Կրեմս ան դեր Դոնաու

քաղաք Ավստրիայում

Կրեմս ան դեր Դոնաու (հակիրճ՝ Կրեմս (գերմ.՝ Krems an der Donau, Krems), հնագույն քաղաք Ավստրիայի հյուսիսում՝ Ստորին Ավստրիա նահանգի Կրեմս շրջանում։ Տեղակայված է Կրեսմ գետի՝ Դանուբին միանալու հատվածում[3][4]։ 2015 թվականի վիճակագրական տվյալների համաձայն քաղաքն ունի 23.992 բնակիչ։

Քաղաք
Կրեմս ան դեր Դոնաու
գերմ.՝ Krems an der Donau
Զինանշան
AUT Krems an der Donau COA.svg

Krems - Steinertor (1).JPG
Շտայներ տոր (քաղաքի պատմական չորս դարպասներից միակ պահպանվածը)
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ԵրկրամասՍտորին Ավստրիա
ՀամայնքԿրեմս շրջան
Ներքին բաժանումՄաուտեր, Ունդ, Շտայն, Կենտրոն
Առաջին հիշատակում995թ.
Այլ անվանումներԿրեմս
Մակերես51,66 կմ²
ԲԾՄ203±1 մետր
Բնակչություն25 272 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Փոստային դասիչ3500[2]
Ավտոմոբիլային կոդKS
Պաշտոնական կայքkrems.gv.at
##Կրեմս ան դեր Դոնաու (Ավստրիա)
Red pog.png
Կրեմս ան դեր Դոնաու քաղաքը 1900 թվականին

Աշխարհագրություն և տրանսպորտԽմբագրել

Կրեմս ան դեր Դոնաու քաղաքը տեղակայված է Դանուբ գետի երկու ափերին՝ մայրաքաղաք Վիեննայից 60 կմ հեռավորության վրա դեպի արևմուտք և Ստորին Ավստրիա նահանգի մայրաքաղաք Սանկտ Պյոլտենից 20 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս։ Ծովի մակարդակից բարձր է 203 մետրով։

Կրեմս ան դեր Դոնաու քաղաքում է ավարտվում Դանուբի Վախաու հովիտը, որը մշակույթի և պատմության հուշարձանների, ինչպես նաև գինեգործության յուրահատուկ ավանդույթների շնորհիվ 2000 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի ցանկում որպես համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Վախաուի Ագսբախ համայնքի Վիլենդորֆ գյուղում հայտնաբերվել է պալեոլիթյան ժամանակաշրջանի արձանիկ, որը ներկայում հայտնի է Վիլենդորֆյան Վեներա անունով։ Չափավոր կլիման հնարավորություն է ընձեռել հովտում զարգացնել գինեգործությունն ու մրգերի աճեցումը։ Ամառային արևոտ ցերեկները և զով գիշերները մեծ դեր են խաղում հովտում խաղողի աճեցման և գինու պատրաստման գործընթացում։ Վախաու հովտում աճեցվող մրգերից առավել մեծ ճանաչում ունի Վախաուի սալորը[5][6][7][8]։

Քաղաքը կազմված է մի քանի առանձին շրջաններից։ Դանուբի աջ ափին գտնվում է Մաուտերնը, ձախ ափին՝ քաղաքի կենտրոնական հատվածը, ինչպես նաև Ունդ և Շտայն շրջանները։ Մինչև 1938 թվականը Շտայնն ու Մաուտերն առանձին քաղաքներ էին համարվում։

Կրեմս ան դեր Դոնաու քաղաքը ավտոմոբիլայն մայրուղու միջոցով միացված է Ավստրիայի ծայրամասային բոլոր խոշոր քաղաքների հետ։ Առկա է երկաթգիծ, որը քաղաքն արևելքում միացնում է մայրաքաղաք Վիեննայի, հարավում՝ Սանկտ Պյոլտենի և արևմուտքում՝ Լինցի հետ։ Կրեմս ան դեր Դոնաուից մինչև Վիեննա գնացքը հասնում է մեկ ժամում։ Քաղաքի սահմանային գոտում գտնվում է ուղևորափոխադրման գետային նավահանգիստ։

ՊատմությունԽմբագրել

Առաջին անգամ Կրեմս ան դեր Դոնաու քաղաքը հիշատակվում է 995 թվականին որպես Դանուբ գետի ափին գտնվող ամրոց։ 12-րդ դարում այն Բաբենբերգների իշխանության օրոք ստանում է քաղաքի կարգավիճակ։ Հենց Կրեմսում են հատվել ավստրիական առաջին մետաղադրամները, որոնք հայտնի են որպես «կրեմյան պֆենիգ»։

Միջնադարում քաղաքն ունեցել է առևտրային կարևորագույն նշանակություն, քանի որ գտնվում էր ցամաքային և Դանուբի ջրային առևտրային ուղիների խաչմերուկում։ 1718 թվականին Կրեմսում ծնվել է նկարիչ Մարտին Յոհան Շմիդտը, ով հայտնի է նաև Կրեմսցի Շմիդտ անվամբ։

1805 թվականի ավստրիական առաջին արշավանքի ժամանակ Կրեմսի մերձակայքում Նապելոենի և հակաֆրանսիական դաշինքի միջև տեղի է ունեցել մի քանի ճակատամարտ[9]։

Քաղաքական իրավիճակԽմբագրել

2012 թվականի ընտրությունների արդյունքներով համայնքի բուրգոմիստր (քաղաքապետ) է ընտրվել Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ռյենհարդ Ռեշը։

Քաղաքային ներկայացուցիչների խորհուրդը (գերմ.՝ Gemeinderat) կազմված է 40 տեղից, որոնք բաշխված են հետևյալ կերպ՝

Տեսարժան վայրերԽմբագրել

  • Լանդշտրասե (Landstrasse) - Քաղաքի կենտրոնական փողոցն է, որի երկայնքով տեղակայված է հին քաղաքը։ Բաժանվում է Վերին և Ստորին Լանդշտրասեների։ Փողոցը հետիոտնային է։
  • Շտայներ տոր - Քաղաքի միջնադարյան չորս դարպասներից միակ պահպանվածը։ Կառուցվել է 1480 թվականին։ 1754 թվականին վերակառուցվել է։ Հանդիսանում է քաղաքի խորհրդանիշը։
  • Սանկտ Ֆայտի ծխական եկեղեցի - Կառուցված է բարոկկո ոճով 1630 թվականին ավելի հին եկեղեցու տեղում։
  • Հոցբուրգ - Քաղաքի ամենահին կառույցն է։ Կառուցվել է 1275 թվականին։ Գտնվում է Հոյերմարկեր հրապարակում։ Շինությունն ունի իտալական ոճ։
  • Վառոդի աշտարակ - Միջնադարյան քաղաքային ամրության պահպանված տարրերից մեկն է։
  • Գինու քաղաքի թանգարան - Հավաքածուն ներկայացնում է Կրեմսի գինեգործական ավանդույթները։
  • Գոթվայգ վանք - Գտնվում է Կրեմս քաղաքից դեպի հարավ 5 կմ հեռավորության վրա։ Վանական համալիրը հիմնադրվել է 1083 թվականին։ 1718 թվականին հիմնովին այրվել է։ 18-րդ դարում կատարվել են վանական համալիրի մասշտաբային վերակառուցում, որի հետևանքով դարձել է բարոկկո ոճի հայտնի տեսարժան վայր։

Քույր քաղաքներԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://www.statistik.at/statistiken/bevoelkerung-und-soziales/bevoelkerung/bevoelkerungsstand/bevoelkerung-zu-jahres-/-quartalsanfang
  2. Krems an der Donau, Krems an der Donau, Niederösterreich - Austria Postcode
  3. Австрия // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 63. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4(ռուս.)
  4. Кремс-ан-дер-Донау // Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 177.(ռուս.)
  5. Wachau – Nibelungengau – Kremstal. Anreise und Öffentlicher Verkehr. Donau Niederösterreich (donau.com).(գերմ.)
  6. "Wachau-Volunteer": UNESCO ehrt Freiwillige auf ORF vom 15. Juli 2011 abgerufen am 15. Juli 2011.(գերմ.)
  7. Werner Gamerith: "Wachau und Umgebung - Lebensräume einer Kulturlandschaft", Tyrolia-Verlag, Innsbruck-Wien 2003, ISBN 3-7022-2514-5
  8. 2008 Destinations Rated. In: National Geographic Society (Hrsg.): National Geographic Traveller. Nov./Dec. 2008(գերմ.)
  9. Сражение под Кремсом 30-го октября 1805 года.(ռուս.)