Խոտհարք
Խոտհարք, համատարած խոտածածկով պատված գյուղատնտեսական հողահանդակ, որը կանոնավոր (սիստեմատիկ) կերպով հնձում են խոտի, սենաժի, սիլոսի կամ կանաչ կերի համար։ Լինում են ցանովի և բնական։ Ցանովի խոտհարքները ստեղծվում են կերային, դաշտային և այլ ցանքաշրջանառություններում կամ ցանքաշրջանառությունից դուրս՝ բազմամյա ու միամյա խոտաբույսերի ցանքի միջոցով։ Խոտհարքի բերքատվությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է պարարտացում, ոռոգում, մոլախոտերի ոչնչացում, բազմամյա խոտասերմերի ենթացանք, ինչպես նաև խոտհարքաշրջանառություն։
Բնական խոտհարքներ խմբագրել
Բնական խոտհարքներ ծածկված են դաշտավլուկազգի, թիթեռնածաղկավոր և տարախոտային (աղվեսագի, դաշտավլուկ, ցորնուկ, երեքնուկ, եղջերառվույտ, գառնառվույտ, կաթնախոտ, հազարտերևուկ և այլն) բարձրարժեք կերային բույսերով։
Ցանովի խոտհարքներ խմբագրել
Ցանովի խոտհարքներ ստեղծվում են միամյա և բազմամյա մոնոկուլտուրաների (որոմ, կորնգան, առվույտ, երեքնուկ, շաբդար և այլն) ցանքի միջոցով։
Բնական կերային հանդակները Հայաստանում կազմում են շուրջ 827954 հա, որից 136510 հա խոտհարքներ են, իսկ 644914 հա արոտավայրեր։ Խոտհարքները շուրջ 5 անգամ պակաս են արոտներից (բնականոն փոխհարաբերությունը պետք է լինի 1։3)։
Ըստ գոտիների՝ բնական խոտհարքները կազմում են անապատային ու կիսանապատային գոտում՝ 7,6, տափաստանայինում՝ 18,7, մարգագետնատափաստանայինում՝ 16,4, հետանտառայինում՝ 13,9, մերձալպյանում՝28,9, ալպյանում՝ 11,8, արտագոտիականում՝ 2,8 %։
Ընդարձակ խոտհարքներ կան Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում։
Պատկերասրահ խմբագրել
-
Մարգագետիններ
-
-
-
-
-
Տես նաև խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- Բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն առավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ
- Irish Wild Meadows Website
- Flora locale - information on creating wildflower meadows Archived 2021-04-15 at the Wayback Machine.
- Meadow Planting Archived 2016-03-03 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 82)։ |