Բացել գլխավոր ցանկը

Ռավալպինդի, քաղաք Պակիստանի Փենջաբ նահանգում, Լեխ գետի ափին։ Երկրի տնտեսական, մշակութային, առևտրաարդյունաբերական կարևոր կենտրոնն ու տրանսպորտային հանգույցն է։ 615 հազար բն․ (1978)։ Կա նավթարդյունահանություն, սննդհամի, տեքստիլ, կոշիկի, քիմիադեղագործական, նավթավերամշակման, մետաղամշակման, մեքենաշինական, ցեմենտի արդյունաբերություն, տնայնագործություն։ Մ․ թ․ ա․ Ռավալպինդիի տեղում, հավանաբար եղել է Հաջիպուր հին քաղաքը։ Միջին դարերում այն ավերել են մոնղոլները։ Հետագայում քաղաքը վերականգնվել է։ 1849 թվականին Ռավալպինդին գրավել են անգլիական գաղութարարները։ Մինչև 1947 թվականը եղել է բրիտանական ռազմաբազա։ 1962 թվականի սահմանադրությամբ, Իսլամաբադի կառուցման տարիներին, երկրի ժամանակավոր մայրաքաղաքն էր։

Բնակավայր
Ռավալպինդի
ուրդու՝ راولپنڈی
Rawalpindi montage.PNG
Կոորդինատներ: 33°39′0″ հս․ լ. 73°1′0″ ավ. ե. / 33.65000° հս․. լ. 73.01667° ավ. ե. / 33.65000; 73.01667
ԵրկիրՊակիստան Պակիստան
Մակերես5286 կմ²
ԲԾՄ508±1 մետր
Բնակչություն2 098 231 մարդ (2017)[1]
Ժամային գոտիPakistan Standard Time?
Հեռախոսային կոդ051
Պաշտոնական կայքrawalpindi.gov.pk
##Ռավալպինդի (Պակիստան)
Red pog.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png


  1. http://www.pbscensus.gov.pk/sites/default/files/population_of_major_cities_census_2017%20_0.pdf