Սիսեռի շիլա
Սիսեռի շիլա, լիովին եփված սիսեռից պատրաստված շիլա՝ կարագի և համեմունքների ավելացմամբ կամ առանց դրանց։
Ենթատեսակ | savory pudding? և pea porridge? |
---|---|
Առաջացման երկիր | Անգլիա և Միացյալ Թագավորություն |
Pease pudding Վիքիպահեստում |
Սիսեռի շիլան կարող է լինել ինքնուրույն, առանձին ճաշատեսակ (հաճախ օգտագործվում է բուսական յուղի մեջ տապակված սոխով և սև պղպեղով), ինչպես նաև օգտագործվում է որպես ձկան և մսի խավարտ։
Հատկանիշներ
խմբագրելՍիսեռի շիլան դիետիկ մթերք է, ունի բարձր սննդային արժեք և կալորիականություն։ Օգտագործվում է մարզիկների կողմից՝ ուժերը վերականգնելու համար, և բուսակերների կողմից՝ որպես սպիտակուցի աղբյուր և մսի փոխարինիչ։
Ինչպես նաև կիրառվում է հավատացյալների կողմից՝ Պահքի ժամանակաշրջանում, երբ կենդանական ծագմամբ սպիատկուցների հասանելիությունը խիստ սահմանափակ է։
Պատմություն
խմբագրելԱմենայն հավանականությամբ՝ ազդրապուխտով համեմված սիսեռի շիլան Լեհաստանում կիրառվել է միջնադարյան [1] ժամանականերից։ Հայտնի է, որ ազդրապուխտով սիսեռը Սիգիզմունդ III[2] արքայի սիրելի ճաշատեսակն էր։ XVI դարում այն արքունական սեղանների մշտական ճաշատեսակն էր[3]։
Ազգային ուտեստ
խմբագրելՍիսեռի շիլան Թերքս և Քայքոս կղզիների ազգային ուտեստն է և կոչվում է «գրիթս», որն իրենից ներկայացնում է ծովամթերքով սիսեռի շիլա՝ կակղամորթների, ապխտած ձկան կամ թռչնամսի, ինչպես նաև տարատեսակ բանջարեղենի ավելացմամբ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Wydawnictwo Naukowe PWN(լեհ.) // Wikipedia, wolna encyklopedia. — 2018-01-14.
- ↑ «{title}» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Polona». polona.pl. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.