Ուրալ Տանսիկբաև (ուզբ.՝ Oʻrol Tansiqboyev, հունվարի 1, 1904(1904-01-01)[1][2], Տաշքենդ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն - ապրիլի 18, 1974(1974-04-18)[2][3], Նուկուս, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուզբեկ խորհրդային նկարիչ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1963)։ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1958

Ուրալ Տանսիկբաև
Ծնվել էհունվարի 1, 1904(1904-01-01)[1][2]
ԾննդավայրՏաշքենդ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 18, 1974(1974-04-18)[2][3] (70 տարեկան)
Մահվան վայրՆուկուս, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ուզբեկստան
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ
 Ural Tansykbayev Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Պենզայի Գեղարվեստական ուսումնարանը (1929)։ Դեռևս վաղ շրջանի գործերը բնորոշվում են կոմպոզիցիայի էպիկական մոնումենտալությամբ («Յայլա», 1931, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան, Մոսկվա)։ Տանսիկբաևի բնանկարներն արտացոլում են խորհրդային Ուզբեկստանի սոցիալիստական վերափոխումը («Հայրենի երկիր», 1951, Իսսիկ կուլը երեկոյան (1951, ԽՍՀՄ արվեստի պետական թանգարան, Տաշքենդ), «Կայրակ-Կումի ՀԷԿ-ի առավոտը», 1957, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան, Մոսկվա, «Հայրենի Ուզբեկստան» նկարաշարը, 1971-1972

Հանդես է եկել նաև իբրև բեմանկարիչ, մոնումենտալիստ-երփնագրող (Ուզբեկական ԽՍՀ տաղավարի պաննոն Մոսկվայի ԺՏՆՑ-ում, 1952-1954)։ Ուզբեկական ԽՍՀ Համզայի անվան պետական մրցանակ (1973

Պարգևատրվել է Լենինի և 4 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրալ Տանսիկբաև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 568