Բռլադ (bɨrˈlad), քաղաք և նույնանուն համայնքի կենտրոն Ռումինիայի արևելյան մասում՝ Ստորին Մոլդովա երկրամասի Վասլույ ժուդեցում (շրջանում), Բռլադ գետի ափին[2]։ Երկաթուղային և ավտոմայրուղային հանգույց է, խաղողագործության և հացահատիկի արտադրության, սննդի, փայտամշակման արդյունաբերության կենտրոն։ Մերձակայքում կան թերթաքարային գազի պաշարներ, սակայն բնակիչները ջանում են թույլ չտալ դրա հանույթը[3]։ Անցյալ դարի իննսունական թվականների սկզբներին քաղաքն ունեցել է շուրջ ութսուն հազար բնակիչ (մոտավորապես քառորդ մասը՝ հրեաներ), սակայն տարեցտարի այդ ցուցանիշը նվազել է[4]։ 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 72 860[5], 2018 թվականին՝ 71 831[6]։

Բնակավայր
Բռլադ
ռումիներեն՝ Bârlad
Զինանշան

ԵրկիրՌումինիա Ռումինիա
Մակերես20±1 կմ²
ԲԾՄ100±1 մետր
Բնակչություն52 475 մարդ (դեկտեմբերի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Փոստային դասիչ731001–731231
Պաշտոնական կայքprimariabarlad.ro
Բռլադ (Ռումինիա)##
Բռլադ (Ռումինիա)

Հնագիտական պեղումների արդյունքում քաղաքի շրջակայքում հայտնաբերվել են հինհռոմեական զինվորական ճամբարի մնացորդներ։

Բռլադը ռումին Domnitor (հոսպոդար, կառավարիչ) և դիվանագետ Ալեքսանդրու Յոան Կուզայի, ռումինական կոմկուսի նշանավոր ղեկավար Գեորգե Գեորգիու Դեժի ծննդավայրն է։

Բնակչություն

խմբագրել
Բնակչության թվաքանակի փոփոխությունները 1912 – 2011 թթ.[7]
1912 1930 1948 1956 1966 1977 1992 2002 2011
25288 26204 24035 32040 41060 55937 77518 69183 55837

Քույր քաղաքներ

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 2021 Romanian censusNational Institute of Statistics.
  2. ВТ-ВЭС|Бырлад
  3. http://www.energyandcapital.com/articles/romania-shale-gas-revolution/3143
  4. Citace elektronického periodika |titul=Archivovaná kopie |url=http://www.citypopulation.de/php/romania-vaslui_d.php |datum přístupu=2014-08-25 |url archivu=https://web.archive.org/web/20171107021854/http://www.citypopulation.de/php/romania-vaslui_d.php |datum archivace=2017-11-07 |nedostupné=ano
  5. «Populația României pe localități la 1 ianuarie 2016» (PDF). Institutul Național de Statistică. 06.05.2016.
  6. Cita web | url = http://www.vremeanoua.ro/oficial-vasluiul-are-109-000-de-locuitori-se-apropie-de-municipiu-de-rang-i | titolo = OFICIAL: Vasluiul are 109.000 de locuitori, se apropie de municipiu de rang I!
  7. «População nos Censos de 1948, 1956, 1966, 1977, 1992, 2002 e 2011 – Por Localidades e Distritos». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին.
  8. «Oaspeți francezi, la Primăria Bârlad». primariabarlad.ro (ռումիներեն). Bârlad. 2018 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  9. «Kardeş Şehirler». selcuklu.bel.tr (թուրքերեն). Selçuklu. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.

Գրականություն

խմբագրել
  • Dicționarul așezărilor urbane din România, Ioan Mărculeț (coord.), Col. Naț. „I. L. Caragiale”, București, 2013.
  • Mari personalități ale culturii române într-o istorie a presei bârlădene 1870-2003, Ion Oprea, Tipo Moldova, 2004

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բռլադ» հոդվածին։