Անդրանիկ Օզանյանի հուշարձան (Ուջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրանիկ Օզանյանի հուշարձան (այլ կիրառումներ)
Անդրանիկ Օզանյանի հուշարձան, գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Ուջան գյուղում։ Ընդգրկված է Ուջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Անդրանիկ Օզանյանի հուշարձան (Ուջան) | |
---|---|
Տեսակ | հուշարձան և մշակութային արժեք |
Ստեղծում | 1967 |
Երկիր | Հայաստան[1] |
Բնակավայր | Ուջան[1] |
ՀՀ ՊՄԱՀ | 2.109/9 |
պատկերված են
| |
Andranik Ozanyan Monument in Ujan Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՀայ ժողովրդի ազգային հերոս զորավար Անդրանիկի հուշարձանը Ուջան գյուղում կառուցվել է տեղի բնակիչների նախաձեռնությամբ և միջոցներով։ Սա Անդրանիկի առաջին կիսանդրին է Հայաստանում։ Հուշարձանը տեղադրվել է 1967 թվականի հունիսի 3-ի գիշերը՝ գաղտնի[2], քանի դեռ այդ օրերին Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը գտնվում էր Մոսկվայում։ Զորավար Անդրանիկի նույնիսկ անունը չէր հիշատակվում Հայոց պատմության դասագրքերում, որովհետև ազգային ազատագրման պայքարը սովետական տարիներին համարվում էր ազգայնամոլության դրսևորում։
Բացման արարողությանը ներկա էին նաև Անդրանիկի զինակիցները[3][4][5]։
Հեղինակ
խմբագրել- Քանդակագործ` Միքայել Ավետիսյան
Պատկերասրահ
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «Անդրանիկը հայ ժողովրդի Ազգային հերոս է, ազգային-ազատագրական շարժման գործիչ, փառաբանված հայդուկապետ և զորավար». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Թե ինչպես 1967թ.-ի հունիսի 4-ին, Ուջան գյուղում կանգնեցվեց Զորավար Անդրանիկի կիսանդրին…
- ↑ «Անդրանիկի վերադարձը Հայաստան», «9-րդ հրաշալիք», թիվ 15 (733), 20 սեպտեմբերի, 2017, էջեր 6-7
- ↑ «Թե ինչպես Ուջան գյուղում կանգնեցվեց Անդրանիկի կիսանդրին», «9-րդ հրաշալիք», թիվ 23 (717), 5 դեկտեմբերի, 2016, էջեր 6-7
Արտաքին հղումներ
խմբագրելՀայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 2.109/9 |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |