«Շղթայազարդ օրորոց» (ռուս.՝ Колыбель с гирляндами), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1907 թվականին[1] Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային[2]։

Շղթայազարդ օրորոց
Ստեղծման թնական1907
ՊատվիրատուՆիկոլայ II
Ներկա սեփականատեր
ՍեփականատերՄարիա Ֆյոդորովնա
Հավաքածուանհայտ
Դիզայն և նյութեր
Նյութերոսկի, արծնապակի, ալմաստ, սուտակ, մարգարիտ, Օնիքս (միներալ) և Մետաքս
Բարձրություն14,6 սանտիմետր
Ֆաբերժեի ձվեր

Այսօր «Շղթայազարդ օրորոց» ոսկերչական կայսերական ձուն գտնվում է Ռոբերտ Լիի մասնավոր հավաքածուում[3] (Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Դիզայն խմբագրել

«Շղթայազարդ օրորոց» կայսերական ոսկերչական ձուն պատրաստված է Լյուդովիկոս XVI-ի ոճով[4]։ Այն ոսկուց է՝ պատված բաց երկնագույն և կանաչ թափանցիկ էմալով, շողշողուն էմալով։ Զարդարված է էմալե վարդերի շարքով և թափանցիկ զմրուխտե կանաչ էմալե տերևներով։ Ոսկերչական ձվի զարդաքանդակների ստեղծման ժամանակ օգտագործվել են՝ ադամանդ, սուտակ, մարգարիտ, սպիտակ օնիքս և մետաքս[5]։ Ձուն տեղադրված է չորս սյունից կազմված ոսկե օրորոցի վրա, որի սյուները գունավոր ուսկուց են պատրաստված[3]։ Միևնույն ժամանակ օրորոցն էլ հենվում է սպիտակ օնիքսից պատրաստած տակդիրի վրա[2]։

Անակնկալ խմբագրել

Այս պահի դրությամբ ձվի անակնկալը կորսված է[6]։ Հնարավոր է, որ այն պատրաստված է ոսկուց, սպիտակ էմալից, սուտակից, մարգարիտից, ադամանդից (հնարավոր է ջրաներկ՝ փղոսկրի վրա)։

Պատմություն խմբագրել

Նիկոլայ II կայսրը «Շղթայազարդ օրորոց» ձուն մորը՝ Մարիա Ֆեոդորովնային 1907 թվականի Զատկի տոնին է նվիրել[6]։ 1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։ Դրանից հետո ձուն վաճառում են Նյու Յորքի Համմերի պատկերասրահին[5]։ 1930 թվականից տեղագրությունը անհայտ է։ 1962 թվականից ձուն գտնվում է ԱՄՆ-ում՝ մասնավոր հավաքածուում։ Վերջին անգամ այն ցուցադրության է ներկայացվել 1989 թվականին՝ Սան Դիեգոյում։ Նույն թվականին Սոթբիս աճուրդի տանը վաճառվել է անանուն գնորդին։ Այսօր ձուն ԱՄՆ-ում է՝ Ռոբերտ Մ. Լիի մասնավոր հավաքածուում[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства». maxpark.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  3. 3,0 3,1 «Matt & Andrej Koymasky - Fabergé Cradle with Garlands Egg». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  4. «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  5. 5,0 5,1 «Яйцо Колыбель с гирляндами Фаберже 1907». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  6. 6,0 6,1 «Колыбель с гирляндами (Трофеи любви) - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել