Եվրատեսիլ 1996 երգի մրցույթ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Եվրատեսիլ 1996 երգի մրցույթը 41-րդ մրցույթն է Եվրատեսիլի պատմության մեջ։ Կայացել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի Oslo Spektrum-ում մայիսի 18-ին։ Նորվեգիան ստացավ հնարավորություն հյուրնկալելու այդ տարի այն պատճառով որ 1995-ին նորվեգիական Secret Garden դուետը իրենց "Nocturne" երգով (148 միավորով) զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ 1996-ին մասնակցում էին 23 երկիր Էիմեր Քուիննը Իռլանդիայից իր "The Voice" երգով հավաքեց 162 միավոր և զբաղեցրեց առաջին հորիզոնականը։
ԵրկրներԽմբագրել
1996-ին դեբյուտ չեղավ։ Վերադարձան Էստոնիան, Ֆինլանդիան, Նիդեռլանդները, Սլովակիան, Շվեյցարիան։ Այդ տարի հրաժարվեցին Դանիան, Գերմանիան, Հունգարիան, Ռուսաստանը և Իսրայելը։
ՔվեարկությունԽմբագրել
Յուրաքանչյուր երկիր գնահատում է 10 երկրի 1,2,3,4,5,6,7,8,10 և 12 միավորներով։ Մրցույթում ամենաշատը 12 միավոր ստացավ Իռլանդիան 7 անգամ։
Վերադարձած կատարողներԽմբագրել
1996-ին վերադարձել էին Նորվեգիայի և Հունաստանի մասնակիցները։ Նորվեգիայի 1996-ի մասնակիցը եղել էր Էլիզաբեթ Անդրեասսեն ով ներկայացրել էր Նորվեգիան 1982 և 1985 թվականներին։ Հունաստանի այդ տարվա մասնակիցը եղել էր Մարիանա Էֆսթրաթիուն որը ներկայացրել էր Հունաստանը 1989 թվականին։