Ուլրիկե Լունաչեկ (գերմ.՝ Ulrike Lunacek, մայիսի 26, 1957(1957-05-26)[1], Կրեմս ան դեր Դոնաու, Ստորին Ավստրիա, Ավստրիա[1]), ավստրիացի քաղաքական գործիչ։ Եվրոպական խորհրդարանի անդամ Ավստրիայից (2009-2017), Ավստրիայի ազգային խորհրդի անդամ (1999-2009)։ Ավստրիական կանաչների կուսակցության՝ The Greens – The Green Alternative անդամ։ Ավստրիայի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում եղել է Կանաչների առաջատար թեկնածուն, որի ընթացքում կուսակցությանը չի հաջողվել խորհրդարանում զբաղեցնել որևէ տեղ 1983 թվականից ի վեր առաջին անգամ։

Ուլրիկե Լունաչեկ
 
Կուսակցություն՝ Կանաչներ
Կրթություն՝ Լեոպոլդի և Ֆրանցի անվան Ինսբրուքի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, լրագրող, համաժամանակյա (սինխրոն) թարգմանիչ և թարգմանչուհի
Ծննդյան օր մայիսի 26, 1957(1957-05-26)[1] (66 տարեկան)
Ծննդավայր Կրեմս ան դեր Դոնաու, Ստորին Ավստրիա, Ավստրիա[1]
Քաղաքացիություն  Ավստրիա
Հայր Heinrich Lunacek?
 
Կայք՝ ulrike-lunacek.eu
 
Պարգևներ

Լունաչեկը եղել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, 2009-2017 թվականներին՝ Կանաչների եվրոպական ազատ ալիանսի անդամ և Եվրոպական խորհրդարանում Ավստրիական կանաչների կուսակցության պատվիրակության ղեկավար։ Եղել է Կոսովոյի զեկուցողը և ԼԳԲՏ իրավունքների միջգերատեսչական խմբի համանախագահ, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի կոմիտեի փոխնախագահ։ 2017 թվականի ավստրիական ընդհանուր ընտրություններում Կանաչների պարտությունից հետո Լունաչեկը թողել է ավստրիական և ԵՄ բոլոր քաղաքական գործառույթները։

Կենսագրություն խմբագրել

Ուլրիկե_Լունաչեկը ծնվել է 1957 թվականին Ստորին Ավստրիա նահանգի Կրեմս շրջանի Կրեմս ան դեր Դոնաու քաղաքում։ 1967-1975 թվականներին սովորել է Վիեննայի երկրորդ շրջանի ավագ դպրոցում, 1973-1974 ուսումնական տարում Այովայի Բուն ավագ դպրոցում եղել է AFS ուսանող։ 1975 թվականին թարգմանություն (անգլերեն և իսպաներեն) է ուսանել Ինսբրուքի Լեոպոլդի և Ֆրանցի համալսարանում, որն ավարտել է 1983 թվականին։ Ուսումնառության տարիներին հիմնադրել է Ինսբրուքի կանանց ապաստանը, որտեղ եղել է սոցիալական աշխատող։ 1984-1986 թվականներին եղել է Վիեննայի "Frauensolidarität" (Համերաշխություն կանանց շրջանում) կազմակերպության խորհրդատուն։ Հետագայում խմբագրել է "Südwind" թերթը և եղել Ավստրիայի տեղեկատվական ծառայություն զարգացման քաղաքականության (ÖIE) մամլո պատասխանատուն, միաժամանակ աշխատել է որպես անկախ թարգմանիչ և լրագրող[4]։

1994 թվականին Լունաչեկը եղել է Կահիրեում ՄԱԿ-ի Բնակչության և զարգացման համաժողովի պատվիրակ, իսկ մեկ տարի անց համակարգել է բոլոր ՀԿ-ների մամուլի աշխատանքները Պեկինում անկացվող Կանանց 4-րդ համաժողովում։

Քաղաքական գործունեություն խմբագրել

Լունաչեկի քաղաքական կարիերան սկսվել է 1995 թվականին Palais Auersperg-ում կազմակերպված Ավստրիայի լեսբուհիների և գեյերի ֆորումի կողմից «Appeal to reason» ներկայացմամբ և ավստրիական Կանաչների կուսակցությամբ առաջին անգամ որպես թեկնածու ներկայանալով, որի դաշնային բիզնեսի ղեկավարն է եղել 1996-1998 թվականներին։

Ավսրիայի խորհրդարանի անդամ, 1999-2009 խմբագրել

1999-2009 թվականներին Լունաչեկը եղել է Ավստրիայի խորհրդարանի անդամ և Կանաչների խմբի արտաքին և զարգացման քաղաքականության, ինչպես նաև լեսբուհի, գեյ և տրանսգենդերների համար հավասարության հարցերով խոսնակ։ 1999 թվականից սկսած եղել է արտաքին գործերի կոմիտեի փոխնախագահ։

Որպես Ավստրիայի խորհրդարանի առաջին բացահայտ լեսբուհի քաղաքական գործիչ[5]՝ նա նաև Կանաչների «andersrum» անդամ է։

2006 թվականի մայիսի 5-ին Լունաչեկը ընտրվել է Հելսինկիում Եվրոպական Կանաչ կուսակցության համանախագահ և պաշտոնավարել 3 տարի։ 2008 թվականի հոկտեմբերի 28-ին դարձել է Ավստրիայում Կանաչ խորհրդարանական ակումբի փոխնախագահ և 2009 թվականի Եվրախորհրդարանի ընտրության ժամանակ եղել առաջատար։

Եվրոպական խորհրդարանի անդամ, 2009-2017 խմբագրել

2009 թվականի հուլիսի 14-ին Լունաչեկը տեղափոխվեց Եվրոպական խորհրդարան որպես Ավստրիայի կանաչների պատվիրակության ղեկավար։ Իր պաշտոնավարման ընթացքում նա եղել է Արտաքին գործերի հանձնաժողովի (AFET), Կանանց իրավունքների և գենդերային հավասարության կոմիտեի (FEMM) անդամ և ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան և ԵՄ-Վրաստան (DSCA) խորհրդարանական համագործակցության կոմիտեների պատվիրակության անդամ։ Բացի այդ, նա եղել է Քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի կոմիտեի (LIBE) փոխարինող անդամ, Ալբանիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Սերբիայի, Մոնտենեգրոյի և Կոսովոյի (DSEE) և Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի (DEPA) պատվիրակության անդամ[6]։ Ավելին, եղել է Կոսովոյի խորհրդարանի զեկուցող և Կանաչների / EFA խմբի արտաքին գործերի գծով ներկայացուցիչը[4]։

Որպես Եվրախորհրդարանի ԼԳԲՏ իրավունքների միջգերատեսչական խմբի համանախագահը՝ Լունաչեկը նաև պայքարել է լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների և տրանսգենդերների իրավունքների համար[7]։ Բացի այդ, նա եղել է Արևմտյան Սահարայի Եվրոպական Խորհրդարանի միջգերատեսչական[8] և Եվրոպական խորհրդարանի երեխաների իրավունքների խմբերի անդամ[9]։

2011 թվականին Եվրոպական ձայնը հաղորդեց, որ Լունաչեկը, ոգեշնչված Քեթրին Էշթոնի աջակցությամբ, դիմել է Կոսովոյում Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնի համար, սակայն դիվանագետ չլինելու պատճառով իրավասու չի եղել պաշտոնը զբաղեցնելու համար[10][11]։

Լունաչեկը տարբեր առիթներով գլխավորել է ԵՄ-ընտրությունների դիտորդական առաքելությունը, ներառյալ 2013 թվականի Հոնդուրասի ընդհանուր ընտրությունները։

2013 թվականի փետրվարին Լունաչեկը Եվրախորհրդարանում ընտրվել է Կանաչների/EFA խմբի փոխնախագահ Ռեբեկա Հարմսի և Դանիել Քոն-Բենդիտի ղեկավարությամբ[6]։ 2014 թվականի եվրոպական ընտրություններից հետո խումբը նրա օգտին քվեարկել է որպես Եվրախորհրդարանի նախագահության թեկնածու[12]։ Նա ծառայել է որպես Եվրախորհրդարանի տասնչորս փոխնախագահներից մեկը, ով նախագահել է լիագումար նիստի ժամանակ։ Այս առումով նա պատասխանատու է եղել խորհրդարանի Սախարովի անվան մրցանակի և խորհրդարանում Արևմտյան Բալկաններումին վերաբերող հարցերը ներկայացնելու համար[13]։ Անդամակցել է Ժողովրդավարության աջակցության և ընտրությունների համակարգող խմբին (DEG), որը վերահսկում է խորհրդարանի ընտրությունների դիտորդական առաքելությունները[14]։

Քաղաքական դիրքորոշումներ խմբագրել

2013 թվականին Լունաչեկը պաշտպանել է «Սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների մասին» ոչ պարտադիր որոշումը[15], որը կոչ է անում «տարիքային և գենդերային զգայուն սեռականության և հարաբերությունների կրթություն բոլոր երեխաների և դեռահասների համար», և ստեղծվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համահեղինակությամբ, որտեղ որոշ սեռական տեղեկություններ համարվում են համապատասխան 4 տարեկանից։ Որոշ վիճահարույց հարցերից հետո Եվրոպական խորհրդարանն ընդունեց փոխված տարբերակը, որը սեռական կրթությունը իրավունակ է համարում անդամ երկրների համար[16]։ Զեկույցի հակառակորդներին Լունաչեկն անվանել է «աջակողմյան մոլեռանդներ»[17]՝ նշելով, որ խմբերը դեմ են «կանանց առողջ վերարտադրողական և սեռական կյանքի իրավունքին»[17]։

2017 թվականի ապրիլի 27-ին Լունաչեկը ողջունեց Ալբանիայի ազատագրման բանակի նախկին առաջնորդ Ռամուշ Հարադինայի ազատ արձակումը[18], որը Սերբիայի պատերազմական հանցագործությունների դատախազի կողմից մեղադրվում էր պատերազմական հանցանքների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար և Սերբիան պահանջել էր նրա արտահանձնումը։ Լունաչեկը կոչ արեց ԵՄ պաշտոնյաներին ճնշում գործադրել Սերբիային վրա՝ հետ վերցնելու ձերբակալման հրամանը։

Այլ գործունեություն խմբագրել

  • Ավստրիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտ (OIIP), խորհրդի անդամ
  • Եվրոպական խորհուրդ՝ արտաքին հարաբերությունների գծով (ECFR), անդամ[19]
  • Ալփբախ եվրոպական ֆորում, խորհրդի անդամ[20]
  • Österreichisch-Saharauische Gesellschaft (ÖSG), անդամ

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Wer ist Wer
  2. Anfragebeantwortung 10542/AB XXIV. GP (գերմ.) / Hrsg.: Österreichisches Parlament — 2012. — 2038 p.
  3. https://zizomag.be/article/13470
  4. 4,0 4,1 (գերմ.) Homepage of Ulrike Lunacek, http://www.ulrikelunacek.eu/index.php?id=34 Արխիվացված 2013-06-24 archive.today, retrieved 24 June 2013
  5. (գերմ.) http://www.parlament.gv.at/PAKT/VHG/XXII/NRSITZ/NRSITZ_00112/SEITE_0217.html, retrieved 24 June 2013
  6. 6,0 6,1 http://www.europarl.europa.eu/meps/en/97017/ULRIKE_LUNACEK_history.html, retrieved 24 June 2013
  7. http://www.lgbt-ep.eu/about/presidents/ Արխիվացված 2016-05-27 Wayback Machine, retrieved 24 June 2013
  8. Members Արխիվացված 2015-12-08 Wayback Machine European Parliament Intergroup on Western Sahara.
  9. Members of the European Parliament Intergroup on Children’s Rights European Parliament.
  10. Planning for Pristina European Voice, May 4, 2011.
  11. Diplomatic dilemma European Voice, September 14, 2011.
  12. Dave Keating (June 25, 2014), Greens, ECR and GUE put up candidates for Parliament president European Voice.
  13. Parliament vice-president portfolios assigned European Voice, November 13, 2014.
  14. Members of the Democracy Support and Election Coordination Group (DEG) European Parliament
  15. Report on Sexual and Reproductive Health and Rights
  16. MEPs say sexual and reproductive health and rights are matter for member states
  17. 17,0 17,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
  18. [1](չաշխատող հղում)
  19. Members European Council on Foreign Relations.
  20. Council Արխիվացված 2021-05-13 Wayback Machine European Forum Alpbach.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլրիկե Լունաչեկ» հոդվածին։