Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
- Այս հոդվածը վերաբերվում է «ՈւզԽՍՀ» եզրույթին. չշփոթել «ՈւԽՍՀ» (Ուկրաինական ԽՍՀ) եզրույթի հետ:
Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (Ուզբեկական ԽՍՀ, ՈւզԽՍՀ ուզբ.՝ Ўзбекистон Совет Социалистик Республикаси, ժամանակակից ուղղագրությամբ՝ O’zbekiston Sovet Sotsialistik Respublikasi), ԽՍՀՄ վարչատարածքային միավոր Միջին Ասիայի կենտրոնական և հյուսիսային մասում, 15 միութենական հանրապետություններից մեկը։ Տարածքը կազմել է 447,4 հզ․ կմ², բնակչությունը 1984 թվականի դրությամբ կազմել է 1 749 600 մարդ։ Ազգային կազմը (1979-ի մարդահամարով, հզ․ մարդ) ունեցել է հետևյալ պատկերը․ ուզբեկներ՝ 10569, կարակալպակներ՝ 298, ռուսներ՝ 1666, թաթարներ՝ 649, ղազախներ՝ 620, տաջիկներ՝ 595, կորեացիներ՝ 163 և այլք։ Բնակչության միջին խտությունը քառակուսի կիլոմետրի հաշվով կազմել է 38,1 մարդ (1983)։ Մայրաքաղաքը՝ Տաշքենդ (1985 հզ․ բն․, 1984)։ Խոշոր քաղաքներ են համարվել Սամարղանդը, Նամանգանը, Անդիժանը, Բուխարան, Ֆերգանան, Կոկանդը, Մարգիլանը։ Ուզբեկական ԽՍՀ պարգևատրվել է Լենինի երեք (1939, 1956, 1980), Ժողովուրդների բարեկամության (1972) և Հոկտեմբերյան հեղափոխության (1974) շքանշաններով։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Բուխարա (1925) Սամարղանդ (1925–1930) Տաշքենդ (1930–1991) | |||
Լեզու | Ռուսերեն, ուզբեկերեն | |||
Հիմն | Ўзбекистон Совет Социалист Республикасининг давлат мадҳияси "Ուզբեկական ԽՍՀ պետական օրհներգ" | |||
Արժույթ | ԽՍՀՄ Ռուբլի | |||
Իշխանություն | ||||
Պետության գլուխ | ՈւզԽՍՀ ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար | |||
Օրենսդրություն | Ուզբեկական ԽՍՀ Սահմանադրություն | |||
Պատմություն |
Խորհրդայնացման շրջանը տևել է 1917 թվականի նոյեմբերից մինչև 1918 թվականի մարտը։ Տարածքի հիմնական մասը մտել է Թուրքեստանի ԻԽՍՀ կազմի մեջ։ 1918—20-ի քաղաքացիական պատերազմի տարիներին կարմիր բանակի օգնությամբ աշխատավորները ջախջախել են սպիտակգվարդիականների և բասմաչների հիմնական ուժերը։ Մասնակցություն է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատում (1941-1944)։ Գյուղատնտեսության հիմնական ճյուղերն են եղել բամբակագործությունը, պտղաբուծությունը, խաղողագործությունը և այլն։
1990 թվականի հունիսի 20-ից Ուզբեկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց ինքնիշխանության հռչակագիրը։ Հանրապետության առաջին նախագահը դարձավ Իսլամ Քարիմովը։
1991 թվականի օգոստոսի 31-ին Ուզբեկական ԽՍՀ-ն վերանվանվեց Ուզբեկստանի Հանրապետություն և հռչակից իր անկախությունը Խորհրդային Միության լուծարումից երեք ամիս առաջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 184)։ |