Վարսակաձավարի շիլա (վարսակի շիլա), վարսակաձավարից կամ վարսակի փաթիլներից պատրաստված շիլա։ Վարսակի ալյուրից պատրաստված շիլան կոչվում է դեժեն։

Վարսակաձավարի շիլա
Ենթատեսակշիլա
 Oatmeal porridges Վիքիպահեստում
Չամիչով վարսակաձավարի շիլա
{{{անվանում}}}
Սննդային արժեք (100 գ.)
Էներգետիկ արժեք 389 կկալ 1626 կՋ
Սպիտակուցներ{{{protein}}}
Ճարպեր{{{fat}}}
Ածխաջրեր{{{carbs}}}

Նիացին (B3)0.961 մգ
Ֆոլացին (B9)56 մկգ


Աղբյուր՝ USDA Nutrient database

Այս ճաշատեսակն ավանդաբար տարածված էր Շոտլանդիայում, Սկանդինավիայում և Ռուսիայում, արևելյան սլավոնների մոտ, ովքեր շիլան եփում էին ինչպես ջրով, այնպես էլ կաթով։ Վերջին տասնամյակներում որպես սննդարար և օգտակար նախաճաշ մեծ ճանաչում է ձեռք բերում նաև այլ երկրներում։ Վարսակաձավարի շիլան, հարուստ լինելով լիխինինով, օրգանիզմին դանդաղ մատակարարում է կալորիաներ և, համապատասխանաբար, էներգիա՝ թույլ տալով նախաճաշից հետո ավելի երկար ժամանակ քեզ կուշտ զգալ[1][2]։

Վարսակաձավարի շիլայի ավանդական հումքը ձավարն է՝ ինչպես ամբողջական, չկոտրված հատիկը, այնպես էլ հղկված, մանրացված տեսակը։ Եփման ժամանակը տատանվում է 1 ժամից (ամբողջական հատիկի համար) մինչև 1,5 ժամ (մանրացված ձավարի համար)[3]։ Պատրաստի շիլան ունի մոխրագույն-սպիտակ երանգավորում։ Պատրաստման ընթացքում ձավարն իր ծավալով առնվազն 4 անգամ մեծանում է։

Մերօրյա օգտագործողները վարսակաձավարի շիլայի պատրաստման համար ավելի հաճախ նախապատվությունը տալիս են վարսակի փաթիլներին, որոնք բավականին մանրացված-փշրված են, վարսակի բավականին բարակ հատիկներն են, որոնց եփման համար պահանջվում է նվազագույն ժամանակահատված (հաճախ բավական է միայն եռման ջուր լցնելը)։ Որքան բարակ են փաթիլները, այնքան հեռու են բնական ամբողջական հատիկներից, նույնքան էլ արագ են մարսվում, և նույնքան էլ բարձր է գլիկեմիկ ինդեքսը[4][5]։

Բացի վարսակից և ջրից, վարսակաձավարի շիլայի բաղադրիչներ ակրող են լինել շաքարավազը, աղը, կաթը, կեֆիրը, յուղը, մուրաբան, մեղրը, չրերը, դարչինը, ընկույզը և նույնիսկ պանիրը։ Որպեսզի նախաճաշը տարաբնույթ լինի, շիլան կարելի է զարդարել թարմ մրգի կտորներով (օրինակ՝ բանանի շերտերով կամ հասած նռան հատիկներով) կամ քիչ սառեցված հատապտուղներով[6]։

1901 թվականից Միացյալ Նահանգներում վարսակաձավարի շիլայի և վարսակի փաթիլների տարածմամբ զբաղվում է Quaker Oats ընկերությունը։ 1980-ական թվականներին այդ և ամերիկյան այլ արտադրողներ վարսակի փաթիլներին սկսեցին ավելացնել վարսակի թեփ, որն ավելի հարուստ է միկրոտարրերով և սննդային թելիկներով, քան սովորական մաքրված հատիկից ստացված ձավարը։ Թեփի մեջ առկա սննդային թելիկների բարձր պարունակությունը նպաստում է արյան մեջ[7] խոլեսթերինի նվազեցմանը։

Եթե պատրաստի նախաճաշի մեջ չավելացվեն աղ և շաքարավազ, վարսակաձավարի դիետան կարող է դրական ազդեցություն ունենալ հիպերտոնիայի և դիաբետի կանխման վրա։

Խորհրդային Միությունում մանրացված վարսակաձավարը շուկայում հայտնվեց (նաև փաթեթավորված) գդալը ձեռքին պահած ամրակազմ երեխայի պատկերով, որի տակ գրված էր «Հերկուլես» պիտակը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել