Եվրատեսիլ 1999 երգի մրցույթ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Եվրատեսիլ 1999 երգի մրցույթը (անգլ.՝ Eurovision Song Contest 1999), 44-րդ մրցույթն է Եվրատեսիլի պատմության մեջ, այն անց է կացվել է Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմում այն բանից հետո, երբ 1998 թվականի մրցույթում Իսրայելը ներկայացնող Դանա Ինթերնեշնլը իր «Diva» երգով հաղթանակ բերեց իր երկրին։
Եվրատեսիլ 1999-ում 163 միավորով հաղթող ճանաչվեց Շվեդիայի ներկայացուցիչ Շարլոտտա Նիլսոնը իր «Take me to your heaven» երգով, ինչը Շվեդիային հնարավորություն ընձեռեց որ դառնա հաջորդ տարվա հյուրընկալող երկիրը։ Երկրորդ հորիզոնականը 146 միավորով զբաղեցրեց Իսլանդիան իսկ եռյակը 140 միավորով եզրափակեց Գերմանիան։
1999 թվականին մրցույթում դեբյուտ չեղավ, սակայն հրաժարվեցին մասնակցել 7 երկիր, այդ տարի մրցույթ վերադարձան 5 երկիր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրատեսիլ 1999 երգի մրցույթ» հոդվածին։ |