Հնդկացորենի շիլա
Հնդկացորենի շիլա, հնդկացորենից պատրաստվող շիլա, տարածված ուտեստ ռուսական, բելառուսական, ուկրաինական և լեհական խոհանոցներում:
![]() | |
Ռուսական խոհանոց | |
Ենթատեսակ | շիլա և սննդամթերք |
Առաջացման երկիր | ![]() |
Հիմնական | buckwheat? |
Buckwheat groats Վիքիպահեստում |
ՊատրաստումԽմբագրել
Վ. Պոխլյոբկինի վկայությամբ՝ փխրուն շիլաների պատրաստման համար սլավոնների մոտ վաղուց ի վեր կիրառվել է խոշորաձավար. ձավար՝ հնդկացորենի ամբողջական հատիկներից: Քաղցր և կիսաքաղցր շիլաների համար կաթի հետ հաճախ կիրառվել է ձյութած ձավար: Մանրատված՝ ծեծված ձավարը, կիրառում էին մածուցիկ, այսպես կոչված՝ «շիլափլավ կամ շփոթ» շիլա պատրաստելիս: Նախահեղափոխական Արևմտյան Ռուսիայում, Բելառուսում և Լիտվայում հնդկացորենի շիլա պատրաստելու համար կիրառվել է խոշորաձավարի տարբերակը, բայց առանց կողավոր մակերեսի[1].
Հնդկացորենի շիլան եփվում է ջրի կամ կաթի մեջ: Այն կարող է լինել առանձին մատուցվող ուտեստ (հաճախ օգտագործվում է կաթով, կարագով, շաքարավազով, ինչպես նաև հաճախ կիրառվում է որպես խավարտ[2]): Հանդիսանում է հնդկացորենի դիետայի մենամթերքը:
ՊատմությունԽմբագրել
Պոխլյոբկինի կարծիքով՝ հնդկացորենի շիլան ռուսական ազգային խոհանոցի երկրորդ ուտեստն է՝ ըստ իր նշանակության: Նրա՝ «Ամենակարևոր սննդային մթերքների պատմությունը» գրքում, գրված է, որ եթե «Կաղամբապուրն է շիլան՝ մեր ուտելիքը» տեսակի ասույթներում, ինչպես նաև առակներում, պատմվածքներում, երգերում, բիլինաներում (ռուսական ժողովրդական վեպերում) և այլն, հանդիպում է «շիլա» բառը, ապա այն նշանակում է հենց հնդկացորենի, այլ ոչ թե որևէ այլ ձավարի: Այդ գրքում հնդկացորենն անվանվում է «ռուսական ինքնության խորհրդանիշ»՝ միավորող այնպիսի որակներ, որոնք գրավում են ժողովրդին՝ մատչելիություն, հասանելիություն, հստակություն բաղադրատոմսերում և պարզության՝ պատրաստման գործում[3]:
Նախկին ԽՍՀՄ-ի երկրներում շիլան հաճախ ասոցացվում է Հայրենական պատերազմի[4] ռազմաճակատի ճաշերի հետ, չնայած կարմիրբանակայինների շրջանում ոչ պակաս տարածում էին նաև ցորենի և վարսակաձավարի շիլաները:
Հնդկացորենի շիլան՝ Պահքի ճաշացանկումԽմբագրել
Հնդկացորենից պատրաստված շիօլան հանդիսանում է պահքային սեղանի[5] «ամենանշանակալի» ուտեստներից մեկը: Իվան Շմելյովն իր «Տերունական ամառ» ստեղծագործության մեջ հնդկացորենի սիրահարներին է հղել այս տողերը.
Ասացվածքներ և ասույթներԽմբագրել
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Вильям Похлёбкин О кулинарии от А до Я. — Минск: Полымя, 1988. — С. 49. — ISBN 5-345-00218-5
- ↑ Гречневая каша
- ↑ Тяжёлая судьба русской гречихи. История пищевых продуктов. Страничка гурмана. Рецепты вкусные и необычные
- ↑ Сталинградская кухня(չաշխատող հղում)
- ↑ Фомина З. Е. (2009, № 1 (11))։ «Культурно-гастрономические смыслы в европейском и русском языковом сознании как «мир в миниатюре»»։ Научный вестник։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-30-ին։ Վերցված է 2012-11-24
- ↑ Гречневая каша — матушка наша, а хлебец ржаной — отец наш родной
- ↑ Гречневая каша сама себя хвалит
- ↑ :Горе наше — гречневая каша: есть не сможется, отстать не хочется
Արտաքին հղումներԽմբագրել
- Խոհարարական արվեստի մեծ հանրագիտարանից վերցված բաղադրատոմս
- Յուղով պատրաստված հնդկացորենի շիլա