Շտեֆան Պրոկոպիու

ռումին ֆիզիկոս, մանկավարժ, պրոֆեսոր

Շտեֆան Պրոկոպիու (ռում.՝ Ștefan Procopiu, հունվարի 19, 1890(1890-01-19), Բիլրադ, Տուտովա շրջան, Ռումինիայի թագավորություն - օգոստոսի 22, 1972(1972-08-22), Յաշ, Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետություն), ռումին ֆիզիկոս, մանկավարժ, պրոֆեսոր (1926 թ.), ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1924 թ.), Ռումինիայի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1955 թ.), Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետության Պետական մրցանակի դափնեկիր (1964 թ.)

Շտեֆան Պրոկոպիու
Ծնվել էհունվարի 19, 1890(1890-01-19)
Բիլրադ, Տուտովա շրջան, Ռումինիայի թագավորություն
Մահացել էօգոստոսի 22, 1972(1972-08-22) (82 տարեկան)
Յաշ, Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետություն
ԳերեզմանEternitatea cemetery
Բնակության վայր(եր)Յաշ
Քաղաքացիություն Ռումինիա
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Բուխարեստի համալսարան և Ալեքսանդրու Իոան Կուզայի անվան համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունՌումինական ակադեմիա
Ալմա մատերԱլեքսանդրու Իոան Կուզայի անվան համալսարան և Gheorghe Roșca Codreanu National College?
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռումիներեն
Պարգևներ
«Ռումինիայի աստղ» շքանշան
 Ștefan Procopiu Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Շտեֆան Պրոկոպիուն ծնվել է 1890 թվականի հունվարի 19-ին ռումինական Բիրլադ քաղաքում, որը ներկայումս գտնվում է Վասլույ ժուդեցում (գավառում)։ Հայրը՝ Էմանուիլ Պրոկոպիուն, տեղի դատարանի ծառայող էր, մայրը՝ Եկատերինա Տաշկան, ռումին անվանի տնտեսագետ, քաղաքական գործիչ, դիվանագետ Գեորգե Տաշկայի դուստրն էր։

Շտեֆանը 1901-1908 թվականներին հաճախել է հայրենի քաղաքի Գեորգե Ռոշկա Կոդրեանուի անվան դպրոցը, ապա ուսումը շարունակել Յաշ քաղաքի Ալեքսանդրու Իոան Կուզայի անվան համալսարանում, որն ավարտել է 1912 թվականին և աշխատանքի անցել հարազատ բուհում՝ դառնալով ռումին ճանաչված ֆիզիկոս, Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Դրագոմիր Հուրմուզեսկուի ասիստենտը։

1919 թվականին մեկնել է Ֆրանսիա, Փարիզի համալսարանում ունկնդրել համբավավոր գիտնականներ Գաբրիել Լիպմանի, Մարիա Սկլադովսկայա-Կյուրիի, Պոլ Լանժևենի, Էմե Կոտոնի դասախոսությունները։ 1924 թվականին Փարիզի համալսարանում հաջողությամբ պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը, ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, վերադարձել հայրենիք և 1925 թվականի հունվարից աշխատանքի անցել Յաշի համալսարանում որպես գրավիտացիայի, ջերմության, էլեկտրականության դասախոս, պրոֆեսոր՝ փաստորեն փոխարինելով կենսաթոշակի անցած իր ուսուցչին՝ պրոֆեսոր Դրագոմիր Հուրմուզեսկուին։ Այդ պաշտոնը նա վարել է մինչև իր կենսաթոշակի անցնելը՝ 1962 թվականը։ Սակայն կենսաթոշակի անցնելուց հետո էլ շարունակել է դասախոսական աշխատանքը, այս անգամ արդեն որպես Յաշի Գեորգե Ասակիի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր։

1948 թվականի հունիսին Շտեֆան Պրոկոպիուն ընտրվել է Ռումինիայի Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, 1955 թվականի հուլիսին՝ իսկական անդամ, ակադեմիկոս։ Երկու անգամ ընտրվել է Նոբելյան մրցանակներ շնորհող հանձնաժողովի անդամ;

Գիտության և մանկավարժության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար 1964 թվականին նրան շնորհվել է Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետության Պետական մրցանակ։ Նա պարգևատրվել է նաև Աշխատանքի շքանշանով, «Ռումինիայի Աստղ» շքանշանով և «Գիտական վաստակի համար» մեդալով։

Շտեֆան Պրոկոպիուն մահացել է 82 տարեկան հասակում՝ 1972 թվականի օգոստոսի 22-ին, Յաշում։

Գիտական աշխատանքը

խմբագրել

Շտեֆան Պրոկոպիուի գիտական հետաքրքրությունների շրջանակը բավականին մեծ էր ու ընդգրկուն։ Նրա աշխատությունները նվիրված են էլեկտրամագնիսականության, ջերմադինամիկայի, էլեկտրաքիմիայի, օպտիկայի, մագնիսականության, սպեկտրոսկոպիայի հիմնահարցերին։ Գիտական աշխարհում նա մեծ համբավի է արժանացել հատկապես Բորի մագնետոնը 1911 թվականին առաջին անգամ հայտնաբերելու և հաշվարկելու համար (մագնետոնը կամ մագնիսական մոմենտը այդպես է կոչվել ի պատիվ դանիացի աշխարհահռչակ գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Նիլս Բորի, որը Շտեֆան Պրոկուպիուի հայտնագործումից երկու տարի անց, նրանից միանգամայն անկախ հայտնաբերել ու հաշվարկել է ֆիզիկական այդ նույն երևույթը)։

Աշխատություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Храмов Ю. А. Прокопиу Стефан (Procopiu Stefan) // Физики: Биографический справочник / Под ред. А. И. Ахиезера. - Изд. 2-е, испр. и дополн. - М.: Наука, 1983. - С. 223. - 400 с. - 200 000 экз. (в пер.)
  • Прокопиу Стефан
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շտեֆան Պրոկոպիու» հոդվածին։