Ուեյվերլի Փլեյսի կախարդները ֆիլմում

«Ուեյվերլի Փլեյսի կախարդները ֆիլմում» (անգլ.՝ Wizards of Waverly Place: The Movie), ամերիկյան հեռուստաֆիլմ, նկարահանված «Ուեյվերլի Փլեյսի կախարդները» հեռուստասերիալի մոտիվներով։ Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2009 թվականի օգոստոսի 28-ին Disney Channel ալիքով։ 2010 թվականին ֆիլմը ստացել է «Էմմի» մրցանակ լավագույն մանկական հաղորդման համար։ Ֆիլմում նկարահանվել է սերիալի ամբողջ անձնակազմը։ 2013 թվականին Disney Channel-ով ցուցադրվել է նաև ֆիլմի երկրորդ մասը՝ «Կախարդների վերադարձը. Ալեքսը Ալեքսի դեմ»։

Ուեյվերլի Փլեյսի կախարդները ֆիլմում
անգլ.՝ Wizards of Waverly Place: The Movie
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ անչափահասների համար, ֆենթեզի ֆիլմ, մանկական ֆիլմ և գանձերի փնտրման ֆիլմ
ՀիմքՈւեյվերլի Փլեյսի կախարդները
Թվականօգոստոսի 28, 2009
Լեզուանգլերեն
ՌեժիսորLev L. Spiro?
ՊրոդյուսերKevin Lafferty?
Սցենարի հեղինակԴենիել Բիրենդսեն
ԴերակատարներՍելենա Գոմես[1], Դևիդ Հենրի[1], Ջեյք Թ. Օսթին[1], Ջենիֆեր Սթոուն[1], Մարիա Քենելս-Բառերա[1], Դևիդ ԴեԼուիս[1], Սթիվ Վալենթայն[1], Xavier Enrique Torres?[1], Jennifer Alden?[1], Jazmín Caratini?[1], Jonathan Dwayne?[1], Marisé Alvarez?[1], Bettina Mercado?[1], Veraalba Santa?[1] և Gabriela Rosario?[1]
ԵրաժշտությունՔենեթ Բուրգոմասթեր
Պատմվածքի վայրՆյու Յորք և Կարիբյան ավազան
ԿինոընկերությունIt's a Laugh Productions
Տևողություն98 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ռուսսո կախարդների ամբողջ ընտանիքը մեկնում է Կարիբներ, որտեղ Ջերին և Թերեզան հանդիպել էին առաջին անգամ։ Ալեքսը տխուր է, քանի որ ստիպված է լինել իր ընտանիքի հետ արձակուրդի ժամանակ։ Նա, վերջնական արդյունքւմ, պատահաբար կախարդում է իր ծնողների հանդիպման առաջին շրջանը, որն ամբողջովին փոխում է նրանց առաջին հանդիպումը և վտանգի տակ դնում ամբողջ ընտանիքի գոյությունը։ Կախարդումը հերքելու համար, Ալեքսն ու Ջասթինը պետք է անցնեն ջունգլիների միջով և գտնեն «Երազանքի քարը»։ Այդ ժամանակ, նրանց կրտսեր եղբայր Մաքսը նույնպես փորձում է ծանոթացնել ծնողներին։

Վերջիվերջո, Ալեքսն ու Ջասթինը գտնում են «Երազանքի քարը», բայց Ժիզելը գողանում է այն։ Ալեքսը, Ջասթինն ու Մաքսը պատմում են Թերեզային և Ջերրիին իրենց պատմությունը։ Թերեզան չի հավատում նրանց և վստահեցնում, որ երբեք չի կարող մոռանալ իր երեխաներին։ Փորձելով հետ կախարդել ծնողներին, Ջերրին նշում է, որ եթե նրանցից մեկը լրիվ կախարդ լինի, նրանք հետ կկախարդեն առանց քարի։ Մրցույթին պատրասվելու ժամանակ Մաքսը կորցնում է հիշողությունը և ընկնում չգոյության ջրմուղ։ Թերեզան մի փոքր հիշում է նրա մասին և հավատում նրանց։ Նրանք հասկանում են, որ արագ պետք է աշխատեն, Ալեքսն ու Ջասթինը տեղափոխվում են մրցույթի անցկացման վայր։ Ջերրին բացատրում է, որ կարող է օգտագործել միայն բնության չոսր տարրերի կախարդումները։ Հաղթողը կդառնա լիիիրավ կախարդ, իսկ մյուսը կկորցնի իր կախարդական ուժերը։ Ալեքսը ստանում է ուժը, սակայն հետ կախարդելուց հետո վերադարձնում է ամեն ինչ ինչպես որ էր։

Դերերում խմբագրել

  • Ալեքս Ռուսսե՝ Սելենա Գոմես
  • Ջասթին Ռուսսո՝ Դեվիդ Հենրի
  • Մաքս Ռուսսե՝ Ջեյկ ոի Օսթին
  • Թերեզա Ռուսսո՝ Մարիա Քենելս-Բարերա
  • Ջերրի Ռուսսո՝ Դեվիդ Դելուիզ
  • Հարպեր Ֆինկլ՝ Ջենիֆեր Սթոուն
  • Արչի՝ Սթիվ Վալենթայն
  • Ժիզել՝ Ջենիֆեր Էլդեն
  • Խավյեր՝ Քսավյեր Տորաս

Նկարահանումներ խմբագրել

Ֆիլմը հիմնականում նկարահանվել է Պուերտո Ռիկոյում 2009 թվականի փետրվարին և մարտին։ Ֆիլմի չղջիկներն իրական են, Սելենա Գոմեսն ու Դեվիդ Հենրին ուշադիր էին, որպեսզի չարթացնեին նրանց։

Գնահատական խմբագրել

Ֆիլմը ստացել է բազմաթիվ դրական կարծիքներ։ Rotten Tomatoes կայքը նշում է, որ օգտատերերի 62 % տվել է ֆիլմին դրական կարծիքներ։ Ֆիլմի առաջին ցուցադրության ժամանակ նայել է 13 600 հանդիսատես, երկրորդի ժամանակ՝ 5800 հանդիսատես, 3-րդի՝ 4300, իսկ չորրորդի ժամանակ՝ 4700 հանդիսատես։

Աշխարհի պրեմիերաները խմբագրել

Երկիր Ալիք Պրեմիերայի օր Անվանում
  ԱՄՆ
(այդ թվում   Պուերտո Ռիկո)
Disney Channel 2009 թվականի օգոստոսի 28 Wizards of Waverly Place: The Movie
  Կանադա Family
  Ռուսաստան Disney Channel Russia, ТНТ 2010 թվականի հոկտեմբերի 31 Волшебники из Вэйверли Плэйс в кино
  Ղազախստան Disney Channel Kazakhstan, 31 ալիք 2010 թվականի հոկտեմբերի 31 Волшебники из Вэйверли Плэйс в кино
     
Լատինական Ամերիկա
Disney Channel Latin America 2009 թվականի հոկտեմբերի 9 Los Hechiceros de Waverly Place: La Pelicula
  Իսպանիա Disney Channel Spain 2009 թվականի հոկտեմբերի 17 Los Magos de Waverly Place: Vacaciones en el Caribe
Cuatro 2009 թվականի դեկտեմբերի 7
  Պորտուգալիա Disney Channel Portugal 2009 թվականի հոկտեմբերի 17 Os Feiticeiros de Waverly Place: Ferias nas Caraibas
SIC 2009 թվականի դեկտեմբերի 24
  Միացյալ Թագավորություն Disney Channel (UK and Ireland) 2009 թվականի հոկտեմբերի 23 Wizards of Waverly Place: The Movie
  Բրազիլիա Disney Channel Latin America 2009 թվականի հոկտեմբերի 25 Os Feiticeiros de Waverly Place: O Filme
  Ֆրանսիա Disney Channel France 2009 թվականի հոկտեմբերի 27 Les Sorciers de Waverly Place: Le Film
  Квебек VRAK.TV 2009 թվականի դեկտեմբերի 21
  Գերմանիա Disney Channel Germany 30 октября, 2009 года Die Zauberer vom Waverly Place — Der Film
Pro 7 29 ноября 2009 года
  Շվեյցարիա
  Ավստրալիա ORF 1
  Հունաստան ET1 (Greece) 2009 թվականի դեկտեմբերի 5 Οι Μάγοι του Γουέιβερλυ — Η Ταινία
  Կիպրոս Disney Channel (Greece) 2009 թվականի սեպտեմբերի 28
  Նիդերլանդներ Disney Channel (Netherlands/Flanders) 2009 թվականի դեկտեմբերի 24 Wizards of Waverly Place: The Movie
  Բելգիա
  Իտալիա Disney Channel Italy 2009 թվականի հոկտեմբերի 30 I Maghi di Waverly — The Movie
Italia 1 2010 թվականի հունվարի 10
  Լեհաստան Disney Channel Poland, Disney XD Poland, VP 1 2009 թվականի հոկտեմբերի 30 Czarodzieje z Waverly Place — Film
  Թայվան Disney Channel Taiwan 2009 թվականի դեկտեմբերի 25 少年魔法師:電影版
  Դանիա Disney Channel Scandinavia 2009 թվականի հոկտեմբերի 30 Magi pa Waverly Place: Filmen
  Շվեդիա Magi på Waverly Place — The Movie
  Չեխիա Disney Channel (Hungary, the Czech Republic, Slovakia) 2009 թվականի հոկտեմբերի 31 Kouzelnici z Waverly — Film
  Սլովակիա
  Հունգարիա Varazslok a Waverly helybol — A Film
  Ռումինիա Disney Channel Romania 2009 թվականի հոկտեմբերի 31 Magicienii din Waverly Place: Filmul
  Իսրայել Disney Channel Israel, Nickelodeon Israel 2009 թվականի նոյեմբերի 26 המכשפים מווברלי פלייס: הסרט
  Արաբական երկրների լիգա Disney Channel Middle East 2009 թվականի հոկտեմբերի 31 Wizards of Waverly Place: The Movie
  Ճապոնիա Disney Channel Japan 2010 թվականի մարտի 10 ウェイバリー通りのウィザードたち ザ・ムービー

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել