Արևելահնդկական ընկերություն (անգլ.՝ East India Company), Բրիտանական օստ-հնդկական ընկերություն մինչև 1707 թ.՝ Անգլիական օստ-հնդկական ընկերություն, բաժնետիրական ընկերություն։ Ստեղծվել է 1600 թ. դեկտեմբերի 31-ին, Եղիսաբեթ Առաջին թագուհու հրամանով[2] և ստացել մեծ արտոնություններ Հնդկաստանում առևտրային գործունեություն իրականացնելու համար։ Բրիտանական արևելահնդկական ընկերության օգնությամբ է հնարավոր եղել Մեծ Բրիտանիայի կողմից Հնդկաստանի և արևելքի մի շարք երկրների գաղութացումը։

Արևելահնդկական ընկերություն
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն, colonial society? և East India Company?
Հիմնադրված էդեկտեմբերի 31, 1600
ՀիմնադիրJohn Watts? և George White?
ՎայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն, East India House, Լոնդոնյան Սիթի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Crosby Hall, London, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Երկիր Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԱրդյունաբերությունՄիջազգային առևտուր և slave trade?[1]
 British East India Company Վիքիպահեստում

Փաստացի, թագավորական հրովարտակը ընկերությանը տալիս էր Հնդկաստանում առևտրի մենատիրություն։ Ամենասկզբում ընկերությունն ուներ 125 բաժնետեր և 72 հազար ֆունտ ստերլինգ սկզբնական կապիտալ։ Ընկերությունը կառավարում էին նահանագապետը և տնօրենների խորհուրդը, որը ներկայացնում էր հաշվետվություն բաժնետերերին։ Առևտրատնտեսական ընկերությունն այնուհետև ձեռք է բերում կառավարական և ռազմական իրավասություններ[3], որոնք չի կորցնում մինչև 1858 թ.։ Ինչպես և Հոլանդական արևելահնդկական ընկերությունը, Բրիտանականը նույնպես իր արժեթղթերը տեղադրում է բորսայում։

Ընկերությունը գործունեություն էր ծավալում նաև Հնդկաստանից դուրս` փորձելով ապահովել Բրիտանական կղզիներ տանող ապահով ճանապարհներ։ 1620 թվականին Արևելահնդկական ընկերությունը փորձում է գրավել այժմյան ՀԱՀ-ում գտնվող Սեղանասարը (Table mountain), հետագայում գրավում է Սուրբ Հեղինեի կղզին։ Ընկերության զորքերն էին Նապոլեոնին պահում կղզու վրա։ Բոստոնյան թեյախմության ժամանակ ընկերության բեռները հարձակման ենթարկվեցին ամերիկացի գաղութարարների կողմից։ Ընկերության նավաշինարաններն են օրինակ ծառայել Սանկտ Պետերբուրգի համար։

Գործունեությունը Հնդկաստանում խմբագրել

Ընկերությունը հիմնադրվել է 1600 թ. և ի սկզբանե ունեցել է «Արևելյան Հնդկաստանում առևտրով զբաղվող Լոնդոնի վաճառականներ» անվանումը (անգլ.՝ Governor and Company of Merchants of London trading with the East Indies)։ Գործունեությունը Հնդկաստանում սկսում է 1612 թ., երբ Ջահանգիրը թույլ է տալիս կառուցել գործարան Սուրաթում։ Սկզբնական շրջանում անվանումները հաճախ էին հերթափոխում միմյանց։ 1612 թ. արևելահնդկական ընկերության զինված ուժերը Սուվալիի ճակատամարտում ծանր պարտության են մատնում պորտուգալացիներին։ 1640 թվականին Մադրասի կառավարիչ Վիջայանագարան թույլ է տալիս հիմնել գործարան Մադրասում։ 1647 թվականի դրությամբ Հնդկաստանում ընկերությունն ուներ արդեն 23 գործարան։ Հնդկական գործվածքները (բամբակ, մետաքս) անհավատալի պահանջարկ են վայելում Եվրոպայում։ Հնդկաստանից արտահանվում էր թեյ, եգիպտացորեն, ներկանյութ, բամբակ, իսկ ավելի ուշ՝ բենգալական ափիոն։ 1668 թվականին ընկերությունը վարձակալում է նախկին պորտուգալական գաղութ Բոմբեյ կղզին։ 1687 թվականին ընկերության գլխամասը Սուրատից տեղափոխվում է Բոմբեյ։ Արևելահնդկական ընկերությունը փորձում է ուժով ստանալ առևտրային արտոնություններ, սակայն պարտվում է Մեծ Մողոլին։ 1690 թվականին Կալկաթայում ստեղծվում է ընկերության մասնաճյուղ Մեծ Մողոլի հրամանով։

 
Կենտրոնական գրասենյակը Լոնդոնոում 1808—1812

1757 թվականին Պլեսսիի ճակատամարտում ընկերության զինված ուժերը Ռոբերտ Քլայվի գլխավորությամբ պարտության են մատնում հնդկական ուժերին։ Բուքսարի ճակատամարտում հաղթանակից հետո (1764) ընկերությունն արտոնություններ է ստանում Բենգալիայում, Բիհարում, Օրիսսայում, նաև ստանում է Բենգալիա նահանգի լրիվ կառավարման իրավունք, որտեղից ստանում ավելի քան 5 միլիոն ֆունտի շահույթ։ Ռոբերտ Քլայվը դառնում է Բենգալիայի առաջին բրիտանացի կառավարիչը։ Անգլա-մայսուրական և անգլա-մարատհական պատերազմները (1766-1799 և 1772-1818) ավելի են հզորացնում ընկերության ազդեցությունը Հնդկաստանում։

Բրիտանացիները կառավարում էին Բենգալիայի արտաքին առևտուրը, ինչպես նաև ներքին առևտրի կարևորագույն ճյուղերը։ Բենգալիայի գյուղացիներին «կցում էին» ընկերության գործարաններին, ուր նրանք հանձնում էին իրենց արտադրանքը շատ ցածր գներով։ Գրանցվում է հարկերի կտրուկ աճ։ Դրա հետևանքով 1769-1770 թթ. սով ու համաճարակ է տարածվում, որի արդյունքում մահանում է 7-10 միլիոն մարդ։ 1780-1990-ականներին սովը կրկնվում է։ Մահանում է ևս մի քանի միլիոն մարդ։

Գրեթե մեկ դար Հնդկաստանը թալանվում ու մասնատվում էր, որի արդյունքը սովն ու ավելի քան 40 միլիոն մարդկային զոհերն էին։ Ամերիկացի պատմագետ Բրուք Ադամսի հաշվարկներով կառավարման առաջին 15 տարիների ընթացքում բրիտանացիները միայն Բենգալիայից հանել էին 1 միլիարդ աժողությամբ թանկարժեք քարեր։ 1840 թ. Անգլիացիների տիրապետության տակ էր գրեթե ողջ Հնդկաստանը։ Այս միջոցներով էլ ապրում էր Բրիտանիան։

Կառավարումն ընթանում էր երկու ձևով։ Առաջինը նշանակում էր, որ ընկերությունն ընդունում էր հպատակ երկրների «անկախությունը», սակայն տեղի կառավարիչներն արտաքին գործերի կառավարումը հանձնում էին ընկերությանն ու գումար տրամադրում ընկերության զորքը պահելու համար։ Պայմանը չկատարելու դեպքում Արևելահնդկական ընկերության զորքերը գրավում էին տվյալ տարածքը։ Կառավարիչներն իրենց պալատում տեղ էին տալիս ընկերության ռեզիդենտին։

Էքսպանսիա կոչվող այս գործընթացն իրականացվում էր հնդկական փողերով ու հնդիկների կողմից, քանի որ զորքերը հիմնականում հավաքագրվում էին հենց Հնդկաստանից։ Ընկերության գործը հեշտացնում է նաև Մեծ Մողոլների կայսրություն անկումը 18-րդ դարի վերջում։ Փաստացի ներկայիս Հնդկաստանի, Պակիստանի և Բանգլադեշի տարածքները մասնատված էին շուրջ 100 իշխանությունների, որոնք պատերազմի մեջ էին մեկը մյուսի հետ։

Նման պայմաններով պայմանագրերը պատմությանը հայտնի են «սուբսիդիար դաշինք» անվանումով պայմանագիր։ Առաջին սուբսիդիար պայմանագիր կնքած կառավարիչը Հայդարաբադի Նիզամն էր։ Կնքել չցանկանալու դեպքում ընկերությունը ուժի միջոցով էր հասնում պայմանագրերի կնքմանը։ Այսպես, օրինակ՝ Մայսուրի կառավարիչը հրաժարվում է կնքել պայմանագիրը և ի վերջո կնքում է այն անգլո-մայսուրյան չորրորդ պատերազմից հետո։

Արևելահնդկական ընկերության գլխավոր մրցակիցները Հնդկաստանում ձևավորված երկու տերություններն էին՝ Մարաթյան միությունն ու սիքհերի տերությունը։ Սիքհերի տերության հիմնադրի մահվանից հետո (1839) երկիրը փլուզվում է սկսված քաոսի պատճառով։ Խնդիրներ էին ծագում սիքհերի և տեղի մուսուլման բնակչության միջև։

18-րդ դարի վերջում գեներալ-կառավարիչ Ռիչարդ Ուելսլիի գլխավորությամբ սկսում է գրավման ակտիվ գործընթաց։ 1791 թ. սկսելով Կոչին քաղաքից` մինչև 1856 թ. ընկերությունը փաստացի գրավում է գրեթե ողջ Հնդկաստանը։ Հզորացող Ռուսական կայսրությունը մրցակից էր թվում ընկերության համար։ Նրանք մեծացնում են ճնշումը Աֆղանստանի վրա, ինչըն ի վերջո հանգեցնում է առաջին անգլո-աֆղանական պատերազմին։ Ընկերության ու կայսրության միջև սկսվում է մրցակցություն Միջին Ասիայում ազդեցության ավելացման շուրջ, որն անգլիացիներն անվանել են «Մեծ խաղ»։

1857 թվականին սկսվում է Հնդկական ժողովրդական ապստամբությունը Բրիտանական արևելահնդկական ընկերության դեմ, որը Հնդկաստանում հայտնի է որպես Առաջին անկախության պատերազմ կամ Սիփահիների ապստամբություն։ Ապստամբությունը ճնշվում է և Բրիտանական կայսրությունը ստանում է ողջ Հարավային Ասիայի անմիջական կառավարումը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.britannica.com/topic/East-India-Company
  2. The Register of Letters &c. of the Governor and Company of Merchants of London trading into the East Indies, 1600–1619. On page three, a letter written by Elizabeth I on 23 January 1601 ("Witnes or selfe at Westminster the xxiiijth of Ianuarie in the xliijth yeare of or Reigne.") states, "Haue been pleased to giue lysence vnto or said Subjects to proceed in the said voiadgs, & for the better inabling them to establish a trade into & from the said East Indies Haue by or tres Pattents vnder or great seale of England beareing date at Westminster the last daie of december last past incorporated or said Subjecte by the name of the Gournor & Companie of the merchaunts of London trading into the East Indies, & in the same tres Pattents haue geven them the sole trade of theast Indies for the terme of XVteen yeares ..."
  3. This is the argument of Robins 2006.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 30