Բացել գլխավոր ցանկը

Ազդակ, ազգային, գրական, հասարակական-քաղաքական օրաթերթ։ ՀՀԴ Լիբանանի շրջանի պաշտոնաթերթ (1965 թվականի հունիսից)։ Հրատարակվում է 1927 թվականից (որոշ ընդհատումներով)։

Սկզբում եղել է եռօրյա, 1930 թվականից՝ երկօրյա, 1932 թվականից՝ օրաթերթ։ Հիմնադիր և սեփականատեր-տնօրեն՝ Հայկ Պալյան։ 1988 թվականից պատասխանատու տնօրենն է Էվա Տերվիշյանը։ Խմբագիրներ՝ Արամ Սահակյան, Վարդան Գևորգյան, Մանուկ Ասլանյան, Մուշեղ Իշխան, Կարո Սասանի, Գասպար Իփեկյան, Անդրանիկ Ծառուկյան, Ներսես Քյուփելյանն, Արսեն Աճեմյան, Հակոբ Սիմոնի, Կարո Դանթարճյան, Զարեհ Զարգուն (Լևոն Ագխաչերյան), Մինաս Թյոլյոլյան, Լևոն Դարմեն (Ստեփանյան), Տիգրան Ոսկունի (Գույումճյան), Երվանդ Փամպուքյան, Պողոս Սնապյան, Վարանդ Փափազյան, Վարուժան Թենպելյան, Սարգիս Մահսերեճյան, Շահան Դանտահարյան։

Լուսաբանում է հայկական, լիբանանյան և միջազգային քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական և մարզական անցուդարձերը։ 1970-ական թվականների կեսից, մերձավորարևելյան ճգնաժամի պայմաններում, համայնքի քաղաքական մյուս ուժերի հետ, միասնական ճակատով հանդես է գալիսս լիբանանահայությանը և հայկական մյուս գաղթավայրերին սպառնացող կազմալուծման վտանգի դեմ, հանուն հայապահպանության, Հայ դատի արդարացի լուծման։ Նոր տարվա, ինչպես և ազգային ու կուսակցական նշանակալից հոբելյանների առիթով հրատարակում է բացառիկ համարներ։ Ունեցել է «Հարդգող» գրական (1932, խմբագիր՝ Անդրանիկ Ծառուկյան), «Ազդակ շաբաթօրյակ» (1944-1952 թվականներ, խմբագիրներ՝ Կարո Սասանի, Արամ Սահակյան, Տիգրան Ոսկունի), «Ազդակ մարզական» (1952—1958 թվականներ, խմբագիր Տիգրան Ոսկունի) հավելվածները։

ՀավելվածներԽմբագրել

  • 2002 թվականից լույս է ընծայում
    • «Պզաիկ-մզաիկ» մանկապատանեկան,
    • «Նավասարդ» մարզական և «Անահիտ» կանացի հավելվածները,
  • 2003 թվականից՝
    • «Ազդակ» ամսաթերթը։ շ

2002 թվականից «Ազդակի» հետ բաժանվում է ՀՀԴ Հայաստանի «Երկիր» պաշտոնաթերթը։

ՀղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։