Շփում
Շփում (Լատիներենից commūnicāre թարգմանաբար՝ կիսվել)[1], նշանակության փոխանցման գործողություն` հասկանալի նշանների կամ սեմիոտիկ կանոնների միջոցով, որը փոխանցվում է մեկ անհատից կամ խմբից մյուս անհատին կամ խմբին ։
Շփումը երկու և ավելի մարդկանց համագործակցությունն է, որն ուղղված է փոխադարձ ըմբռնմանը, փոխհարաբերությունների հաստատմանը և զարգացմանը, միմյանց վիճակների, հայացքների և վարքի վրա փոխադարձաբար ազդելուն, ինչպես նաև նրանց համատեղ գործունեության կարգավորմանը։ Այն իրենից ներկայացնում է բարդ գործընթաց, որը ծնվում է մարդկանց համատեղ գործունեություն ծավալելու պահանջմունքից և այդ գործունեության ընթացքում՝ այն արդյունավետ դարձնելու համար։ Շփման մասնակիցները շփման սուբյեկտներն են, որոնք կարող են լինել ինչպես կենդանիներ, կենդանի օրգանիզմներ, այնպես էլ մարդիկ։ Սակայն մարդկանց միջև իրականացվող շփումը տարբերվում է կենդանիների շփումից իր գիտակցվածության աստիճանով, կապակցվածությամբ, նաև այն փաստով, որ կարող է լինել ինչպես ոչ վերբալ, այնպես էլ վերբալ։
Տեսակները
խմբագրելՀիմնական քայլերը, որոնք բնորոշ են հաղորդակցության բոլոր տեսակներին[2]՝
- Շփման պատճառի կամ մոտիվացիայի ձևավորում,
- Հաղորդագրության ձևակերպում (հետագա ներքին կամ տեխնիկական ձևակերպման գործընթաց՝ այն ինչ պետք է հստակ արտահայտել),
- Հաղորդագրության կոդավորում (օրինակ՝ դարձնել թվային տվյալ, գրավոր տեքստ, հրապարակային խոսք, նկարներ, ժեստեր և այլն),
- Կոդավորված հաղորդագրության տարածում, որպես նշանների շարք։ Հաճախ օգտագործվում է հատուկ ալիք կամ միջոց,
- Ձայնի աղբյուրներ, ինչպիսիք են, օրինակ, բնության ձայները և որոշ դեպքերում մարդկային գործունեության աղմուկը (և՛ ենթագիտակցված, և՛ պատահական) սկսում են ազդեցություն ունենալ նշանների որակի վրա, որոնք ուղարկվում են մեկ կամ մի քանի ստացողի,
- Ազդանշանների ընդունում և ստացված նշանների շարքից կոդավորված հաղորդագրության հավաքագրում,
- Կոդավորված հաղորդագրության ապակոդավորում,
- Օրիգինալ հաղորդագրության մեկնաբանություն և իմաստավորում։
Հաղորդակցության գիտական ուսումնասիրությունը կարելի է բաժանել՝
- Տեղեկատվական տեսություն, որն ուսումնասիրում է տեղեկատվության թվայնացումը, պահպանումը և փոխանակումը,
- Հաղորդակցության հետազոտություն, ինչը հիմնականում վերաբերում է մարդկային շփմանը,
- Բիոսեմիոտիկա, որը հետազոտում է կենդանի օրգանիզմների միջև հաղորդակցությունը։
Հաղորդակցության փոխանցման ալիքները կարող են լինել տեսողական, լսողական, շոշափելի (ինչպես Բրեյլի գրերը), հոտառական, էլեկտրամագնիսական և բիոքիմիական։ Մարդկային հաղորդակցությունը յուրահատուկ է իր տեսակի մեջ՝ իր աբստրակտ լեզվով։ Քաղաքակրթության զարգացումը ուղեկցվել է թվային հաղորդակցության առաջընթացին զուգահեռ։
Շփման տեսակները դասակարգում են ըստ այն նշանային համակարգերի, որոնք օգտագործվում են շփման ժամանակ։ Հիմնական խմբերը, որոնք առանձնացվում են վերբալ և ոչ վերբալ շփումն է։ Ոչ վերբալ շփումը ներառում է մի քանի տարատեսակ. կինեստետիկ, պարալինգվիստիկ և էքստրալինգվիստիկ, կոմունիկատիվ գործընթացի ժամանակա-տարածային կազմակերպում, վիզուալ կոնտակտ։ Վերբալ շփման ժամանակ որպես նշանային համակարգ և տեղեկատվության կոդավորման միջոց օգտագործվում է խոսքը։ Վերբալ շփումը հնարավոր է երկրորդ ազդարարային համակարգի շնորհիվ և բնորոշ է միայն մարդկանց։ Վերբալ շփման ժամանակ, անգամ եթե հաղորդակցվողների մոտ գոյություն ունի նշանային համակարգի միևնույն կոդավորման և ապակոդավորամն համակարգը, այնուամենայնիվ՝ հնարավոր է շփման գործընթացի խափանում կամ սխալ ընթացք՝ պայմանավորված խոսքի ընկալման յուրահատկություններով։ Այդ իսկ պատճառով վերբալ կոմունիկացիան մեծ մասամբ ուղեկցվում է ոչ վերբալ հաղորդակցմցմբ։ Ոչ վերբալ հաղորդակցման ժամանակ շփման գործիք է դառնում մարդու մարմինը, որն ունի արտահայտչական մեծ պոտենցիալ և տեղեկատվության փոխանցման տարատեսակն միջոցներ, ինչով բացատրվում է այն փաստը, որ տեղեկատվության 60-70%-ը շփման ընթացքում մարդիկ փոխանցում են «մարմնի լեզվի» շնորհիվ։ Ոչ վերբալ շփումը կարող է տեղի ունենալ ինչպես գիտակցական, այնպես էլ ենթագիտակցական մակարդակների վրա։ Մի դեպքում, կոմունիկատորը կարող է անգիտակցական ազդակներ հղել ռեցիպիենտին, վերջինս էլ անգիտակցականորեն ըմբռնել դրանք, մյուս դեպքում, ոչ վերբալ ինֆորմացիան կարող է գիտակցվել հաղորդակիցներից միայն մեկի կողմից, ինչպես նաև այն կարող է գիտակցվել շփման բոլոր մասնակիցների կողմից։ Ոչ վերբալ շփման միջոցներից են ժեստերը, դիմախաղը, պանտոմիմիկան, որոնք օգտագործվում են օպտիկո-կինետիկ նշանների համակարգի շնորհիվ։ Սրանց միջոցով արտահայտվում է խոսակցի վերաբերմունքը, հույզերն ու ապրումները, փոխանցվում են որոշակի մտքեր։ Օպտիկո-կինետիկ շփման միջոցները ունեն ինչպես պատմա-էվոլյուցիոն, այնպես էլ մշակութային ծագում։ Դա ապացուցվում է նրանով, որ գոյություն ունեն տարբեր ազգերի համար թե ընդհանուր, թե տարբեր, հաճախ անգամ հակադիր, իմաստներով շարժումներ և ժեստեր։ Նշանների պարալինգվիստիկ և էքստրալինգվիստիկ համակարգերը նույնպես լրացնում են խոսքային շփումը։ Պարալինգվիստիկ համակարգը վերաբերում է ձայնի որակին, դիապազոնին, տոնայնությանը, իսկ էքստրալինգվիստիկը՝ խոսքի մեջ ներառված դադարները, հազը, լացը, ծիծաղը, խոսքի տեմպը և այլն։ Այս լրացումները շեշտում են տեղեկատվության նշանակալիությունը, դրա իմաստը։ Շփման տարածության և տեղի կազմակերպումը նույնպես ազդում է կոմունիկատիվ գործընթացի վրա, կրում է իմաստ և համարվում է հաղորդակցման իրավիճակի բաղկացուցիչ մաս։ Դրա մեջ մտնում է, ինչպես վայրը, որտեղ տեղի է ունենում շփումը, այնպես էլ հաղորդակցվողների միջև եղած հեռավորությունը, նրանց տեսքը, նստելու կամ կանգնելու դիրքը։ «Աչքերի կոնտակտը» նույնպես հանդես է գալիս որպես նշանային համակարգի կրող։ Աչքերի արտահայտության միջոցով փոխանցված տեղեկատվությանը մեծ նշանակություն է տրվում շփման ընթացքում։ Նաև որոշ հետազոտողներ ոչ վերբալ հաղորդակցման մեթոդների շարքին են դասում տակտիլ և օլֆակտոր գործոնները, որոնք առկա են լինում շփման ժամանակ, այսինքն՝ հպումները և շրջակա միջավայրի հաճելի և տհաճ հոտերը։
Ոչ վերբալ
խմբագրելՈչ վերբալ հաղորդակցությունը նկարագրում ինչ-որ տեսակի տեղեկատվության փոխանցման գորնթ``՝աց ոչ լեզվաբանական ներկայացմամբ։ Ոչ վերբալ հաղորդակցության օրինակներ են շոշափելու միջոցով հաղորդակցությունը, քրոնեմիկ հաղորդակցությունը, ժեստերը, մարմնի լեզուն, դեմքի արտահայտությունները, տեսողական կապը և հագուկապը։
Ոչ վերբալ հաղորդակցությունը կապակցվում է նաև հաղորդագրության նպատակի հետ։ Նպատակի օրինակներ են կամավոր, ենթագիտակցական շարժումները՝ ձեռքով անելը կամ աչքով տալը, ինչպես նաև ակամա քրտնելը[3]։ Խոսքը կարող է նաև պարունակել պարալինգվիստիկայի մասնիկներ, օրինակ` ռիթմ, ինտոնացիա, տեմպ (երաժշտական) և շեշտադրություն։ Դա ենթագիտակցական մակարդակում ամենից շատն է ազդում հաղորդակցության վրա և ստեղծում վստահություն։ Այնուամենայնիվ, ձեռագիր տեքստը ևս ներառում է ոչ վերբալ մասնիկներ, ինչպես օրինակ ձեռագրի ձևը, բառերի դասավորությունն ու հեռավորությունը իրարից, ժպտուկների օգտագործումը։
Վացլավեկի օրենքը սահմանում է ոչ վերբալ հաղորդակցությունը. դուք չեք կարող չհաղորդակցվել։ Այն պահին, երբ կապվածությունը վերափոխվում է իմացության, կենդանի օրգանիզմները սկսում են վերծանել ցանկացած ստացված տեղեկատվություն[4]։ Մարդկանց մեջ ոչ վերբալ հաղորդակցության որոշ գործառույթներ նախատեսված են լրացնելու, լուսաբանելու, ամրապնդելու, շեշտելու, փոխարինելու և փոխանակելու, վերահսկելու և կարգավորելու, հերքելու կամ ժխտելու իմաստավորված հաղորդագորությունը։
Ոչ վերբալ ազդանշանները մեծ մասամբ նպատակաուղղված են շփվելու, այլոց հաղորդակցությունը վերծանելու, ինչպես նաև փոխարինելու բանավոր խոսքը։ Այնուամենայնիվ, ոչ վերբալ հաղորդակցությունը երկիմաստ է։ Երբ վերբալ հաղորդագրությունները հակասում են ոչ վերբալ հաղորդագրություններին, ոչ վերբալ վարքագծի ուսումնասիրությունը ավելի շատ ենթադրում է մյուսների սովորությունների ու զգացմունքների դատողություն քան միայն վերբալ հաղորդագրության իմաստի ընկալում։
Կան մի քանի պատճառներ, թե ինչու ոչ վերբալ հաղորդակցությունը ավելի կարևոր դեր է խաղում, առհասարակ, հաղորդակցության մեջ։
«Ոչ վերբալ հաղորդակցությունը ամենահաս է»[5] : Դրանք ներառված են հաղորդակցության յուրաքանչյուր գործառնության մեջ։ Ամբողջական հաղորդակցություն ունենալու համար, բոլոր ոչ վերբալ ալիքները և շրջակա միջավայրի այլ ազդակները պետք է ներգրավված լինեն դեմ առ դեմ շփման ընթացքում՝ ինչպես օրինակ մարմնի լեզուն, դեմքի արտահայտությունը, ձայնը, արտաքին տեսքը, հպումը, հեռավորությունը, ժամանակի ընտրությունը։ Գրավոր հաղորդակցությունը նույնպես կարող է ունենալ ոչ վերբալ հաղորդակցությանը բնորոշ հատկանիշներ։ Էլեկտրոնային նամակները և կայքերի առցանց զրուցարանները թույլ են տալիս անհատներին ունենալ գործիք՝ տեքստի տառատեսակի գույնը փոխելու համար, անփոփոխ թողնելու, ժպտուկներ օգտագործելու և ոչ վերբալ ազդանշանները վերբալ միջավայրում ըմբռնելու համար։
«Ոչ վերբալ վարքագիծը բազմաֆունկցիոնալ է»[6]։ Ոչ վերբալ տարբեր ալիքներ միաժամանակ ներգրավված են հաղորդակցության նույն գործառնությունների մեջ և հնարավորություն են տալիս միաժամանակ ուղարկել և ստանալ հաղորդագրություններ։ «Ոչ վերբալ վարքագիծը կարող է ձևավորել համընդհանուր լեզվական համակարգ»[6]։ Ժպտալը, լացելը, ուղղորդելը, հոգատարությունը, զայրույթը ոչ վերբալ վարքագծեր են, որոնք օգտագործվում և ընկալվում են անկախ ազգությունից։ Այսպիսի ոչ-վերբալ ազդանշանները թույլ են տալիս ունենալ առաջնային հաղորդակցություն, մինչդեռ վերբալ հաղորդակցությունը արդյունավետ չէ լեզվական խոչընդոտների պատճառով։
Վերբալ
խմբագրելՎերբալ հաղորդակցությունը գրավոր կամ բանավոր հաղորդագրության փոխանցումն է։ Մարդկային լեզուն կարելի է սահմանել, որպես սիմվոլների համակարգ (որոշ դեպքերում հանդիպում է, որպես լեքսիկա) և քերականություն, որի միջոցով սիմվոլները կարգավորվորում են լեքսիկական վերլուծությունը։ «Լեզու» բառը բոլորին հայտնի լեզուների նույն հատկանիշներն ունի։ Լեզուների ուսումնասիրությունը բնական երևույթ է անհատի մանկության ժամանակ։ Լեզուների մեծ մասը օգտագործում են ձայնի կամ ժեստի օրինակներ սիմվոլների համար, որոնք հնարավորություն են տալիս շրջապատի հետ հաղորդակցության մեջ մտնել ժեստերի միջոցով։ Լեզուները միտում ունեն կիսելու որոշակի հատկանիշներ, չնայած կան բացառություններ։ Չկա կոնկրետ ձևակերպված սահման լեզվի և բարբառի միջև։ Արհեստական լեզուները, ինչպես Էսպերանտոն, ծրագրավորման լեզուները, և բազմաթիվ մաթեմատիկական ձևակերպումներ անհրաժեշտ չէ սահմանափակել մարդկային լեզվի վրա տարածվող սահմանափակ հատկանիշերով։
Վերոնշյալից ելնելով՝ կարող ենք ձևակերպել,որ լեզուն կարող է սահմանվել որպես սիմվոլիկա։ Չարլզ Օգդենը և Ի. Ա. Ռիչարդսը զարգացրել են սիմվոլների բացատրության մոդելի եռանկյունին (բառերի միջև կապը), բնութագիրը (այն, ինչը բացատրվում է) և նշանակությունը (միտք, որը ասոցացվում է բառի և բնութագրի հետ)։
Լեզվի առանձնահատկությունները կառավարվում են կանոններով։ Լեզուն հետևում է հնչունաբանական կանոններին (ձայներ, որոնք հայտնվում են լեզվում), կետադրության և շարադասության կանոններին (բառերի հերթականություն և նախադասության մեջ դրանց կետադրություն), սեմանտիկ կանոններին (բառերի նշանակության համաձայնեցում) և պրագմատիկ կանոններին (կոնտեքստից բխող նշանակություն)։
Բառերին կից նշանակությունը կարող է լինել բառացի կամ ուղղակի, քննարկվող թեմային վերաբերող կամ կարող է բխել կոնտեքստից և անհատների միջև կապից, այլ կերպ ասած, այն կարող է կապված լինել հաղորդակցվողների զգացմունքների, պատմության և ակտիվության հետ[7]։
Գործառույթները
խմբագրելՇփումը բազմաֆունկցիոնալ գործընթաց է։ Որպես հիմանական կարելի է նշել շփման կոմունիկատիվ-տեղեկատվական, կոմունիկատիվ-կարգավորիչ, կոմունիկատիվ-աֆեկտիվ գործառույթները։ Առաջինը, իր լայն իմաստով, կայանում է հաղորդակցվողների միջև տեղեկատվության փոխանակման մեջ, ինչը ենթադրում է սուբյեկտների փոխադարձ ազդեցությունը միմյանց մտքերի, զգացմունքների և վարքի վրա։ Կոմունիկատիվ-կարգավորիչ կամ ինտերակտիվ գործառույթը վերաբերում է շփման ընթացքում համատեղ գործունեության կարգավորմանը, ղեկավարմանը և կազմակերպմանը։ Աֆեկտիվ-կոմունիկատիվ ֆունկցիան կապված է մարդու հուզական ոլորտի հետ, քանի որ մարդկային շատ հույզեր և զգացմունքներ պայմանավորված են հաղորդակցմամբ, առաջանում և զարգանում են դրա ընթացքում։ Բացի այս հիմանականներից առանձնացնում են նաև երկրորդային գործառույթներ, որոնք են. ինքնաարտահայտման, սոցիալականացման, սոցիալական վերահսկաման, մարդկանց միավորման, դերային և միջանձնային հարաբերությունների կայացման և զարգացման, փոխադարձ ճանչման գործառույթները։
Կառուցվածք
խմբագրելՇփման կառուցվածքի մեջ, դրա հիմնական գործառույթներին համապատասխան, առանձնացնում են 3 հիմնական ոլորտ՝ կոմունիկատիվ, ինտերակտիվ և պերցեպտիվ։ Շփման կոմունիկատիվ կողմը կապված է անհատների միջև տեղեկատվության փոխանակման յուրահատկությունների բացահայտման հետ։ Մարդիկ գործունեության ընթացքում փոխանակում են մտքեր, կարծիքներ, զգացմունքներ, տրամադրություններ, մտավախություններ, հիշողություններ, որոնք կարելի է համարել տեղեկատվություն, իսկ դրա փոխանակումը՝ կոմունիկացիա կամ հաղորդակցություն։ Շփման ինտերակտիվ կողմը բնութագրում է հաղորդակցման այն բաղադրիչները, որոնք կապված են համատեղ գործունեության կառուցման և դրա շուրջ փոխհամագործակցման հետ։ Սոցիալական պերցեպցիան մարդկանց կողմից սոցիալական օբյեկտների՝ իրենց, այլ մարդկանց, սոցիալական խմբերի, ըմբռնում է։ Շփման պերցեպտիվ կողմը ներառում է այլ մարդու՝ ֆիզիկական հատկանիշների, վարքի ընկալման միջոցով և հիման վրա հոգեկան պատկերի ձևավորումը։
Գրավոր հաղորդակցությունը և դրա պատմական զարգացումը
խմբագրելԵրկար ժամանակ հաղորդակցության ձևերը և գաղափարները զարգացել են տեխնոլոգիաների շարունակական զարգացման միջոցով։ Առաջընթացն ներառում է ուսումնասիրության համար առաջ եկած նոր դաշտ՝ հաղորդակցության հոգեբանություն և մեդիա հոգեբանություն։
Գրավոր հաղորդակցության առաջընթացը կարելի է բաժանել 3 «տեղեկատվական հաղորդակցության հեղափոխությունների»[8]։
- Գրավոր հաղորդակցությունը առաջին անգամ ծագեց պատկերագրության օգտագործման ժամանակ։ Պատկերագիրը պատկերված էր քարի վրա, հետևաբար գրավոր հաղորդակցությունը դեռ մոբիլ չէր։ Պատկերագրերը սկսեցին զարգանալ ստանդարտներին հարմարեցված և հեշտացված կերպով։
- Հաջորդ քայլն առաջ եկավ, երբ առաջին գիրը հայտնվեց թղթի, պապիրուսի, կավի, մեղրամոմի վրա և այլ մեդիաներում, որոնք կիսում են միացյալ գրավոր համակարգը, տանելով դեպի հարմարեցվող այբուբեններ։
- Վերջին փուլը բնութագրվում է, որպես տեղեկատվության փոխանցում էլեկտրամագնիսական ռադիացիայի միջոցով կառավարվող ալիքներով և այլ էլեկտրոնային ազգանշաններով։ Հաղորդակցությունն այն գործընթացն է, որի նշանակությունը տրված է և փոխանցվում է ընդհանուր գաղափար ստեղծելու համար։ Գրեգորի Բեթսոնն անվանել է այն «տիեզերքում տաֆտոլոգիայի կրկնօրինակում»[9]։ Այս գործընթացը պահանջում է հմտությունների լայն շրջանակ՝ միջանձնային գործունեություն, լսելու, ստուգելու կարողություն, խոսքի վարպետություն, վերլուծական հմտություններ, ժեստեր։ Այն ապահովում է համագործակցություն և գործակցություն[10]։
Գործարարություն
խմբագրելԳործարար հաղորդակցությունը գործածվում է գործունեության լայն շրջանակներում, ինչպես օրինակ ռազմավարական հաղորդակցության պլանավորման ժամանակ, ԶԼՄ կապերում, հասարակայնության հետ կապերում (իր մեջ կարող է ներառել սոցիալական մեդիան, հեռարձակումները, գրավոր հաղորդակցության միջոցները և այլն), ապրանքանիշի կառավարման մեջ, հեղինակության մենեջմենթում, խոսքագրության (speech-writing) մեջ, հաճախորդ/սպառող հարաբերություններում, և գործատու/աշխատակից հաղորդակցության մեջ։
Սահմանափակ ռեսուրսներով ընկերությունները կարող են ներգրավվել այս բոլոր գործողություններից միայն մի քանիսում, մինչդեռ ավելի մեծ ընկերությունները կարող են իրենց թույլ տալ ունենալ հաղորդակցության ամբողջ սպեկտրը։ Քանի որ բավականին դժվար է զարգացնել հմտությունների այս լայն շղթան, հաղորդակցության մասնագետները հաճախ մասնագիտանում են մեկ կամ երկու ոլորտումներում։ Սակայն վերջիններս ունենում են պրակտիկ բավարար գիտելիքներ ամբողջ դաշտից։ Անշուշտ, հաղորդակցության մասնագետների ամենակարևոր հատկանիշները պետք է լինեն գրավոր խոսքի գերազանց տիրապետումը, հաղորդակցային հմտությունները, քննադատական և ռազմավարական մտքի տիրապետումը։
Քաղաքական
խմբագրելՀաղորդակցությունը քաղաքական ռազմավարության մեջ ամենակարևոր գործիքներից է՝ ներառյալ համոզմունքը և քարոզչությունը։ Զանգվածային լրատվամիջոցների և առցանց մեդիա հետազոտություններում, ռազմավարություն պլանավորողի հիմնական ջանքերն ուղղված են «հաղորդագրության ռեակտիվ դիմադրությունը» չեղյալ համարելու՝ ապակոդավորելու ուղղությամբ, ինչը հաղորդագրության ժխտումն է։ Հաղորդագրություն ստանալու ռեակցիան մեծապես կախված է հաղորդագրության նկատմամբ վերաբերմունքից։
- «Ռադիկալ ընթերցանության» մեջ լսարանը մերժում է իմաստը, արժեքները և կարծիքները, որոնք արվել են տեքստի հեղինակի կողմից, արդյունքը՝ հաղորդագրության ժխտումն է։
- «Իշխող ընթերցանության» մեջ լսարանը ընդունում է իմաստը, արժեքները և աշխարհահայացքը, որն արվել է տեքստի հեղինակի կողմից։ Արդյունքը՝ հաղորդագրության ընդունումն է
- «Ենթարկվողական ընթերցանության» մեջ լսարանը մեծ մասամբ ընդունում է իմաստը, արժեքները և աշխարհահայացքը, որոնք նշվել են հեղինակի խոսքում։ Արդյունքը՝ լսարանը ենթարկվում է հաղորդագրությանը[11]։ Հաղորդակցային արշավների առաջնորդները և ռազմավարություն պլանավորողները օգտագործում են հաղորդակցային նմանատիպ մոտեցումներ՝ բոլոր հնարավորությունները, ալիքները, ինչպես նաև գործող անձանց ուսումնասիրելու համար, որոնք կարող են առաջացնել փոփոխություն սեմիոտիկ միջավայրում, այսինքն աշխարհընկալման, հավաստիության և «Մեմետիկայի ֆոնի», շարժումների պատկերի, թեկնածուների, դերակատարների կամ կառավարիչների փոփոխության, որոնք ընկալվում են ազդեցիկ մարդկանց կողմից և կարող են վերջնական արդյունքի բերել։ Ժամանակակից քաղաքական հաղորդակցության դաշտի վր մեծապես ազդել է «տեղեկատվական գործառնությունների» ուսմունքի շրջանակը և գործունեությունը, ինչը սկիզբ է առել ռազմական և ռազմավարական ուսումնասիրություններից։ Այս տեսակետի համաձայն, այն ինչ իրոք արդիական տ Տեղեկատվակամ Միջավայրի վրա ազդեցություն գործելու գաղափարն է։ Այս միջավայրը բաղկացած է 3 փոխկապակցված չափման միավներորից, որոնք շարունակաբար փոխգործակցում են անհատների, ընկերությունների, և համակարգերի հետ։ Այս չափման միավորներեն հայտնի են որպե ֆիզիկական, տեղեկատվական և ճանաչողական միավորներ[12] :
Ընտանիք
խմբագրելԸնտանեկան հաղորդակցությունը հաղորդկացության հեռանկարի ուսումնասիրությունն է որոշակի ընտանիքում՝ վստահության և մտերմության հարաբերություններով հանդերձ[13]։ Ընտանեկան հաղորդակցության հիմնական նպատակը ընտանիքի փոխհարաբերությունները և ընտանիքի անդամների վարքագծային մոդելները տարբեր հանգամանքերում հասկանալն է։ Բաց և անկեղծ հաղորդակցությունը ստեղծում է մթնոլորտ, որը թույլ է տալիս ընտանիքի անդամներին արտահայտել իրենց տարաձայնությունները, ինչպես նաև սերը և հիացմունքը միմյանց նկատմամբ։ Այն օգնում է հասկանալ փոխադարձ զգացմունքները։
Գործարար հաղորդակցություն
խմբագրելԸնտանիքի հաղորդակցության հետազոտությունը ուսումնասիրում է ընտանիքի կանոնները, ընտանիքում դերերի բաժանումը, ընտանիքի դիալեկտիկան և թե ինչպես այս գործոնները կարող են ազդել ընտանիքի անդամների միջև հաղորդակցության վրա։ Հետազոտողները զարգացնում են տեսություններ հաղորդակցության վարքագիծը հասկանալու համար։ Ընտանեկան հաղորդակցության ուսումնասիրությունը նաև խորը ուսումնասիրում է ընտանեկան կյանքի որոշակի ժամանակահատվածներ, ինչպես օրինակ ամուսնությունը, ծնողավարությունը, ամուսնալուծությունը և թե ինչպես է փոխվում հաղորդակցությունը նման իրավիճակներում։ Ընտանիքի անդամների համար շատ կարևոր է հասկանալ հաղորդակցությունը, ինչպես վստահելի ալիք, որը տանում է դեպի լավ կազմավորված ընտանիք։
Միջանձնային
խմբագրելՄիջանձնային հաղորդակցությունը հաղորդակցություն է անձի և մեկ այլ անձի (կամ անձանց) միջև։ Հաճախակի այն մեջբերում են ինչպես երկու (և ավելի) մարդկանց միջև հաղորդակցություն։ Վերբալ և ոչ վերբալ հաղորդակցությունը, կամ մարմնի լեզուն դեր են խաղում մի մարդու մյուսին հասկանալու գործընթացի մեջ։ Վերբալ միջանձնային հաղորդակցության մեջ կա հաղորդագրությունների 2 տեսակ, որոնք կարող են ուղարկվել՝ բովանդակային և հարաբերակցային։ Բովանդակային հաղորդագրությունները այն հաղորդագրություններն են, որոնք անմիջականորեն վերաբերում են թեմային, իսկ հարաբերակցային հաղորդագրությունները ինքնին հարաբերությունների մասին են[14]։ Սա նշանակում է, որ հարաբերակցային հաղորդագրություններին հանդիպում ենք, երբ և թե ինչպես ինչ-որ մեկը կարող է ասել մի բան և արտահայտել ինչ-որ մեկի զգացմունքները՝ դրական կամ բացասական, այն անձի հանդեպ ում հետ խոսում է, մատնանշելով ոչ միայն ինչ զգացմունքներ ունի կոնկրետ թեմայի շուրջ, բայց նաև ինչ է զգում մեկ այլ անհատի հետ հարաբերություններում։
Կան տարբեր տեսակետներ միջանձնային հաղորդակցության մասին, ներառյալ՝
- Հաղորդակցության Խնդիրների Աուդիովիզուալ Ընկալում[15]։
- Հասկացությունը հետապնդում է այն գաղափարը, որ մեր բառերի արտահայտչաձևը կարող է փոխվել կախված սթրեսային իրավիճակի մակարդակից կամ իրավիճակի հրատապ լինելուց։
Այն նաև բացահայտում է այն հասկացությունը, որ խոսքի ժամանակ կակազելը ցույց է տալիս լսարանին, որ կա խնդիր կամ, որ իրավիճակը էլ ավելի սթրեսային է։
- Կապվածության տեսություն[16]։
- Սա Ջոն Բոուլբիի և Մերի Աինսուորթի համատեղ աշխատությունն է (Աինսուորթ և Բոուլբի, 1991 թվական)
- Այս տեսությունը հետևում է մոր և երեխայի միջև կառուցված հարաբերություններին և թե այն ի՞նչ ազդեցություն ունի այլոց հետ հարաբերությունների մեջ։
- Զգացմունքային տեղեկատվություն և տագնապներ[17]։
- Զգացմունքային տեղեկատվությունը կենտրոնանում է սեփական զգացմունքների, ինչպես նաև մյուսների զգացմունքների վերահսկողության կարողության վրա։
- Զգացմունքային տագնապները կենտրոնանում են դեպքերի և մարդկանց վրա, որոնք ուժգին ձգտում են հակակշռել անհատների միջև հուզական ռեակցիաները:-
- Վերագրման տեսություն[18]։
Սա այն ուսումնասիրությունն է, թե ինչպես են անհատները բացատրում ինչն է տարբեր դեպքերի և վարքագծի պատճառը։
Բառերի զորությունը (Վերբալ հաղորդակցություն)[19]։
- Վերբալ հաղորդակցությունը մեծապես կենտրոնանում է բառերի զորության վրա և թե ինչպես են ասվել այդ բառերը
- Այն հաշվի է առնում ձայնի տոնայնությունը, բարձրությունը և բառերի ընտրությունը
- Ոչ վերբալ հաղորդակցություն
- Հիմնականում կենտրոնանում է այն հատկանիշների վրա, որին ուղղված են բառերը
- Ինչպես նաև բառերի ֆիզիկական տոնի վրա
- Էթիկան անձնային հարաբերություններում[20]։
- Սա երկու անհատների միջև փոխադարձ պատասխանատվության տարածքի մասին է, խոսքը հարաբերություններում տալու և ընդունելու մասին է։
- Այս տեսությունը հետազոտել է Դաուն Ջ. Լիփթրոթը, «Ինչ Է Հարաբերությունը, Ինչ է բարոյագիտական գործընկերությունը» հոդվածում
- Սուտը հաղորդակցության մեջ[21]։
- Այս գաղափարը տանում է դեպի այն, որ բոլորը ստում են և թե ինչպես դա կարող է ազդել հարաբերությունների վրա։ Այն հետազոտվել է Ջեյմս Հերնի կողմից իր «Միջանձնային ստի տեսություն. Տասը Դաս Բանակցողների համար» հոդվածում
- Կոնֆլիկտ զույգերի հարաբերություններում[22]։
- Տեսությունը կենտրոնանում է այն ազդեցության վրա, որն ունենում է սոցիալական մեդիան հարաբերությունների վրա ։
- Ինչպես նաև ինչ կերպ շփվել կոնֆլիկտի ընթացքում
- Այս տեսությունը հետազոտվել է Ամանդա Լենհարթի և Մաիվ Դուգանի «Զույգերը, Համացանցը և Սոցիալական մեդիան» աշխատությունում
Արդյունավետության խոչընդոտներ
խմբագրելԱրդյունավետ հաղորդակցության խոչընդոտները կարող են ուշացնել կամ աղավաղել հաղորդագրությունը կամ ուղարկվող հաղորդագրության միտքը։ Սա կարող է դառնալ հաղորդակցության գործընթացի խափանման պատճառ կամ բերել անցանկալի արդյունքի։ Այն ներառում է զտում, ընտրովի ընկալում, տեղեկատվության ծանրաբեռնվածություն, զգացմունքների, լեզվի, լռության, հաղորդակցության ըմբռնում, սեռային տարբերություններ և քաղաքական գրագիտություն[23]։
ներառում է «գիտելիք-համապատասխանություն» հաղորդակցության արտահայտելու բացակայություն, որն առաջանում է, երբ անհատը օգտագործում է անորոշ կամ իրավական բարդ բառեր, բժշկական բառապաշար, իրավիճակի կամ միջավայրի նկարագրություն, որը չի ընկալվել հաղորդագրության հասցեատիրոջ կողմից։
- Ֆիզիկական խոչընդոտներ-Ֆիզիկական խոչընդոտները հաճախակի գալիս են միջավայրի բնույթից։ Բնական խոչընդոտների լավ օրինակ է, երբ անձնակազմը տեղակայված է տարբեր շենքերում և շենքի հատվածներում։ Ինչպես նաև, աղքատ կամ ժամկետանց սարքավորումներով, հիմնականում պատասխանատուների ձախողումը նոր տեխնոլոգիաների հետ ծանոթացնելու առումով, կարող է նույնպես խնդիրներ առաջացնել։ Անձնակազմի սակավությունը մի այլ երևույթ է, որը հաճախ հաղորդակցության դժվարությունների պատճառ է դառնում կազմակերպության համար։
- Համակարգային ձև- Համակարգային ձևի սխալները բերում են կառուցվածքի և համակարգի խնդիրների տեղում՝ կազմակերպության մեջ։ Օրինակները կարող են ընդգրկել կազմակերպական կառուցվածքը, որը կարող է պարզ չլինել և այդպիսով դարձնել հաղորդակցությունը շփոթեցնող, քանի որ չի ընկալվում ում հետ է պետք հաղորդակցվել։ Այլ օրինակներ կարող են լինել անարդյունավետ կամ ոչ համապատասխան տեղեկատվական համակարգերը, վերահսկողության կամ վերապատրաստման պակասը, դերերի և պարտականությունների միջև հստակության պակասը, ինչը կարող է հանգեցնել անձնակազմին չհասկանալ, թե ինչ է ակնկալվում իրենցից։
- Վարքագծային խոչընդոտներ-Վարքագծային խոչընդոտները կազմակերպության ներսում առաջանում են անձնակազմի շրջանում խնդիրների արդյունքում։ Սա կարող է առաջացած լինել, օրինակ, մի քանի գործոններից, ինչպես օրինակ աղքատ կառավարման համակարգը, աշխատակիցների հետ խորհրդակցելու պակասը, անձնական տարաձայնությունները, որոնք կարող են պատճառ դառնալ հետաձգելու կամ ժխտելու հաղորդակցությունը, աշխատակիցների անձնական սուբյեկտիվ դիրքորոշումը, ինչը կարող է առաջացած լինել մոտիվացիայի պակասի կամ աշխատանքից անբավարարվածության պատճառով, կարող է ամենօրյա հանձնարարականների թերի կատարման համար պատճառ դառնալ, անբավարար վերապատրաստումների կամ պարզապես կարծրացած գաղափարների և վարքագծի փոփոխությունների նկատմամբ դիմադրություն ցուցաբերել։
- Բառի կամ արտահայտության երկիմաստություն –Բառեր, որոնք ունեն նույն հնչողությունը, բայց տարբեր նշանակություն, կարող են առաջ բերել տարբեր ընկալումներ։ Այդ պահից սկսած, հաղորդակցվողը պետք է համոզվի, որ հաղորդագրության հասցեատերը ստանում է նույն իմաստը, նշանակությունը, ինչ ինքը ցանկացել է փոխանցել։ Ավելի լավ է այդ բառերից խուսափել կամ փոխարինել այլ տարբերակով, եթե հնարավոր է։
- Անհատական լեզվական կարողություն- Ժառգոնի գործածությունը, դժվար կամ անհամապատասխան բառերը հաղորդակցության մեջ կարող են խոչընդոտել հաղորդագրության հասցեատիրոջը հասկանալ հաղորդագրությունը։ Վատ բացատրված կամ թյուր հաղորդագրությունները կարող են նույնպես արդյունքում բերել շփոթմունքի։ Այնուամենայնիվ, հաղորդակցության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շփոթմունքը կարող է հետազոտության օրինականություն տրամադրել, երբ համոզմունքը ձախողում է[24][25]։
- Ֆիզիոլոգիական խոչընդոտներ-Սա կարող է հանգեցնել անհատների միջանձնային անհանգստության, պատճառ լինել կամ առողջական խնդիրների` տեսողական կամ լսողական դժվարություններով պայմանավորված։
- Շրջանցում- Այն դեպքն է, երբ հաղորդակցվողները (հաղորդագրություն ուղարկողն ու ստացողը) չեն կցում իրենց բառերին նույն սիմվոլիկ իմաստը։ Երբ ուղարկողը արտահայտում է միտք կամ բառ, բայց ստացողը այլ իմաստով է հասկանում այն։ Օրինակ՝ ASAP, Rets room(բնորոշ չէ բոլոր լեզուներին)
- Տեխնոլոգիական բազմախնդիր համակարգ և ընկալունակություն- Վերջին տասնամյակներում հաղորդակցության առումով տեխնոլոգիաների գերարագ զարգացման հետ անհատները ավելի ու ավելի շատ են բախվում սեղմված հաղորդակցության հետ՝ էլեկտրոնային նամակների, տեքստերի և սոցիալական թարմացումների տեսքով։ Սա էլ իր հերթին, բերեց նշանակալի փոփոխության երիտասարդ սերնդի միջանձնային շփման և ինքնատիրապետման արդյունավետության շրջանում։ Մշտապես ունենալով այլ «աշխարհ» ուրիշի ընկալման մեջ անհատները բազմախնդիր են և՛ ֆիզիկապես և՛ իմացական առումով, քանի որ մի այլ բանի մեկ այլ վայրում տեղի ունենալու անընդհատ հիշեցումները հարցերի տարափ են առաջացնում։ Չնայած, հնարավոր է առաջխաղացումները դեռ շատ նոր են երկարաժամկետ արդյունքներ տեսնելու համար, սա այն տեսությունն է, որն այժմ ուսումնասիրվում է այնպիսի ականավոր դեմքերի կողմից, ինչպիսին է Շերրի Թարքըլը[26]։
- Քննադատված լինելու վախ- Հիմնական գործոնն է, որը խանգարում է լավ հաղորդակցությանը։ Համապատասխան վարժություններ անելով կարելի է բարելավել հաղորդակցային հմտությունները, և դառնալ արդյունավետ հաղորդակցվողներ։ Օրինակ, կարդալ ամսագրի հոդված, հավաքագրել նորություններ հեռուստացույցից և ներկայացնել դրանք հայելու առաջ։ Դա ոչ միայն կամրապնդի ինքնավստահությունը, այլ նաև կբարելավի լեզուն և բառապաշարը։
- Սեռային խոչընդոտներ-Հաղորդակցվողների մեծամասնությունը անկախ իրազեկվածության աստիճանից, հաճախ ունեն սահմանված օրակարգ։ Օրինակ, շատ կանանց ավելի քննադատ են համարում հասցեագրված կոնֆլիկտներում։ Պետք է նշել նաև, որ կանանց համեմատ տղամարդիկ ավելի քան հակված են շրջանցելու կոնֆլիկտը։ Այս բաժանումը և համեմատությունը ոչ միայն ցույց են տալիս, որ կան շատ գործոններ երկու սեռերի հաղորդակցության միջև, բայց նաև կա բարելավելու լայն դաշտ, ինչպես նաև բոլորի համար նախատեսված ուղեցույցներ։
Մշակութային տեսանկյուն
խմբագրելԵրկրների ներսում կան մշակութային տարբերություններ (ցեղային/տարածաշրջանային տարբերություններ, բարբառներ և այլն) կրոնական խմբերի և կազմակերպություններում կամ կազմակերպական մակարդակի վրա, որտեղ ընկերությունները, թիմերը և միավորները կարող են ունենալ տարբեր սպասելիքներ, նորմեր և իդիոլեկտներ։ Ընտանիքներ և ընտանիքների խմբեր կարող են փորձարկել մշակութային խոչընդոտների ազդեցությունը հաղորդակցության մեջ կամ տարբեր ընտանիքի անդամների կամ խմբերի միջև։ Օրինակ՝ բառերը, գույները, սիմվոլները, ունեն տարբեր նշանակություն տարբեր մշակույթներում։ Աշխարհի երկրների մեծ մասում, բացառությամբ մի քանի երկրի, գլխով անելը համաձայնության նշան է, իսկ գլուխը թափահարելը` անհամաձայնության[27]։
Մշակույթը և մշակութային տարբերությունները մեծապես ազդում են հաղորդակցության վրա[28][29][30][31]։
Հաղորդակցությունը մշակութային տեսանկյունից հասկանալը ենթադրում է տարբեր մշակույթների ճանաչում միջմշակութային հաղորդակցության արդյունավետության նպատակով։ Հաղորդակցությունը մշակութային տեսանկյունից հիմնավորված է ժամանակակից աշխարհում, որը այսօր գլոբալ գյուղ է գլոբալիզացիայի շնորհիվ։ Հաղորդակցության մշակութային տեսանկյունը ենթադրում է մշակութային տարբերություններ, որոնք ազդում են հաղորդակցության վ`րա անկախ սահմաններից։ Մշակութային տարբերությունների ազդեցությունը հաղորդակցության բաղկացուցիչների վրա բացատրվում է ստորև.
1) Վերբալ հաղորդակցությունը վերաբերում է հաղորդակցության այն տեսակին, որն օգտագործում է խոսակցական և գրավոր բառեր և փոխանցում տեսակետներ և գաղափարներ։ Լեզուն վերբալ հաղորդակցության ամենակարևոր գործիքն է և այստեղ է, որ մշակութային տարբերություններն իրենց դերն են խաղում։ Բոլոր երկրներն ունեն իրենց տարբեր լեզուները և ավելի լավ ընկալում ունենալու համար պահանջվում է տարբեր լեզուների տիրապետում։
2) Ոչ վերբալ հաղորդակցությունը շատ լայն կոնցեպտ է և ներառում է հաղորդակցության այլ տարատեսակները, որոնք չեն օգտագործում ո՛չ գրավոր, ո՛չ խոսակցական բառեր։ Ոչ վերբալ հաղորդակցությունը ունենում է հետևյալ ձևերը՝
- Պարալինգվիստիկան հաղորդակցության մեջ ներառված ձայներն են, տարբեր սովորական լեզվից և ընդգրկում են տոներ, հնչյուններ, ձայնային ազդանշաններ և այլն։ Այն իր մեջ պարունակում է նաև կոկորդային ձայներ, որոնք հիմնականում մշակութային տարբերությունների ազդեցության արդյունք են։
- Պրոքսեմիկան գործ ունի հաղորդակցության տարածքային էլեմենտի կոնցեպտի հետ։ Այն ներկայացանում է տարածության 4 գոտի ՝ մտերիմ, անձնական, սոցիալական և հանրային։ Այս կոնցեպտը տարբերվում է տարբեր երկրներում, քանի որ երկրների տարբերությունից ելնելով թույլատրելի գոտիները փոփոխվում են։
- Արտիֆակտիկան ուսումնասիրում է ոչ վերբալ ազդանշաններ կամ հաղորդակցություն, որը ձևավորվում է անձնական աքսեսուարների, ինչպիսիք են զգեստները կամ մոդայիկ հագուստները, որոնք կրում են մարդիկ և բնականաբար, տարբեր երկրներում մշակութային տարբերություններից ելնելով տարբեր կերպ են հագնվում։
- Քրոնեմիկան գործ ունի հաղորդակցության ժամանակային ասպեկտի հետ և ներառում է ժամանակին տրված կարևորությունը։ Կոնցեպտը բացատրող երևույթներ են փոխգործակցության ընթացքում տեղի ունեցող դադարները, լռությունը, պատասխանի ուշացումը։ Այս ասպեկտը նույնպես բացատրվում է մշակութային տարբերություններով, քանի որ տարբեր մշակույթներում ժամանակի նկատմամբ վերաբերմունքը տարբեր է։
- Կինեսիկան հիմնականում արտահայտվում է մարմնի լեզվի միջոցով՝ դիրքեր, ժեստեր, գլխի շարժումներ, ոտքի շարժումներ և այլն։ Տարբեր երկրներում նույն ժեստերը և դիրքերը տարբեր հաղորդագրություններ փոխանցելու համար են օգտագործում։ Երբեմն անգամ ամենասովորական շարժումը, ինչ-որ դրական բան նշանակող կարող է այլ երկրում ունենալ բացասական իմատ։ Այոսպիսվ, ամբողջ աշխարհում արդյունավետ հաղորդակցություն ունենալու համար ցանկալի է ունենալ հաղորդակցության վրա ազդող մշակութային տարբերությունների մասին գիտելիքներ։
Ըստ Մայքըլ Ուոլշի և Գիլադ Ցուկեռմանի, արևմտյան խոսակցական փոխգործակցությունը սովորաբար «դիադիկ է», երկու սովորական անձանց միջև, երբ տեսողական կապը կարևոր է և խոսողն է վերահսկում փոխգործակցությունը, համեմատաբար կարճ ժամանակային շրջանակում։ Այնուամենայնիվ, ավանդական «բնիկ» խոսակցական փոխգործակցությունը «համընդհանուր է», շատ մարդկանց փոխանցվող, տեսողական կապը շատ կարևոր է, լսողն է վերահսկում փոխգործակցությունը և շարունակական, տարածված ավելի երկար և չսահմանափակված ժամանակահատվածի վրա[32][33]։
Հարաբերական հեռավորության պատճառով առաջացած խոչընդոտների ասպեկտներ
Հաղորդակցության ռիսկայնության մասին հետազոտության արդյունք է[34], «4 հեռավորությունների մոդելը» (Հապավում « 4ՀՄ», գրված Դանիել Տրեվիսանի կողմից, 1990 թվականին[35]) ընդգծում է «հարաբերական հեռավորությունների» առկայությունը համակարգից համակարգ և անհատից անհատ հաղորդակցության մեջ, հեռավորություն, որի ազդեցությունը աստիճանաբար նվազում է հասկացություն և համաձայնության առումով։ Որքան բարձր է հարաբերական հեռավորությունը, այդքան ավելի բարդ է հաղորդակցության արդյունքին հասնելը։
«4 հեռավորությունների մոդելը» հաշվի է առնում տարբերությունները (1) «Անհատի հեռավորություն» ասվածի, ուրիշների դերերի(օր՝. ուսուցիչ-ուսանող) ինքնաընկալման ընդունման կամ ժխտման, (2) Հաղորդակցության ազդանշանների համակարգ (լեզվաբանական կամ ոչ վերբալ) (3) ընդգծելով արժեքներ և աշխարհահայացք, և (4) անձնական փորձ (և՛ զգացմունքային և՛ առարկայական)։ Մի շարք ոլորտներում կիրառվել է մոտեցում ներառյալ առողջապահության մասնագիտությունների ոլորտներում[36], «Միջազգային տիեզերակայանում»[37]՝ հաղորդակցության թյուրըմբռնման պատճառով տեղի ունեցած կրիտիկական պատահարների վերլուծություն և «Խելացի որոշումների կայացման համակարգ»-ում՝ առաջնորդության համար[38]։
Ոչ մարդկային
խմբագրելՑանկացած տեղեկատվության փոխանակում կենդանի օրգանիզմների միջև` այսինքն ազդանշանների տարածում, որոնք ներառում են կենդանի ուղարկող և ստացող կարող է դիտարկվել որպես հաղորդակցության ձև, և անգամ ամենապարզ օրգանիզմներն ինչպիսիք են մարջանները ունակ են հաղորդակցվելու։ Ոչ մարդկային շփումը կարող է ներառել նաև բջիջների ազդանշաններ, բջջային հաղորդակցություն և քիմիական տրանսմիսիա ամենապարզ օրգանիզմների միջև ինչպես օրինակ բակտերիաների, բույսերի և սնկերի միջև։
Կենդանիներ
խմբագրելԿենդանիների միջև հաղորդակցությունը լայն ուսումնասիրման ոլորտ է, որ ներառում է էթնոլոգիայի բոլոր ասպեկտները։ Կենդանիների հաղորդակցությունը կարելի է սահմանել, որպես մի կենդանու ցանկացած վարքագիծ, որը ազդում է մյուս կենդանու ներկայի կամ ապագայի վարքագծի վրա։ Կենդանիների հաղորդակցության վարքագծի ուսումնասիրությունը կոչվում է կենդանաբանական սեմիոտիկա,(տարբերակված է անտրոպոսեմիոտիկայից, մարդկային հաղորդակցության ուսումնասիրություն) կարևոր դեր է խաղում էթոլոգիայի, սոցիոկենսաբանության զարգացման և կենդանիների ճանաչման մեջ։
Կենդանիների հաղորդակցությունը և առհասարակ կենդանական աշխարհի հասկացությունը, շատ արագ աճող ոլորտ է, և անգամ 21-րդ դարում սկզբնական հասկացությունները տարաբնույթ ոլորտներում անձնական սիմվոլիկ անունի օգտագործումը, կենդանիների զգացմունքները, կենդանիների մշակույթը, սովորելը և անգամ սեռական վարքագիծը, որոնք հասկանալու համար երկար ուսումնասիրվել են, փոփոխվում են։
Բույսեր և սնկեր
Բույսերի օրգանիզմներում դիտարկվել է բույսի բջիջների ներսում և բջիջների միջև գոյություն ունեցող հաղորդակցությունը, միևնույն կամ հարակից տեսակների բույսերի միջև, բույսերի և ոչ բուսական օրգանիզմների միջև, հատկապես արմատների հատվածը։ Բույսի արմատները հաղորդակցման մեջ են կոճղարմատի բակտերիաների, սնկերի և հողի միջատների հետ։ Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ բույսերի միկրոօրգանիզմների մեծամասնության հաղորդկացությունը նեյրոնի վարքագիծն ունեն[39]։ Բույսերը հաղորդակցվում են նաև որոշակի նյութերի օդ արտանետման միջոցով զգուշացնելով հարևան բույսերին բուսակեր կենդանիների վտանգի մասին[40]։ Զուգահեռաբար բույսերն արտադրում են նյութեր, որոնք գրավում են միջատների, որոնք իրենց հերթին հարձակվում են բուսակեր կենդանիների վրա։
Սնկերը հաղորդակցվում են կոորդինացնելու և կազմակերպելու իրենց աճն ու զարգացումը, ինչպես օրինակ միցելիայի և պտղատվության ձևավորումը։ Սնկերը հաղորդակցվում են ինքնուրույն իրենց տեսակի և մոտ բուսատեսակների հետ, ինչպես նաև ոչ սնկային օրգանիզմների սիմբիոտիկ փոխգործակցության լայն շրջանակում, հատկապես բակտերիայի հետ, միաբջիջ էոկարիոտի, բույսերի և միջատների բիոտիկ ծագման բիոքիմիկատների միջոցով։
Բիոքիմիկատները առաջացնում են սնկային օրգանիզմներ հատուկ կերպով ռեակցիա տալու համար, երբ նույն քիմիական մոլեկուլները չեն կազմում բիոտիկ հաղորդագրության մաս, դրանք չեն առաջացնում սնկային օրգանիզմ ռեակցիա տալու համար:Սա ենթադրում է, որ նույն սնկային օրգազիմները կարող են տարբերել
բիոտիկ հաղորդագրության մեջ մասնակցություն ունեցող մոլեկուլների և միանման, բայց տվյալ իրավիճակում անհամապատասխան մոլեկուլները։ Դեռևս հայտնի են միայն հինգ տեսակի ազդանշանային մոլեկուլներ, որոնք համակարգում են տարբեր վարքագծային մոդելներ, ինչպիսիք են թելիկավորումը, զուգավորումը, աճը և պաթոգենությունը։ Վարքագծային կոորդինացիային և ազդանշանների նյութերի արտադրությանը հասնում են մեկնաբանության գործընթացի շնորհիվ, որը թույլ է տալիս օրգանիզմներին տարբերել ինքնուրույն կամ ոչ ինքնուրույն, բիոտիկ ցուցիչը, նույնանման հաղորդագրությունը բիոտիկ հաղորդագրությունից, կապակցված կամ անկապ տարատեսակների և անգամ ֆիլտրել «աղմուկ», այսինքն, միանման մոլեկուլներ առանց բիոտիկ պարունակության[41]։
Բակտերիայի կազմի զգայունություն
Հաղորդակցությունը ոչ միայն մարդկանց կողմից օգտագործվող գործիք է, այն օգտագործվում է նաև բակտերիաների պես միկրոօրգանիզմների կողմից։ Գործընթացը կոչվում է կազմի զգայունություն։ Կազմի զգայունության միջոցով, բակտերիան ի վիճակի է զգալ բջիջների խտությունը, և համապատասխանաբար կարգավորել գենի արտահայտումը։ Սա կարելի է տեսնել և գրամ դրական և գրամ բացասական բակտերիաների մեջ։ Առաջին անգամ հետազոտվել է Ֆուքուայի կողմից այլ ծովային միկրոօրգանիզմների շրջանում ինչպիսիք են (Vibrio harveyi) և (Vibrio fischeri)[42]:
Դեռահասների շփման առանձնահատկությունները
խմբագրելԴեռահասություն տարիքի հետ կապված թեմաները հուզում են գրեթե բոլոր ծնողներին, քանի որ հենց այդ տարիքում են առաջանում կոնֆլիկտային իրավիճակներ դեռահասի և ընտանիքի ավագ անդամների միջև։ Դեռահասության տարիքը մարդու կյանքում ամենաբարդ տարիքն է։ Այդ ժամանակ մարդը անցնում է դեպի իրքնուրույն կյանքի, նրա առջև կանգնում են մի շարք խնդիրներ՝
- որտեղ շարունակել ուսումը
- ինչ մասնագիտություն ընտրել
- ինչպես գտնել իր տեղը կյանքում
Երեխան սկսում է իրեն որպես մեծահասակ զգալ, «կոտրվում» են նրա մանկական հայացքները։ Դեռահասության տարիքում կոմունիկացիա ուսումնասիրությունների արդիականությունը բացատրվում է նրանով, որ այդ ժամանակահատվածում ակտիվորեն ընթանում է անձի կայացումը, ի հայտ են գալիս նոր ապրումներ։
Դեռահասները սկսում են քննադատորեն գնահատել իրենք իրենց, սեփական խոսքը, ինտելեկտը, արտաքինը, արարքները։ Շատ քննադատորեն են մոտենում նաև այլ մարդկանց արարքներին։ Կյանքը դեռահասներին ներկայացնում է նոր պահանջներ՝ դնելով նրանց սթրեսային իրավիճակների մեջ՝ քննություններ հանձնել, դժբախտ սիրահարություն, ընտանեկան խնդիրներ, ծնողների քննադատություն և այլն։ Այս պատճառները ազդում են դեռահասի հոգեկան վիճակի վրա՝ դնելով անձի սեփական կնիքը՝ ինչ-որ տեղ բարենպաստ, իսկ ինչ-որ տեղ ոչ։ Դեռահասի ֆիզիկական և հոգևոր կյանքի կենտրոնը տեղափոխվում է դեպի արտաքին աշխարհ։ Հարաբերությունները հասակակիցների հետ կառուցվում են ավելի լուրջ ձևով։
Դեռահասների մոտ գլխավոր միտումներից է այն, որ նրանք ավելի շատ սկսում են շփվել հասակակիցների, այլ ոչ թե ծնողների հետ։ Դա բացատրվում մի շարք պատճառներով՝
- շփումը հասակակիցների հետ ինֆորմացիայի փոխանակման յուրօրինակ ուղի է, այսինքն դեռահասները քննարկում են այն, ինչը չեն կարող քննարկել ծնողների հետ
- այն միջանձնային հարաբերությունների սպեցիֆիկ տեսակ է։ Խմբային խաղերը և համատեղ գործունեությունը առաջացնում են սոցիալական փոխազդման հմտություններ, օգնում են համապատասխանեցնել անձնական հետաքրքրությունները հասարակական հետաքրքրությունների հետ։
- այն հուզական կոնտակտի յուրահատուկ ձև է, դեռահասը գիտակցելով, որ պատկանում է որոշակի խմբի, հեշտությամբ է շփվում[43]։
Շփման հոգեբանությունը դեռահասության տարիքում կառուցվում է երկու պահանջմունքների հիման վրա՝
- մեկուսացում
- ինչ-որ խմբի մեջ ընդգրկվելու պահանջմունք
Դեռահասների մոտ մեծանում է անկախ լինելու պահանջմունքը։ Դեռահասների խմբերին բնորոշ գիծ է չափից բարձր կոնֆորմիզմ ը։ Դեռահասների շփման մեջ դիտվում են մի շարք առանձնահատկություններ՝ «դեռահասները անընդհատ մտահոգված լինելով իրենք իրենցով և ենթադրելով, որ ուրիշները կիսում են իրենց մտահոգությունը սովորաբար ցանկանում են ազդել ենթադրվող կամ իրական հանդիսատեսի ռուս.՝ аудитория վրա»[44]։
Հարաբերությունների ևս մեկ կարևոր ոլորտ է դեռահասների հարաբերությունը մեծահասակների՝ մասնավորապես ծնողների հետ։ Ծնողական ազդեցությունը այս ժամանակահատվածում սահմանափակ է, սակայն ընտանիքը մնում է որպես ռեֆերենտ (դոմինատող) խումբ։
Անցումային տարիքը ժամանակահատված է ծնողներից էմանսիպացիա (ազատագրվելու) համար, այսինքն ընտանիքից բաժանման, ինքնավարության գործընթաց։ Էմանսիպացիան կարող է ցույց տալ դեռահասի հուզական շփումը ծնողի հետ ի համեմատ այլ մարդկանց։ Այն վարքային դրսևորում է՝ ինչպես են ծնողները կարգավորում իրենց որդու կամ դստեր վարքը, կամ արդյոք համապատասխանում են ծնողի և երեխայի արժեհամակարգն ու նորմերը[45]։
Շփման առանձնահատկությունները մեծահասակների հետ
Դեռահասների շփումը մեծահասակների հետ ստեղծվում է մեծահասակ լինելու զգացողության առաջացման ազդեցության տակ։ Դեռահասները սկսում են դիմադրություն գործադրել մեծերի կողմից տրված նախկին պահանջմունքների հանդեպ։ Նրանք ավելի ակտիվորեն են պաշտպանում սեփական իրավունքները՝ հիվանդագին ընդունելով դրանց ոտնահարում։ Դեռահասների մոտ պահանջ կա կիսվելու սեփական ապրումների մասին, սակայն մտերմիկ մթնոլորտ ստեղծելը նրանց համար ամենաբարդն է[46] :
Դեռահասների շփումը հիմնականում պայմանավորված է տրամադրության փոփոխությամբ։ Կարճ ժամանակահատվածում այն կարող է փոփոխվել ճիշտ հակառակ ձևով։ Տրամադրության փոփոխությունները տանում են դեռահասների ոչ ադեկվատ ռեակցիաների։
Այսպես, ապրումակցման ռեակցիաները, որոնք դրսևորվում են մեծահասակների հսկողությունից դուրս գալու ձգտման մեջ, կարող են պահի ազդեցության տակ ընդունել դրսևորման այնպիսի ձև, ինչպիսինն է՝ փախուստ տնից[47] :
Դեռահասների անկայունությունը, մեծերի կողմից ճնշմանը դիմադրել չկարողանալն է, որ բերում է դեռահասի՝ իրավիճակից փախչելուն։ Դեռահասի վարքը որոշակիորեն բնութագրվում է մանկական ռեակցիաներով։
Հասակակիցների հետ շփման առանձնահատկություններ
Շփվելով միմյանց հետ դեռահասները սովորում են ռեֆլեքսիա (մարդու գիտակցական հոգեկան գործունեության ձևերից մեկն է, որի ընթացքում նա իրեն հաշիվ է տալիս իր կատարած գործողությունների մասին, վերլուծում է դրանց իրագործման կանոնները, մեխանիզմներն ու հետևանքները, սոցիալական նորմերին համապատասխան կամ անհամապատասխան լինելը և այլն։
Փոխադարձ հետաքրքրությունը և շրջապատող աշխարհի համատեղ ընկալումը դառնում է արժեքավոր։ Շփումը այնքան ձգող է դառնում, որ դեռահասները մոռանում են դասերի և տնային պարապմունքների մասին։ Դեռահասը իր գաղտնիքների, գործերի, պլանների մասին արդեն վստահում է ոչ թե ծնողների այլ ընկերին։ Հասակակիցների մոտ իր հաջողությունները ավելի բարձր են գնահատում, այդ շրջապատում ձևավորվում եմ սեփական օրենքները։ Այստեղ բարձր են գնահատում հավատարմությունը, պատժվում են դավաճանությունը, ժլատությունը, խոստում չկատարելը։
Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփումը
Դեռահասության շրջանում մեծ լինելու զգացումը դեռահասներին դրդում է հարաբերությունների նոր տեսակի յուրացմանը։ Բնականաբար դրան նպաստում են բուռն մարմնական զարգացումը և նույնականացումը մեծահասակի հետ։ Նշված գործոնները զգալիորեն ազդում են աղջիկների և տղաների միջև հարաբերությունների փոփոխման վրա։ Նրանք սկսում են մեկը մյուսի հանդեպ հետքրքրություն ցուցաբերել, այդ իսկ պատճառով դեռահասի համար շատ կարևոր է դառնում մեծահասակի՝ իրեն ուղղված վերաբերմունքը։ Սկզբում դեռահասների մոտ ստեղծվող հետաքրքրությունները դեպի հակառակ սեռի ներկայացուցիչներին դրսևորվում է ոչ ադեկվատ ձևով, օրինակ՝ տղաները ծաղրում են աղջիկներն։ Հետագայում դեռահասների շփումը հակառակ սեռի ներկայացուցիչների հետ դառնում է ավելի բաց[47]։ Կապվածությանն այլ սեռի հասակակիցի հետ մեծ նշանակություն է տրվում, փոխադարձության բացակայությունը երբեմն դառնում է ուժեղ բացասական հույզերի պատճառ։
Այսպիսով շփումը բարդ և յուրօրինակ գործընթաց է, որի ընթացքում մարդիկ ձեռք են բերում գիտելիք, փորձ, հուզական կապ։ Շփումն ունի կարևոր նշանակություն անձի ձևավորման և զարգացման համար։ Դեռահասության տարիքում շփումն ունի իր առանձնահատկությունները։ Դեռահասը այս փուլում ավելի շատ նախընտրում է վստահել ընկերներին, հասակակիցներին, քան ծնողներին։ Այս ամենը կապաված է այն բանի հետ, որ դեռահասը իր հասակակիցների և ընկերների շրջանում իրեն համարաում է որոշակի խմբի անդամ, այդ խմբի ներսում համագործակցում նրանց հետ, տալիս և ստանում ավելի շատ ինֆորմացիա։
Մոդելներ
խմբագրելՀաղորդակցության առաջին հիմնական մոդելը ներկայացվել է Կլոդ Շենոնի և Ուորեն Ուեյվերի կողմից Բել Լաբորատորիաների համար 1949 թվականին[48]։ Սկզբնական մոդելը մշակվել է հեռախոսային և ռադիոյի հաղորդակցության կապը ցույց տալու համար։ Դրանց առաջնային մոդելը կազմված է եղել հիմնական երեք մասից՝ ուղարկող սարքից, ալիքից և ընդունող սարքից։ Տվյալ դեպքում ուղարկողը հեռախոսի այն մասն էր, որի մեջ խոսում էր մարդը, ալիքը հենց հեռախոսն էր, իսկ ստացողը հեռախոսի այն հատվածը, որով կարելի էր լսել։ Շենոնը և Ուեյվերը խոստովանում էին, որ հաճախ առաջանում է ստատիկա, որը խանգարում է մեկին լսել հեռախոսային խոսակցությունը, որն իրենք համարում էին աղմուկ։
Հասարակ մոդելի մեջ, հաճախ ճանաչված որպես տարածման մոդել կամ հաղորդակցության ստանդարտ տեսանկյուն, տեղեկատվություն կամ բովանդակություն (այսինքն, հաղորդագրությունը իր բնական լեզվով) ուղարկված որոշակի տեսքով (խոսակցական լեզվով) տարածողի/ուղարկողի/կոդավորողի կողմից նպատակային/ստացողին/ապակոդավորողին։
Հաղորդակցության այս սովորական կոնցեպտը միայն ցույց է տալիս հաղորդակցությունը որպես տեղեկատվություն ուղարկելու և ստանալու միջոց։ Այս մոդելի ուժեղ կողմերն են պարզությունը, ընդհանրությունը և հաշվելիությունը։ Կլոդ Շենոնը և Ուորեն Ուեյվերը կառուցել էին այս մոդելը հետևյալ էլեմենտների վրա՝
- Տեղեկատվության աղբյուր, որը արտադրում է հաղորդագրությունը
- Հաղորդիչ, որը կոդավորում է հաղորդագրությունը դարձնելով ազդանշաններ
- Ալիք, որին հարմարեցված են փոխանցման ենթակա ազդանշանները
- Աղմուկի աղբյուր, որը խեղաթյուրում է ազդանշանը, երբ այն տարածվում է ալիքով
- Ընդունիչ, որը ապակոդավորում է(վերաձևափոխում) հաղորդագրությունը ազդանշանից
- Նպատակակետ, որտեղ հասնում է հաղորդագրությունը։ Շենոնը և Ուեյվերը վիճում էին, որ հաղորդակցության այս տեսության մեջ կա 3 խնդիր՝ Տեխնիկական խնդիր՝ որքանով ճշգրիտ կհաղորդվի հաղորդագրությունը, Իմաստաբանական խնդիր՝ որքանով ճշգրիտ կուղարկվի իմաստը, Արդյունավետության խնդիր՝ որքանով արդյունավետ կլինի հաղորդագրությունը վարքագծի վրա ազդելու առումով։
- Դանիել Շենդլեր[49] քննադատում է տարածման մոդելը հաստատելով, որ հաղորդակցվողները մեկուսացած մարդիկ են։ Նպատակների տարբերակման թույլտվության բացակայություն։ Մեկնաբանությունների տարբերակման թույլտվության բացակայություն։ Անհավասար ուժային հարաբերությունների թույլտվության բացակայություն։ Իրավիճակային համատեքստի թույլտվության բացակայություն։
- 1960 թվականին, Դավիդ Բեռլոն ընդլայնեց Շենոնի և Ուեյվերի հաղորդակցության գծային մոդելը(1949թվական) և ստեղծեց ՈւՀԱԸ (Ուղարկող-հաղորդագրություն-ալիք-ընդունող) հաղորդակցային մոդել.[50] Ուղարկող-հաղորդագրություն-ալիք-ընդունող հաղորդակցային մոդելը բաժանեց մոդելը մի քանի մասի, որոնք հետագայում զարգացվեցին այլ հետազոտողների կողմից։ Հաղորդակցությունը սովորաբար նկարագրվում է մի քանի խոշոր միավորի շրջանակներում՝ Հաղորդագրություն (ինչ տեսակի են հաղորդակցվողները), աղբյուրը/հաղորդիչը/ուղարկողը/կոդավորողը(ում կողմից), տեսակը(ինչ կերպ), ալիքը(ինչ փոխարկիչի միջոցով), նպատակակետը/ընդունողը/թիրախը/ապակոդավորողը (ում) և ընդունողը։ Վիլբուռ Շռամը(1954 թվական) նույնպես հիշատակել էր, որ պետք է հետազոտել նաև հաղորդագրության ազդեցությունը(և՛ ցանկալի և՛ անցանկալի) թիրախի վրա[51]։ Կուսակցությունների միջև հաղորդակցությունը ներառում է գործողություններ, որոնք գիտելիք և փորձ, խորհուրդներ և հարցեր են տալիս։ Այդ գործողությունները կարող են տարբեր կերպ արտահայտվել, հաղորդակցության բազմաթիվ եղանակներից մեկով։ Եղանակը կախված է հաղորդակցվող խմբի կարողություններից։ Բովանդակությունն ու փոխանցման եղանակը միասին կազմում են հաղորդագրություններ, որոնք ուղարկված են կոնկրետ ուղղությամբ։ Թիրախը կարող է լինել ինչ-որ մեկը, այլ անհատ կամ էակ, իրավաբանական անձ (ինչպիսիք են ընկերությունները և խմբերը)։ Հաղորդակցությունը կարող է դիտարկվել, որպես տեղեկատվության տարածման գործընթաց՝ 3 մակարդակի սեմիոտիկ կանոններով.
- Պրագմատիկ(կապված է ազդանշանների/արտահայտությունների և դրանց օգտագործողների միջև կապի հետ)
- Իմաստաբանական (Ազդանշանների և սիմվոլների միջև կապի ուսումնասիրություն և այն թե ինչ են իրենցից ներկայացնում այդ սիմվոլները)
- Սինտակտիկ (սիմվոլների և ազդանշանների պաշտոնական հատկանիշներ). Հետևաբար, հաղորդակցությունը սոցիալական փոխգործակցություն է, երբ նվազագույն երկու հաղորդակցող կիսում են միասնական ազդանշանների համակարգ և ընդհանուր սեմիոտիկ կանոների ամբողջություն։ Այս լայնորեն տարածված կանոնը, ինչ-որ չափով անտեսում է ավտոմատ հաղորդակցությունը՝ միջանձնային հաղորդակցությունը ներառյալ(օրագրի կամ մենախոսության միջոցով),երկուսն էլ երկրորդական երևույթներ են, որոնք հաջորդել են սոցիալական փոխգործակցության շրջանականերում առաջնային հաղորդակցային հմտությունների ձեռքբերմանը։ 4. Այս թերությունները հաշվի առնելով, Բառլունդը (2008թվականին) առաջարկեց հաղորդակցության գործակցային մոդելը[52]։ Հաղորդակցության գործակցային մոդելի հիմնական նախադրյալները անհատներն են, որոնք միաժամանակ կարողանում են ներգրավված լինել հաղորդագրությունների ուղարկման և ստացման գործընթացներում։ Մի փոքր ավելի բարդ կերպով են ուղարկողն ու ստացողը փոխկապակցված։ Հաղորդակցության այս երկրորդ վարքագիծը հղում է դեպի ավելի սահմանված մոդել կամ կառուցողական տեսանկյուն, կենտրոնանում է, թե ինչպես են անհատները հաղորդակցվում որպես հաղորդագրությունը մեկնաբանող որոշիչ գործոն։ Հաղորդակցությունը դիտարկվում է որպես կապուղի, որով տեղեկատվությունը մի անհատից անցում է կատարում մյուսին՝ առանձնանալով հաղորդակցությունից։ Հաղորդակցության մասնավոր օրինակ է խոսքային ակտը։ Ուղարկողի և ստացողի անձնական զտիչները կարող են տարբերվել կախված լինելով տարածաշրջանային ավանդույթներից, մշակույթից կամ սեռից, որոնք կարող են փոխել հաղորդագրության բուն իմաստը։ Տարածման ալիքի (այս դեպքում՝ օդը) վրա «Հաղորդակցության աղմուկի» պայմաններում բովանդակության ընկալումը և ապակոդավորումը կարող են խեղաթյուրվել, և այդ խոսքային ակտը կարող է չհասնել ցանկալի արդյունքի։ Կոդավորելու-տարածելու-ընդունելու-ապակոդավորելու մոդելի մեջ կա մի խնդիր, որ կոդավորման և ապակոդավորման գործընթացները ենթադրում են, որ թե ուղարկողը, թե ստացողը ունեն կոդավորման գրքեր, և որ այդ երկու գրքերը առնվազն համանման են, եթե ոչ միանման։ Չնայած կոդերի գրքերը իրենցից ինչ-որ չափով մոդել են ներկայացնում, դրանք ոչ մի տեղ պաշտոնապես գրանցված չեն, ինչը շատ հայեցակարգային խնդիրներ է առաջացնում։ Կոռեգուլյացիայի տեսությունը ներկայացնում է հաղորդակցությունը, որպես ավելի ստեղծագործ և դինամիկ շարունակական գործընթաց, քան որպես տեղեկատվության վերացական փոխանակում։ Կանադական ԶԼՄ-ների փորձագետ Հարոլդ Ինիսը ուներ տեսություն, որ մարդիկ օգտագործում են մեդիան հաղորդակցության մեջ և կախված նրանից թե որ եղանակն են ընտրել, առաջարկվում են տարբեր հավանական տարբերակներ հասարակության երկարակեցության և կառուցվածի պահպանման համար[53]։ Նրա հայտնի օրինակի մեջ նկարագրվում է Հին Եգիպտոսում ինքնուրույն ստեղծած պապիրուսի և քարի գործիքներով մեդիայի ուսումնասիրությունը։ Պապիրուսը նա անվանում էր «Տիեզերքի Հանգույց», դա հնարավոր էր դարձնում գրավոր տեղեկատվության տարածումը տիեզերքով, կայսրություններով և թույլ էր տալիս հեռակա կառավարել ռազմական արշավներն և գաղութները։ Մյուս միջոցը քարն էր՝ «Ժամանակի Հանգույց», ճատարների և բուրգերի կառուցման միջոցով, որոնք կարող էին երկարաժամկետ պահպանվել և սերնդեսերունդ փոխանցել տեղեկատվություն՝ ձևավորել և փոփոխել հաղորդակցության բնույթը իրենց հասարակության մեջ։
- 1960 թվականին, Դավիդ Բեռլոն ընդլայնեց Շենոնի և Ուեյվերի հաղորդակցության գծային մոդելը(1949թվական) և ստեղծեց ՈւՀԱԸ (Ուղարկող-հաղորդագրություն-ալիք-ընդունող) հաղորդակցային մոդել.[50] Ուղարկող-հաղորդագրություն-ալիք-ընդունող հաղորդակցային մոդելը բաժանեց մոդելը մի քանի մասի, որոնք հետագայում զարգացվեցին այլ հետազոտողների կողմից։ Հաղորդակցությունը սովորաբար նկարագրվում է մի քանի խոշոր միավորի շրջանակներում՝ Հաղորդագրություն (ինչ տեսակի են հաղորդակցվողները), աղբյուրը/հաղորդիչը/ուղարկողը/կոդավորողը(ում կողմից), տեսակը(ինչ կերպ), ալիքը(ինչ փոխարկիչի միջոցով), նպատակակետը/ընդունողը/թիրախը/ապակոդավորողը (ում) և ընդունողը։ Վիլբուռ Շռամը(1954 թվական) նույնպես հիշատակել էր, որ պետք է հետազոտել նաև հաղորդագրության ազդեցությունը(և՛ ցանկալի և՛ անցանկալի) թիրախի վրա[51]։ Կուսակցությունների միջև հաղորդակցությունը ներառում է գործողություններ, որոնք գիտելիք և փորձ, խորհուրդներ և հարցեր են տալիս։ Այդ գործողությունները կարող են տարբեր կերպ արտահայտվել, հաղորդակցության բազմաթիվ եղանակներից մեկով։ Եղանակը կախված է հաղորդակցվող խմբի կարողություններից։ Բովանդակությունն ու փոխանցման եղանակը միասին կազմում են հաղորդագրություններ, որոնք ուղարկված են կոնկրետ ուղղությամբ։ Թիրախը կարող է լինել ինչ-որ մեկը, այլ անհատ կամ էակ, իրավաբանական անձ (ինչպիսիք են ընկերությունները և խմբերը)։ Հաղորդակցությունը կարող է դիտարկվել, որպես տեղեկատվության տարածման գործընթաց՝ 3 մակարդակի սեմիոտիկ կանոններով.
Աղմուկ
խմբագրելՑանկացած հաղորդակցային մոդելի մեջ, աղմուկը կոդավորողի կողմից ալիքի միջոցով ուղարկված հաղորդագրության ապակոդավորումն է։ Աղմուկի շատ օրինակներ կան
- Միջավայրային աղմուկ՝ աղմուկը, որը ֆիզիկապես խանգարում է հաղորդակցությանը, ինչպիսիք են օրինակ խնջույքի ժամանակ բարձրախոսների կողքին կանգնելը կամ դասապրոցեսի ժամանակ կողքի շինհրապարակի աղմուկը, ինչը դժվարացնում է դասախոսին լսելու պրոցեսը։ Ֆիզիոլոգիական-խանգարող աղմուկ ՝ Ֆիզիկական հիվանդություններ, որոնք խոչընդոտում են արդյունավետ հաղորդակցությանը, ինչպես օրինակ կուրությունը կամ խուլությունը, որոնք խոչընդոտում են հաղորդագրության ստացումը այնպես ինչպես նախատեսված էր։
- Սեմանտիկ աղմուկ՝ Կոնկրետ բառերի իմաստների տարբեր մեկնաբանություններ։ Օրինակ՝ «կանեփ» բառը կարող է մեկնաբանվել, որպես այգում աճած անցանկալի բույս, և որպես մարիխուաննայի մեղմասություն։
- Սինտակտիկ աղմուկ՝ Քերականական սխալներ, որոնք կարող են խանգարել հաղորդակությանը, ինչպիսիք են նախադասության մեջ բայի ժամանակաձևի անսպասելի փոփոխությունները։
- Կազմակերպչական աղմուկ՝ Վատ կազմակերպած հաղորդակցությունը կարող է խոչընդոտել ստացողի կողմից հաղորդագրության ճշգրիտ ընկալմանը։ Օրինակ՝ ոչ պարզ կամ վատ բացատրված ուղղությունները կարող են ավելի շփոթեցնել ստացողին։
- Մշակութային աղմուկ՝ Կարծրատիպային ենթադրությունները կարող են թյուրըմբռնման պատճառ դառնալ, ինչպես օրինակ առանց դիտավորության վիրավորել ոչ քրիստոնյա մարդուն «Ուրախ Սուրբ Ծնունդ» մաղթելով։
- Հոգեբանական աղմուկ՝ Որոշ վարքագծեր նույնպես կարող են դարձնել հաղորդակցությունը ավելի դժվար։ Օրինակ՝ բարկությունը կամ տխրությունը կարող են մեկին ստիպել կորցնել տվյալ պահի զգացողությունը։ Աուտիզմի պես վարքագծային շեղումները երբեմն կարող են խանգարել արդյունավետ հաղորդակցությանը[54]։
Ճանաչողական հաղորդագրությունները հասցեատիրոջից ստացված տեղեկատվությունն է,որ հաղորդագրությունը հասել է և ընկալվել[55]։ Աղմուկի առկայության դեպքում հաղորդագրության կրկնողությունը և հետադարձ կապը հաղորդագրության ստացման մասին իջեցնում են հաղորդագրության իմաստի սխալ ընկալման հավանականությունը։ Երկիմաստության լուծման գործողությունը վերաբերում է աղմուկի կրճատման փորձին և սխալ մեկնաբանություններին, երբ սեմանտիկ արժեքը կամ իմաստը կարող է վնասվել աղմուկից և/կամ դառնալ բազմիմաստ։ Բազմիմաստության լուծումը նպատակ ունի նվազեցնել թյուըմբռնման հավանականությունը։
Սա նաև հիմնարար հմտություն է խորհրդատուների, հոգեթերապևտների, թարգմանիչների, ինչպես նաև կրթական համակարգում ուսուցողական պարապմունքների (Կոլոքվիում) հաղորդակցության գործընթացներում։ Տեղեկատվական տեխնոլոգիաներում նույնպես` սկսած համակարգչային լեզվի մեկնաբանության առաջին իսկ օրերից անհանգստացրել են և հետաքրքրքության առարկա են եղել իմաստի թյուրըմբռնումը և ավտոմատ բազմիմաստությունը նախադասություններում[56]։
Որպես ակադեմիական առարկա
խմբագրելԱկադեմիական կարգը, որը գործ ունի հաղորդակցության ուսումնասիրության մեջ մարդկային հաղորդակցության գործընթացների ուսումնասիրության հետ։ Առարկան ներառում է լայն սպեկտր, ինչպիսիք են օրինակ դեմ առ դեմ զրույցը, զանգվածային լրատվության միջոցները, հեռուստատեսային հեռարձակումը։ Հաղորդակցության ուսումնասիրությունները վերլուծում են նաև, թե ինչպես են մեկնաբանվում հաղորդագրությունները կոնտեքստում կախված իրենց քաղաքական,տնտեսական, մշակութային, սեմիոտիկ, սոցիալական չափորոշիչներից։ Վիճակագրությունը, որպես հաղորդակցության գիտական հետազոտությունների մեջ քանակական մոտեցում, ներառված է հաղորդակցության գիտական հետազոտություններում պահանջները հիմնավորելու համար[57]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Harper, Douglas. «communication». Online Etymology Dictionary. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
- ↑ C.E. Shannon. «A Mathematical Theory of Communication» (PDF). Math.harvard.edu. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Types of Body Language». Simplybodylanguage.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Wazlawick, Paul (1970's) opus
- ↑ (Burgoon, J., Guerrero, L., Floyd, K., (2010). Nonverbal Communication, Taylor & Francis. p.3 )
- ↑ 6,0 6,1 (Burgoon et al., p.4)
- ↑ Ferguson, Sherry Devereaux; Lennox-Terrion, Jenepher; Ahmed, Rukhsana; Jaya, Peruvemba (2014). Communication in Everyday Life: Personal and Professional Contexts. Canada: Oxford University Press. էջ 464. ISBN 9780195449280.
- ↑ Xin Li. «Complexity Theory – the Holy Grail of 21st Century». Lane Dept of CSEE, West Virginia University. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Bateson, Gregory (1960) Steps to an Ecology of Mind
- ↑ «communication». The office of superintendent of Public Instruction. Washington.
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն) - ↑ Danesi, Marcel (2009), Dictionary of Media and Communications. M.E.Sharpe, Armonk, New York.
- ↑ «Chairman of the Joint Chiefs of Staff, U.S. Army (2012). Information Operations. Joint Publication 3-13. Joint Doctrine Support Division, 116 Lake View Parkway, Suffolk, VA» (PDF). Dtic.mil. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Turner, L. H., & West, R. L. (2013). Perspectives on family communication. Boston, MA: McGraw-Hill.
- ↑ Trenholm, Sarah; Jensen, Arthur (2013). Interpersonal Communication Seventh Edition. New York: Oxford University Press. էջեր 360–361.
- ↑ Barkhuysen, P., Krahmer, E., Swerts, M., (2004) Audiovisual Perception of Communication Problems, ISCA Archive http://www.isca-speech.org/archive
- ↑ Bretherton, I., (1992) The Origins of Attachment Theory: John Bowlby and Mary Ainsworth, Developmental Psychology, 28, 759-775
- ↑ Mazza, J., Emotional Triggers, MABC, CPC
- ↑ Bertram, M., (2004) How the Mind Explains Behavior: Folk Explanations, Meaning, and Social Interaction, MIT Press, 978-0-262-13445-3
- ↑ «Listening». 2012books.lardbucket.org. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Lipthrott, D., What IS Relationship? What is Ethical Partnership?
- ↑ Hearn, J., (2006) Interpersonal Deception Theory: Ten Lessons for Negotiators
- ↑ Lenhart, A., Duggan, M., (2014) Couples, the Internet, and Social Media
- ↑ Robbins, S., Judge, T., Millett, B., & Boyle, M. (2011). Organisational Behaviour. 6th ed. Pearson, French's Forest, NSW p315-317.
- ↑ What Should Be Included in a Project Plan - Retrieved December 18th, 2009
- ↑ J. Scott Armstrong (1980). «Bafflegab Pays» (PDF). Psychology Today: 12. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Technology can sometimes hinder communication, TR staffers observe - The Collegian». The Collegian (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Nageshwar Rao, Rajendra P.Das, Communication skills, Himalaya Publishing House, 9789350516669, p.48
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Incorrect Link to Beyond Intractability Essay». Beyond Intractability. 2017 թ․ ապրիլի 18. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Important Components of Cross-Cultural Communication Essay - 1298 Words». Studymode.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Portable Document Format (PDF)». Ijdesign.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Zuckermann, Ghil'ad; և այլք: (2015), ENGAGING - A Guide to Interacting Respectfully and Reciprocally with Aboriginal and Torres Strait Islander People, and their Arts Practices and Intellectual Property (PDF), Australian Government: Indigenous Culture Support, էջ 12, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 30-ին, Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին
{{citation}}
: Explicit use of et al. in:|author=
(օգնություն) - ↑ Walsh, Michael (1997), Cross cultural communication problems in Aboriginal Australia, Australian National University, North Australia Research Unit, էջեր 7–9, Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին
- ↑ Lesley Walls,Matthew Revie (eds). Risk, Reliability and Safety: Innovating Theory and Practice. Taylor & Francis, London.
- ↑ Trevisani, D. 1992. A Semiotic Models Approach to the Analysis of International/Intercultural Communication; published in “Proceedings of the International and Intercultural Communication Conference”, University of Miami, fl., USA, 19 - 21 May 1992
- ↑ University of Eastern Pedemont, Pedagogy Training, 2015/2016. Retrieved 20/11/2016 http://of.uniupo.it/2016/1806/guida.html#56668
- ↑ Stene, Trine Marie; Trevisani, Daniele; Danielsen, Brit-Eli (Dec 16, 2015). "Preparing for the unexpected.". European Space Agency (ESA) Moon 2020-2030 Conference Proceedings. DOI: 10.13140/RG.2.1.4260.9529
- ↑ Vilnius University, Vilnius, Lithuania, by Gudauskas, Renaldas; Jokubauskiene, Saulė, et. al. "Intelligent Decision Support System for Leadership Analysis", in Procedia Engineering, Volume 122, 2015, Elsevier. DOI link: https://doi.org/10.1016/j.proeng.2015.10.022 - Pages 172-180
- ↑ Baluska, F.; Marcuso, Stefano; Volkmann, Dieter (2006). Communication in plants: neuronal aspects of plant life. Taylor & Francis US. էջ 19. ISBN 3-540-28475-3. «...the emergence of plant neurobiology as the most recent area of plant sciences.»
- ↑ «Rapid Changes in Tree Leaf Chemistry Induced by Damage: Evidence for Communication Between Plants». Science. 221 (4607): 277–279. 1983. doi:10.1126/science.221.4607.277. PMID 17815197.
{{cite journal}}
: Cite uses deprecated parameter|authors=
(օգնություն) - ↑ Witzany, G (ed) (2012). Biocommunication of Fungi. Springer. 978-94-007-4263-5
- ↑ Anand, Sandhya. Quorum Sensing- Communication Plan For Microbes. Article dated 2010-12-28, retrieved on 2012-04-03.
- ↑ . Коломинский Я.Л., Реан А.А. Социальная педагогическая психология. – СПб.: ЗАО «Издательство «Питер», 2000. – 416 с.
- ↑ Шумакова Е.В. Воспитательное пространство социальных сетей интернета // Профессиональное образование. Столица. - 2011. - № 6
- ↑ Парыгин Б.Д. Социальная психология как наука. – Л., 1965. – 346 с.
- ↑ . Шуман С.Г. Школьный конфликт глазами психолога. // Педагогика, 2001. №9. – с. 46–51
- ↑ 47,0 47,1 Мухина В.С. Возрастная психология: феноменология развития, детство, отрочество: Учебник для вузов. – М.: Академия, 2003. – 456 с.
- ↑ Shannon, C. E., & Weaver, W. (1949). The mathematical theory of communication. Urbana, Illinois: University of Illinois Press
- ↑ Daniel Chandler, "The Transmission Model of Communication", Aber.ac.uk Արխիվացված Հունվար 6, 2010 Wayback Machine
- ↑ Berlo, D. K. (1960). The process of communication. New York, New York: Holt, Rinehart, & Winston.
- ↑ Schramm, W. (1954). How communication works. In W. Schramm (Ed.), The process and effects of communication (pp. 3–26). Urbana, Illinois: University of Illinois Press.
- ↑ Barnlund, D. C. (2008). A transactional model of communication. In. C. D. Mortensen (Eds.), Communication theory (2nd ed., pp47-57). New Brunswick, New Jersey: Transaction.
- ↑ Wark, McKenzie (1997). The Virtual Republic. Allen & Unwin, St Leonards.
- ↑ Roy M. Berko, et al., Communicating. 11th ed. (Boston, MA: Pearson Education, Inc., 2010) 9-12
- ↑ North Atlantic Treaty Organization, Nato Standardization Agency AAP-6 - Glossary of terms and definitions, p 43.
- ↑ Nancy Ide, Jean Véronis. Word Sense Disambiguation: The State of the Art", Computational Linguistics, 24(1), 1998, pp. 1-40.
- ↑ Hayes, Andrew F. (2005 թ․ մայիսի 31). Statistical Methods for Communication Science. Taylor & Francis. էջեր 8–9. ISBN 9781410613707.
Գրականություն
խմբագրել- Андреева Г.М. Социальная психология. М.: Аспект Пресс, 1997. (ռուս.)
- Мокшанцев Р., Мокшанцева А. Социальная психология. Инфра-М, 2001 (ռուս.)
- Социальная психология. Учебное пособие. Ред. А. Л Журавлев. М.: ПЕР СЭ, 2002. (ռուս.)
- Коломинский Я.Л., Реан А.А. Социальная педагогическая психология–СПб.: ЗАО «Издательство «Питер», 2000
- Шумакова Е.В. Воспитательное пространство социальных сетей интернета // Профессиональное образование. Столица. - 2011. - № 6
- Мухина В.С. Возрастная психология: феноменология развития, детство, отрочество: Учебник для вузов. – М.: Академия, 2003
- Парыгин Б.Д. Социальная психология как наука. – Л., 1965
- Шуман С.Г. Школьный конфликт глазами психолога. // Педагогика, 2001. №9
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |