Ֆրանչեսկո Բոնսինյորի (իտալ.՝ Francesco Bonsignori; 1460[1][2][3] կամ մոտ 1455[4], Վերոնա, Վենետո, Իտալիա[4] - հուլիսի 2, 1519[4][5], Կալդիերո, Վերոնա, Վենետո, Իտալիա[4]), Վերածննդի ոճով նկարող իտալացի գեղանկարիչ։

Ֆրանչեսկո Բոնսինյորի
իտալ.՝ Francesco Bonsignori
Ծնվել է1460[1][2][3] կամ մոտ 1455[4]
ԾննդավայրՎերոնա, Վենետո, Իտալիա[4]
Վախճանվել էհուլիսի 2, 1519[4][5]
Մահվան վայրԿալդիերո, Վերոնա, Վենետո, Իտալիա[4]
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ
ՈճVeronese school?
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներSt Sebastian?
 Francesco Bonsignori Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
«Սուրբ Սեբաստիան», Արեցոյի արվեստի թանգարան

Ֆրանչեսկոն ծնվել է շուրջ 1460 թվականին Վերոնայում՝ նկարիչ Ալբերտո Բոնսինյորիի ընտանիքում[6]։ Գեղանկարչություն սովորել է Ֆրանչեսկո Բենալյոյի արվեստանոցում։ 1480 թվականին Վերոնայից տեղափոխվել է Վենետիկ, որտեղ ապրել է մինչև 1487 թվականը։ Ստեղծագործական վաղ շրջանում գտնվել է Վենետիկի գեղարվեստի դպրոցի ազդեցության ներքո։ Բոնսինյորիի վրա առանձնահատուկ տպավորություն են գործել Անտոնելլո դա Մեսինայի, Ջովաննի Բելլինիի, Չիմա դա Կոնելյանոյի և Ալվիզե Վիվարինիի ստեղծագործությունները։

Այս շրջանի հայտնի ստեղծագործությունների թվում նկարչի ամենավաղ աշխատանքներն են 1483 թվականի «Մադոննան քնած մանկան հետ» և 1484 թվականի «Դալ Բովոյի զոհասեղանը» կամ «Մադոննան գահին՝ առաջիկա սրբերի և դոնատոր Ալտաբելա Ավոգադրոյի հետ» կտավները, որոնք այժմ մտնում են Վերոնայի Հանրային թանգարանի հավաքածուի մեջ։

1487-1505 թվականներին նկարիչն ապրել է Մանտովայում, որտեղ եղբոր՝ Ջիրոլամո Բոնսինյորիի և Անդրեա Մանտենյայի հետ աշխատել է Գոնզագի տան մարքկոմս պալատական նկարչի հետ։ Անդրեա Մանտենյայի հետ ծանոթությունը Բոնսինյորիի նկարին ավելի մոնումենտալ երանգ է հաղորդել[7]։ Այս ոգով նրանք նկարել են Լոնդոնի ազգային պատկերասրահի հավաքածուի «Մադոննան սրբերի հետ» և 1519 թվականի Մանտովայի Սան Վինչենցո եկեղեցու «Երանելի Օսաննայի զոհասեղանը» նկարները։ Վերջինս այժմ գտնվում է այս քաղաքի դուքսերի պալատի թանգարանում։ Այդ նկարում առջևի պլանում ձախից նկարիչը պատկերել է վերջերս այրիացած մարքկոմսուհի Իզաբելլա դ’Էստեին՝ իր հովանավորի՝ մանտովացի մարքկոմս Ֆրանչեսկո II-ի կնոջը։

16-րդ դարի սկզբին Բոնսինյորիի վրձինը դարձել է ավելի բարակ և փափուկ, ինչը կապում են Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործության ազդեցության հետ, որի հետ նա ծանոթացել է Մանտովայում գտնվելու ժամանակ[8]։ Այս ոճով նրանք նկարել երկու կտավ Սուրբ Սեբաստիանի պատկերով, մեկը՝ 1510 թվականին, որը գտնվում է Կուրտատոնեի Սանտա-Մարիա-դելլե-Գրացիա եկեղեցում, մյուսը՝ Արեցոյի արվեստի թանգարանում։ Բոնսինյորիի «Մադոննան սրբերի հետ» աշխատանքը ևս այս ոճի նկար է, որը գտնվում է Վերոնայի Սան-Բերնարդինո եկեղեցում։

Բոնսինյորին կայացած դիմանկարիչ էր։ Այս ժանրի վաղ նկարներում, ինչպիսին է Ազգային պատկերասրահի «Սենատորի դիմանկարը», նկատելի է նկարչի անհատական ձեռագիրը։ Իրենից հետո թողել է իր ժամանակակիցների բազմաթիվ դիմանկարներ, այդ թվում՝ Հռոմի պապ Լև X-ի 1514 թվականի դիմանկարը։

Բոնսինյորին մահացել է 1519 թվականի հուլիսի 12-ին Վերոնայի մոտ գտնվող Կալդիերոյում՝ Յունոնայի թերմերում բուժման ընթացքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 AGORHA (ֆր.) — 2009.
  2. 2,0 2,1 Art UK painters database
  3. 3,0 3,1 MutualArt.com — 2008.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Lehmann-Brockhaus U. Bonsignori [Monsignori, Francesco] // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T009942
  6. Brenzoni, B. (1958). Su l’origine della famiglia di F. Bonsignori’. Verona. էջեր 295–300.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. Karet, Evelyn (2017). The Antonio ll Badile Album of Drawings: The Origins of Collecting Drawings in Early Modern Northern Italy. London, UK: Routledge. էջեր 263–265.
  8. Benezit Dictionary of Art (2011 թ․ հոկտեմբերի 31). «Francesco Bonsignori (Erroneously known as Francesco Monsignori)». Oxford Art Online. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին. {{cite web}}: |archive-date= requires |archive-url= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել

  • Schmitt U. B. — Dizionario Biografico degli Italiani — Volume 12 (1971)«Bonsignori, Francesco». www.treccani.it. Վերցված է 17.7.2017-ին. (իտալ.)