալ - ֆիլմի ծաղրանմանակումը

Արտաքին հղումներԽմբագրել