Պաուլ Ռորբախ Ռուբեն

գերմանացի քաղաքական գործիչ

Պաուլ Ռորբախ Ռուբեն (գերմ.` Paul Rohrbach Rubben, հունիսի 29, 1869(1869-06-29)[1][2][3], Կուլդիգա, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն - հուլիսի 19, 1956(1956-07-19), հուլիսի 20, 1956(1956-07-20)[4] կամ հունիսի 19, 1956(1956-06-19)[2], Langenburg[4]]), գերմանացի քաղաքական և հասարակական գործիչ, Գերմանա-հայկական ընկերության նախագահի տեղակալներից։

Պաուլ Ռորբախ Ռուբեն
գերմ.՝ Paul Rohrbach
Դիմանկար
Ծնվել էհունիսի 29, 1869(1869-06-29)[1][2][3]
ԾննդավայրԿուլդիգա, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 19, 1956(1956-07-19) (87 տարեկան), հուլիսի 20, 1956(1956-07-20)[4] (87 տարեկան) կամ հունիսի 19, 1956(1956-06-19)[2] (86 տարեկան)
Մահվան վայրLangenburg[4]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Կրոնevangelical church?
ԿրթությունՏարտուի համալսարան, Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան, Ստրասբուրգի համալսարան և HU Berlin
Մասնագիտությունաստվածաբան, գրող, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ
ԱշխատավայրHandelshochschule Berlin?
ԿուսակցությունԳերմանական դեմոկրատական կուսակցություն, Conservative People's Party? և Ազգային-սոցիալական ասոցիացիա
ԵրեխաներHans Rohrbach?
Commons-logo.svg Paul Rohrbach Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Լատվիայի Ռանկի պարիշ բնակավայրում։ 1887-1896 թվականների ընթացքում հաճախել է Դորպատի, Բեռլինի և Ստրասբուրգի համալսարանները։

Գրել է մի շարք աշխատություններ նվիրված Մերձավոր Արևելքում Գերմանիայի քաղաքականությանը, որոնցում գնահատել է արևմտյան Հայաստանի նշանակությունը Գերմանիայի տնտեսական և քաղաքական շահերի տեսանկյունից։ «Բաղդադի երկաթուղի» (1902) աշխատության մեջ հիմնավորել է այդ շինության նշանակությունը Մերձավոր և Միջին Արևելքում Գերմանիայի նվաճողական քաղաքականության դիրքերից, նշել արևմտյան Հայաստանով այն անցկացնելու նպատակահարմարությունը, որը պետք է նպաստեր այդ տարածաշրջանում Գերմանիայի ազդեցության ամրապնդմանը։ «Պատերազմը և հայկական քաղաքականությունը» աշխատության մեջ Ռորբախը նշել է. «Նա ով տիրում է Հայաստանին, անմիջականորեն տիրում է ինչպես Փոքր Ասիայի արևելյան մասին, այնպես և Միջագետքին»։ Ընդգծելով այն կարևոր նշանակությունը, որ ուներ Հայաստանը Օսմանյան կայսրության համար, նույն աշխատությունում Ռորբախը շեշտել է, որ «Թուրքիան թե քաղաքական և թե ռազմական առումով կկորցնի իր կենսունակությունը հենց որ կորցնի Հայաստանը, հատկապես եթե այն կորցնի հօգուտ Ռուսաստանի»։ Ելնելով դրանից՝ Ռորբախը դեմ է արտահայտվել արևմտյան Հայաստանի անկախության գաղափարին, պաշտպանել է այնտեղից հայերի տեղահանության մասին Թուրքիայի իշխող շրջանների ծրագրերը։ Նշել է, որ «Արևմտյան Հայաստանից պետք է դուրս անել բնիկ հայերին», իսկ նրանց տեղում բնակեցնել Թրակիայից և Ռուսաստանից բերված մուսուլմանների, ավելացնելով, որ «եթե այդպես վարվեին, ապա Հայաստանը մեկ հարվածով կպոկվեր Ռուսաստանի ձեռքից»։

Ռորբախն առաջարկել է արևմտահայերին գաղթեցնել Միջագետք, ինչը, նրա կարծիքով, կնպաստեր «ճանապարհի տնտեսական զարգացմանը»։

ԳրականությունԽմբագրել

  • «Die Bagdadbahn», В., 1902

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։