Դոլորես Կոնչիտա ֆիգերոա դել Ռիվերո (անգլ.՝ Dolores Conchita Figueroa del Rivero, ավելի հայտնի է որպես Չիտա Ռիվերա (անգլ.՝ Chita Rivera), հունվարի 23, 1933(1933-01-23)[1][2][3], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ - հունվարի 30, 2024(2024-01-30)[4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկացի դերասանուհի, երգչուհի, պարուհի, որը լայն ճանաչում է ձեռք բերել թատրոնում, կինոյում, Բրոդվեյի երաժշտական շոուներում դերերի շնորհիվ։

Չիտա Ռիվերա
անգլ.՝ Chita Rivera
Դիմանկար
Ծնվել էհունվարի 23, 1933(1933-01-23)[1][2][3]
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Մահացել էհունվարի 30, 2024(2024-01-30)[4] (91 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունպարուհի, երգչուհի և դերասանուհի
ԱմուսինԹոնի Մորդենտե
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներLisa Mordente?
Կայքchitarivera.com
 Chita Rivera Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Չիտա Ռիվերոյի հայրը Պեդրո Խուլիո ֆիգերոա դել Ռիվերոն էր[7], որը եղել է պուերտոռիկացի, սաքսոֆոնահար ԱՄՆ ռազմածովային նավատորմի նվագախմբում։ Մայրը՝ Քեթրին Ֆիգերոա դել Ռիվերոն, իտալա-շոտլանդական ընտանիքից էր[8]։ 1940 թվականին՝ ամուսնու մահից հետո, Քեթրինը ծառայության է անցել Պենտագոնում որպես պաշտոնյա։

Երբ Ռիվերան դարձել է 11 տարեկան, նրան ընդունել են բալետային ստուդիա (Jones-Haywood School of Ballet)[9]։ Չորս տարի անց բալետի ամերիկյան դպրոցի ուսուցիչը ստուդիա այցելելուց հետո երկու աղջիկների է հրավիրել Նյու Յորք՝ մրցակցային ընտրության։ Ռիվերայի ընտրությունը անցել է, և նա դարձել է «George Balanchine’s School of American Ballet»-ի ուսանող։

1952 թվականին Ռիվերան ընկերուհուն ուղեկցել է Բրոդվեյի շոուի համար պարուհիների ընտրության։ Նրան համոզել են մասնակցել մրցույթին։ Արդյունքում Ռիվերան ոչ միայն անցել է եզրափակիչ փուլ, այլև ստացել գլխավոր դերերից մեկը։ Հաջորդել են նոր առաջարկներ և դերեր «Տղաներ և տիկնիկներ», «Կանկան» (անգլ.՝ Can-Can), «Յոթերորդ երկինք» (անգլ.՝ Seventh Heaven) ֆիլմերում։

1957 թվականին Ռիվերան ստացել է Անիտայի դերը Բրոդվեյի «Վեսթսայդյան պատմություն» մյուզիքլում։ Այս դերը պրեմիերայից անմիջապես հետո նրան համբավ է բերել։ Նույն թվականին նա ամուսնացել է նույն մյուզիքլի պարող Թոնի Մորդենտեի հետ։ Ամուսնությունը խզվել է 1966 թվականին։ Նախկին ամուսիններն ունեցել են դուստր՝ Լիզա Մոդենտեն, որը դարձել է պարուսույց[10]։

Ռիվերայի ամենահայտնի կինոդերերից մեկը Նիկիի դերն Է Բոբա Ֆոսի «Քաղցր Չարիթի» (1969 թվական) մյուզիքլի կինոտարբերակում։ Հայտնի է Ռիվերայի կամեոն՝ Նիկիի կերպարով «Չիկագո» (2002 թվական) ֆիլմում։ 1978 թվականին դերասանուհին մասնակցել է «Սերժանտ Պեպերի միայնակ սրտերի ակումբի նվագախումբը» ֆիլմի նկարահանումներին։

Իր կարիերայի ընթացքում Ռիվերան առաջատար դերեր է խաղացել Բրոդվեյի ամենահայտնի երաժշտական արտադրություններում՝ Ջոնա Քանդերի և Ֆրեդ Էբբի «Չիկագո» մյուզիքլում Վելմա Քելլինի դերը, «Երեք տարեկան օպերան»՝ Ջենի, «Համբուրիր ինձ, կատու» և շատ ուրիշներ։

1986 թվականին Ռիվերան ավտովթարի է ենթարկվել Նյու Յորքի կենտրոնում։ Տասնութ կոտրվածքները անհնարին են դարձրել մյուզիքլի դերասանուհու հետագա կարիերան։ Երկու տարվա վերականգնումից հետո Ռիվերան ընկղմվել է ռեստորանային բիզնեսի մեջ։

2003 թվականին Ռիվերան վերադարձել է Բրոդվեյ՝ «Ինը» բեմադրությանը մասնակցած։ Սա Ֆեդերիկո Ֆելինիի «Ութ ու կես» («8½») ֆիլմի սցենարի երաժշտական մշակումն է եղել։ Յոթանասունամյա դերասանուհին կատարել է մի քանի վոկալ և պարային համարներ։ Նրա գործընկերն Անտոնիո Բանդերասն էր[11]։

2009 թվականի օգոստոսին Բարաք Օբամայից ստացել է ԱՄՆ բարձրագույն պարգևներից մեկը՝ Ազատության նախագահական մեդալը[12]։

2009 թվականի նոյեմբերին թողարկել է «Իսկ հիմա ես երգում եմ ռիթմ» երաժշտական սկավառակը։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1964 - «Հնարավորից այն կողմ» - The Outer Limits - տիկին Դեյմ
  • 1969 - «Սիրելի Չարիթի» - Sweet Charity - Նիկի
  • 1973 - The Marcus-Nelson Murders - Ջոզի Հոփեր
  • 1973 - 1974 - The New Dick Van Dyke Show - Քոնի Ռիչարդսոն (7-րդ էպիզոդ)
  • 1977 - Once Upon a Brothers Grimm - Կոճապղպեղի տիկին
  • 1978 - «Սերժանտ Պեպերի միայնակ սրտերի ակումբի նվագախումբ» - Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band - Հարտլանդի հյուր*
  • 1981 - Pippin: His Life and Times - Ֆաստրադա
  • 1982 - Strawberry Ice
  • 1982 - «Մեկ կյանք ապրելու համար» - One Life to Live - Մելոդի Ռեմբո
  • 1987 - «Մադամ Մեյֆլաուեր» - Mayflower Madam - Ռայզա Դիքստայն
  • 1997 - «Հեքիաթային պատմություններ բոլոր երեխաների համար» - Happily Ever After: Fairy Tales for Every Child - Քեթի
  • 2002 - «Չիկագո» - Chicago - Նիկի
  • 2003 - 2004 - «Ճանապարհորդ Դորան» - Dora the Explorer - կախարդ (2 դրվագ, ձայնային գործողություն)
  • 2005 - «Ուիլ և Գրեյս» - Will & Grace - Լենոր
  • 2006 - «Կալամազու՞» - Kalamazoo? - Ջաննինա
  • 2011 - «Միայն Նյութեր» - Submissions Only - Գլեդիս Ֆրանկլին
  • 2018 - Waiting in the Wings: Still Waiting - Բրոդվեյի դիվա

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակ Տարի Կատեգորիա Աշխատանքի անվանում Արդյունք
«Թոնի» 1961 «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մյուզիքլում» «Ցտեսություն, թռչուն» Առաջադրված
1976 «Լավագույն դերասանուհի մյուզիքլում» «Չիկագո» Առաջադրված
1981 «Վերադարձեք թռչունին» Առաջադրված
1983 «Մերլին» Առաջադրված
1984 «Սահադաշտ» Հաղթանակ
1986 «Ջերի Աղջիկ» Առաջադրված
1993 «Սարդ-Կնոջ համբույրը» Հաղթանակ
2003 «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մյուզիքլում» «Ինը» Առաջադրված
2006 «Լավագույն դերասանուհի մյուզիքլում» «Չիտա Ռիվերա. պարուհու կյանքը» Առաջադրված
2015 «Ծեր կնոջ այցը» Առաջադրված
2018 «Գերազանցության մրցանակ» Հաղթանակ
Դրամա Դեսկ 1981 «Լավագույն դերասանուհի մյուզիքլում» «Ցտեսություն, թռչուն» Առաջադրված
1984 «Սահադաշտ» Հաղթանակ
1993 «Սարդ-Կնոջ համբույրը» Հաղթանակ
2003 «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մյուզիքլում» «Ինը» Առաջադրված
2015 «Լավագույն դերասանուհի մյուզիքլում» «Հին տիկնոջ այցը» Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  5. 5,0 5,1 5,2 Muere Chita Rivera, cantante y actriz ganadora del premio Tony, a los 91 años (իսպ.) — 2024.
  6. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  7. «Chita Rivera Biography (1933-)». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 29-ին.
  8. «Q&A: Chita Rivera reflects on life in the theater — Taiwan News Online». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 29-ին.
  9. «Website of the Jones Haywood School of Dance». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 29-ին.
  10. «Chita Rivera Biography (1933-)». www.filmreference.com. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 13-ին.
  11. «Welcome to Chita Rivera.com». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 28-ին.
  12. «President Obama Names Medal of Freedom Recipients» Արխիվացված 2009-12-15 Wayback Machine, White House Office of the Press Secretary, July 30, 2009

Արտաքին հղումներ խմբագրել