Էլեկտրականություն, էներգիայի ձև, որը հեշտորեն վերափոխվում է այլ ձևերի (ջերմություն, լույս), կամ կարող է լարերի միջով տարածվել մեծ հեռավորությունների վրա։ Էլեկտրականությամբ են աշխատում բոլոր էլեկտրական սարքերը՝ թեյնիկից մինչև համակարգիչ։

Էլեկտրական դաշտ

Էլեկտրական լիցքեր խմբագրել

Ատոմը կազմված է երեք տեսակի փոքրիկ մասնիկներից՝ պրոտոններից, նեյտրոններից և էլեկտրոններից։ Պրոտոններն ու նեյտրոնները գտնվում են ատոմի միջուկում, իսկ էլեկտրոնները պտտվում են միջուկի շուրջ։ Պրոտոններն ունեն դրական էլեկտրական լիցք, էլեկտրոնները՝ բացասական, իսկ նեյտրոնները լիցք չունեն։ Ատոմը սովորաբար չեզոք է, ինչը նշանակում է, որ այն պարունակում է հավասար քանակի էլեկտրոններ և պրոտոններ։

Դրական ու բացասական լիցքերը չեզոքացնում են իրար։ Բայց որոշ էլեկտրոններ կարող են շարժվել մի ատոմից մյուսը։ Եթե ատոմն ստանում է էլեկտրոն, դառնում է բացասական լիցքավորված(-), եթե կորցնում է էլեկտրոն, դառնում է դրական լիցքավորված(+)։ Էլեկտրականությունը լիցքավորված մասնիկների փոխազդեցության ու շարժման հետևանքն է։

Ուժեր և դաշտեր խմբագրել

Երբ լիցքավորված մասնիկները մոտ են, սկսում են ազդել իրար վրա։ Այդ երևույթը կոչվում է էլեկտրական փոխազդեցության ուժ։ Այն տարածությունը, որի վրա ազդում է այդ ուժը, կոչվում է էլեկտրական դաշտ։

Էլեկտրական հոսանք խմբագրել

Որոշ նյութերում առանձին էլեկտրոնները ազատ տեղաշարժվում են մի ատոմից մյուսը։ Եթե նրանց ստիպենք շարժվել տրված ուղղությամբ, էլեկտրական լիցքերի այդպիսի շարժումը կկոչվի էլեկտրական հոսանք։ Նյութը, որի միջով անցնում է էլեկտրական հոսանքը, կոչվում է հաղորդիչ։ Բոլոր մետաղները էլեկտրական հոսանքի հաղորդիչներ են։ Այն նյութերը, որոնք էլեկտրական հոսանք չեն հաղորդում, կոչվում են մեկուսիչներ։ Մեկուսիչներ են փայտը, պլաստիկը, ռետինը։

  • Հակառակ լիցքերով ատոմները ձգում են միմյանց՝ +-, -+
  • Միանման լիցքերով ատոմները վանում են միմյանց՝ ++, --

Էլեկտրականության հաղորդում խմբագրել

Էլեկտրականության մեծ մասն ստանում ենք էլեկտրակայաններից։ Ածուխը կամ գազը գեներատորներով վերածվում են էլեկտրականության։ Սյուներին ամրացված լարերով էլեկտրականությունն անցնում է ստորգետնյա մալուխներով ու լարերով, այնտեղից՝ տներ։ Պղնձե ու պլաստիկ շերտով մեկուսացված լարերով էլեկտրականությունը բաշխվում է տների հարկաբաժիններ։

Ստատիկ էլեկտրականություն խմբագրել

Որոշ մեկուսիչ նյութեր լիցքավորվում են շփումից։ Պատճառն այն է, որ էլեկտրոնները մի նյութից անցնում են մյուսին։ Հաղորդիչի բացակայության պատճառով լիցքը կուտակվում է նյութի մակերևույթի վրա։ Նյութի մակերևույթին կուտակված էլեկտրական լիցքը կոչվում է ստատիկ էլեկտրականություն։ Դուք կարող եք տեսնել ստատիկ էլեկտրականության աշխատանքը՝ փչովի գնդակը շփելով ձեր բրդյա հագուստին։ Էլեկտրոնների մի մասը բլուզից անցնում է գնդակին։ Գնդակը դառնում է բացասական լիցքավորված, իսկ ձեր հագուստը՝ դրական լիցքավորված։ Նրանք կպչում են իրար, քանի որ հակառակ լիցքերը ձգում են միմյանց։

Կայծակ խմբագրել

Կայծակը կայծային էլեկտրական պարպում է մթնոլորտում՝ ամպերի կամ ամպի և երկրի միջև։ Կայծակը ստատիկ էլեկտրականության գործողության արդյունքն է։ Ներքև թափվող ջրի կաթիլներն ու վերև բարձրացող սառցե բյուրեղիկներն իրար են դիպչում ամպերում, այդ շփումն առաջացնում է ստատիկ էլեկտրականություն, որն աստիճանաբար կուտակվում է։

Դրական լիցքերը հավաքվում են ամպի վերին մասում, իսկ բացասականները՝ ներքևում։ Միաժամանակ ամպերից ներքև՝ երկրի վրա, դրական լիցքավորված մասնիկներն են հավաքվում։ Առաջին հարվածը վիթխարի կայծը դուրս է պրծնում ամպից՝ երկրի վրա դրական լիցքով տեղ «փնտրելով»։ Երբ «գտնվում է», երկրից մինչև ամպերը փայլատակում է հզոր լուսային կայծը, որը կոչվում է հակադարձ հարված։

Կայծակից տաքացած օդն արագ ընդարձակվում է՝ առաջացնելով աղմուկ, թրն անվանում ենք որոտ։ Քանի որ լույսը ձայնից ավելի արագ է տարածվում, սկզբում կայծակն ենք տեսնում, հետո լսում ենք որոտի ձայնը։

Կայծակները լինում են գծային, գնդային և օղաձև։ Ավելի հաճախ հանդիպում է գծային կայծակ, որի երկարությունը հասնում է մի քանի կմ-ի, տևողությունը՝ 10-4 վրկ-ի, հոսանքի ուժը՝ 100 կա-ի։ Գնդային կայծակի բնույթը դեռևս բացահայտված չէ։ Կայծակի ավերիչ հետևանքներից պաշտպանվելու համար կիրառվում են շանթարգելներ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բնական երևույթներ։ Կայծակ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 16