Չիր (չրեր), չորացված մրգեր կամ հատապտուղներ, որոնց մեջ խոնավությունը կազմում է շուրջ 20 տոկոս։ Մրգերը կամ հատապտուղները չորացվում են կա՛մ բնական եղանակով (արևի տակ), կա՛մ արտադրական մեթոդների կիրառմամբ (էլեկտրական չորանոցի օգնությամբ)։

Չրեր
Ենթատեսակdried food?
Հիմնականմիրգ
 Dried fruit Վիքիպահեստում

Չրերը հարուստ են (A, B1, B2, B3, B5, B6[1]) վիտամիններով, հանքային էլեմենտներով (երկաթ, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, կալիում, նատրիում[1][2]), 100 գրամում պարունակում են 1,5-5 գրամ 250 կիլոկալորիա սպիտակուցներ։ Ունեն պահպանման երկար ժամկետ, և սառը տեղում պահելու անհրաժեշտություն չկա։ Հենց սրանում է կայանում չրերի գլխավոր առավելությունը, և այս առումով այն հանդիսանում է թարմ մրգերին այլընտրանք (մանավանդ բերքահավաքից շատ ժամանակ անց)։ Սակայն չորացման ընթացքում չրերը կորցնում են մեծ քանակությամբ C վիտամին[3]։

Խոհարարության մեջ չրերն կիրառվում են խմորեղենների, մրգային հացի, չոր նախաճաշերի, քաղցրավենիքի, մրգաջրերի պատրաստման համար։ Չորացման ընթացքում կորցնելով բնական խոնավությամ մեծ մասը (կարող է կորել պտղի սկզբնական ծավալի 80 տոկոսը)՝ ձեռք է բերում ինտենսիվ, հաճախ՝ քաղցրումեղցր, կամ քաղցրաթթու համ և յուրահատուկ բուրմունք։

Արտադրական պայմաններում կարող են մշակվել ազոտի երկօքսիդով՝ արտադրանքի գույնի պահպանման և չբորբոսնելու համար։ Որոշ անբարեխիղճ արտադրողներ, մանավանդ այն երկրներում, որտեղ մասնավոր գործարանների և նրանց կողմից արտադրվող սննդային արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը բացակայում է կամ ձևական բնույթ է կրում, նույն նպատակով չրերը մշակում են քիմիական լուծույթներով և գոլորշիներով, որոնք բնավ նախատեսված չեն մթերքների համար, իսկ երբեմն էլ թունավոր են․ միջատասպան միջոցները և նավթամթերքներն օգտագործում են բնական եղանակով ստացված չրերը փոշուց կամ կեղտից՝ լվանալու միջոցով մաքրելու համար, որը պտղի վերին շերտի վրա թողնում է բարակ շերտ՝ պաշտպանելով նեխելուց և վնասակար միջատներից, բայց դրա հետ մեկտեղ օգտագործողների առողջությանը նկատելի վնաս է հասցնում, որի վերաբերյալ ապրանքապիտակի վրա հաճախ ոչ մի նախազգուշացում կամ հիշատակում չի լինում։ Ազոտի երկօքսիդով չմշակված չրերը կարող են ունենալ համեմատաբար մուգ գույն։

Հայաստանում չոր մրգերի վաճառք

Չրերի տեսակներ խմբագրել

Չորացրած մրգեր խմբագրել

Չորացրած հատապտուղներ խմբագրել

Կալորիականություն խմբագրել

  • 100 գրամ մթերքի հաշվով
Առանձին չրերի կալորիականության աղյուսակ*
Կալորիականություն (kcal) Սպիտակուցներ Ջուր Ածխաջրեր
Ծիրանաչիր՝ առանց կորիզի 241 3.39 30.89 62.64
Սալորաչիր 264 2,3 25 65,6
Արմավ 282 2.45 20.53 75.03
Կորիզով չամիչ 276 1.8 19 70.9
Ծիրանաչիր կորիզով 278 5 18 67.5
Թուզ 249 3.30 30.05 63.87
Չամիչ 296 2.52 16.57 78.47
Բալ 292 1.5 18 73
Տանձ 246 2.3 24 62.1
Դեղձ 275 3 18 68.5
Խնձոր 273 3.2 20 68

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Dried fruit information Արխիվացված 2007-10-09 Wayback Machine(անգլ.)
  2. «Dried fruit»(անգլ.) на сайте answers.com
  3. «Витамины» Արխիվացված 2018-08-10 Wayback Machine на сайте «Клиническая иммунология», таблица «Содержание витаминов С и Р в растительных продуктах»

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Сушка плодов и овощей». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) (Ստուգված է 17 Օգոստոսի 2009)
  • Правда о вреде сухофруктов и технологии их промышленного производства
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չրեր» հոդվածին։