Եվրատեսիլ 1974 երգի մրցույթ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Եվրատեսիլ 1974-ը Եվրատեսիլի պատմության մեջ եղել է 19-րդ մրցույթը։ Տեղի է ունեցել 1974 թվականի ապրիլի 6-ին Բրիգթոնում (Մեծ Բրիտանիա)։ Նախկին հաղթող Լյուքսեմբուրգը չէր կարող հյուրընկալել մրցույթը այն պատճառով որ արդեն 2 տարի անընդմեջ հյուրընկալել էր այն, իսկ մրցույթի ծախսերը իր վրա վերցրեց Մեծ Բրիտանիան։
Եվրատեսիլ 1974 երգի մրցույթ | ||||
---|---|---|---|---|
Ամսաթվեր | ||||
Եզրափակիչ | Ապրիլի 6, 1974 | |||
Հյուրընկալություն | ||||
Անցկացման վայր | Միացյալ Թագավորություն, Բրիգթոն | |||
Հյուրընկալող հեռուստաալիք | BBC | |||
Հաղորդավարներ | Katie Boyle? | |||
Մասնակցություն | ||||
Երկրների քանակ | 17 | |||
Մասնակիցներ | ABBA, Gigliola Cinquetti?, Mouth & MacNeal?, Ireen Sheer?, Romuald Figuier?, Օլիվիա Նյուտոն-Ջոն, Tina Reynolds?, Kaveret?, Jacques Hustin?, Peret?, Մարինելա, Korni Grupa?, Carita Holmström?, Աննե-Կարինե Սթրյոմ, Bendik Singers?, Paulo de Carvalho?, Cindy & Bert? և Piera Martell? | |||
Առաջնելույթ | Հունաստան | |||
Մեկնել են | Ֆրանսիա | |||
Քվեարկություն | ||||
Քվեարկության համակարգ | Յուրաքանչյուր երկիր ունի 10 ժյուրի ովքեր կարող են 1 ձայն տալ իրենց առավել դուր եկած երգին։ | |||
Հաղթական երգ | Շվեդիա Waterloo | |||
Զրո միավոր | Չի եղել | |||
Ժամանակագրություն | ||||
| ||||
eurovision.tv/event/brighton-1974 |
1974 թվականին առաջին անգամ մրցույթին մասնակցեց Հունաստանը, իսկ այդ տարի հրաժարվեց Ֆրանսիան և այդպիսով մրցույթին մասնակցեց 17 երկիր։
Յուրաքանչյուր երկիր պետք է ունենար 10 ժյուրիի անդամ և նրանց մի մասը պետք է լինեին տղամարդ իսկ մյուս մասը կին։ Ժյուրիի անդամի նվազագույն տարիքը պետք է լիներ 16 տարեկան իսկ առավելագույնը 60, իսկ տարբերությունը մեծ և փոքր ժյուրիի տարիքների մեջ պետք է լիներ առնվազն 10 տարի։ Յուրաքանչյուր ժյուրի կարող էր գնահատել մեկ կատարում 1-ից 5 բալանոց համակարգով։
1974 թվականին հաղթող դարձավ Շվեդիան ներկայացնող «ABBA» խումբը իր Waterloo երգով, այդ խումբը դարձավ ամենահայտնին մրցույթի պատմության մեջ։ Երկրորդ հորիզոնականը գրավեց Իտալիան ներկայացնող Ջիլոլա Չինկվետտին «Si» երգով, իսկ եռյակը եզրափակեց Նիդերլանդները ներկայացնող Mouth and MacNeal դուետը I see a star երգով։
Արդյունքներ
խմբագրելՏեղ | Երկիր | Միավոր |
---|---|---|
01 | Շվեդիա | 24 |
02 | Իտալիա | 18 |
03 | Նիդերլանդներ | 15 |
04 | Մոնակո | 14 |
04 | Լյուքսեմբուրգ | 14 |
04 | Միացյալ Թագավորություն | 14 |
07 | Իսրայել | 11 |
07 | Իռլանդիա | 11 |
09 | Իսպանիա | 10 |
09 | Բելգիա | 10 |
11 | Հունաստան | 7 |
12 | Հարավսլավիա | 6 |
13 | Ֆինլանդիա | 4 |
14 | Պորտուգալիա | 3 |
14 | Գերմանիա | 3 |
14 | Նորվեգիա | 3 |
14 | Շվեյցարիա | 3 |
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Շվեդիան դարձավ հաղթող 24 միավորով հավաքելով քվեարկության ձայների 15 %-ը։
- Ֆրանսիան 1974 թվականին պատրաստվում էր ներկայացնել Դանին "La vie à vingt-cinq ans" երգով, սակայն հրաժարվեց նախագահ Ջորջ Պոմպիդուի մահվան պատճառով և քանի որ նրա հուղարկավորությունը պետք է լիներ հենց մրցույթի օրը Ֆրանսիայի մասնակցությունը կհամարվեր անպատշաճ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրատեսիլ 1974 երգի մրցույթ» հոդվածին։ |