Պաոլո Մորանդո Կավացցոլա (իտալերեն՝ Paolo Morando Cavazzola, 1486[1][2][3][…], Վերոնա, Վենետո, Իտալիա - 1522[1][3][4][…], Վերոնա, Վենետո, Իտալիա), Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ։ Հիմնականում գործել է իր հայրենի Վերոնա քաղաքում։

Պաոլո Մորանդո
իտալ.՝ Paolo Morando
Busto di Paolo Morando.jpg
Ծնվել է1486[1][2][3][…]
ԾննդավայրՎերոնա, Վենետո, Իտալիա
Վախճանվել է1522[1][3][4][…]
Մահվան վայրՎերոնա, Վենետո, Իտալիա
ՔաղաքացիությունFlag of Republic of Venice (1659-1675).svg Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Commons-logo.svg Paolo Morando Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1485-1488 թվականների միջակայքում, Վերոնայում[5]։ Աշակերտել է վերոնացի նկարիչներ, հայր և որդի Դոմենիկո և Ֆրանչեսկո Մորոնեներին, որոնց ազդեցությունը նկատվում է նրա վաղ շրջանի ստեղծագործություններում, մասնավորապես՝ Վերոնայի Սան Բիաջո եկեղեցու պատկերազարդման նպատակով նկարած «Ավետում»[6] և «Մանկանը կրծքով կերակրող Տիրամայրը» գործերում, որոնցում գերակայում են վառ, պայծառ գույները, կարմիրն ու քրոմագույնը։

Կավացցոլայի հետագա աշխատանքներում, ըստ արվեստի պատմաբանների վերլուծությունների ու եզրահանգումների, տարբեր ժամանակներում դրսևորվել է Ֆրանչեսկո Բոնսինյորիի, Ջովաննի Բելլինիի[7], Բրամանտեի, Անդրեա Մանտենյայի[7], Ռաֆայելի, Ջովան Ֆրանչեսկո Կարոտոյի, Ջորջոնեի, Պաոլո Վերոնեզեի[6] ազդեցությունը։

ՍտեղծագործություններԽմբագրել

  • Տիրամայրը (1509), La Gazzada, Կանյոլա հիմնադրամ
  • Ավետում (1510-1511), որմնանկար Վերոնայի սբ. Նացարո եկեղեցում
  • Քրիստոսի չարչարանքները (5 տեսարան), 1517 թ. և Խաչից իջեցնելը (համարվում է Կավացցոլայի գլուխգործոցը), պահպանվում է Վերոնայի Վեկկիո ամրոցում
  • Սբ. Ռոկկա (1518), Լոնդոն, Ազգային պատկերասրահ
  • Սբ. Կույսը (1518), Ֆրիցցոնիի հավաքածու, Միլան
  • Տիրամայրը (1519), Ֆրանկֆուրտի արվեստների ինստիտուտ
  • Սբ. Կույսը վեց սրբերի և նվիրատու Կատերինա Սկակկոյի հետ, Վերոնայի Վեկկիո ամրոց
  • Ասպետն ու նրա զինակիրը, Ուֆֆիցի, Ֆլորենցիա
  • Կնոջ դիմանկար, Կառարայի ակադեմիա, Բերգամո
  • Ջովաննի Էմիլիոյի դիմանկարը, Դրեզդեն, Գերմանիա

ԳրականությունԽմբագրել

  • Review of Cavazzola by Christian Hornig, Rona Goffen. The Art Bulletin, Vol. 62, No. 2 (Jun., 1980), pp. 323–325.
  • Web Gallery of Art biography.
  • Sydney Joseph Freedberg, Pintura en Italia, 1500-1600, pag. 358-59, Cátedra, Madrid, 1978, ISBN 84-376-0153-3
  • The Grove Dictionary of Art, MacMillan editore, 2000
  • Giorgio Vasari. La vita dei più importanti architetti, pittori, e scultori italiani da Cimabue ai nostri tempi, Cátedra, 2002, ISBN 978-84-376-1974-3
  • Giuseppe Maggioni, Opere d'arte sui Santi Medici nel Veneto, La Festa dei santi Cosma e Damiano in Alberobello, 9-15, 2017, Ed. Aga, Alberobello.

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Cavazzola
  2. 2,0 2,1 RKDartists
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Artnet — 1998.
  4. 4,0 4,1 4,2 Faceted Application of Subject Terminology
  5. paolo-morando|accesso=16 giugno 2018}}
  6. 6,0 6,1 titolo=le muse | editore=De Agostini | città=Novara | anno=1964 | volume=III |p=176}}
  7. 7,0 7,1 Miklós Boskovits, Giorgio Fossaluzza|p. 160|cagmorando}}

Արտաքին հղումներԽմբագրել