Շևքեթ Հասան կըզի Մամեդովա (ադրբ.՝ Şövkət Həsən qızı Məmmədova, ապրիլի 18, 1897(1897-04-18), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հունիսի 8, 1981(1981-06-08), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի խորհրդային երգչուհի (լիրիկակոլորատուրային սոպրանո)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1938)[1]։

Շևքեթ Մամեդովա
Բնօրինակ անունադրբ.՝ Şövkət Həsən qızı Məmmədova
Ծնվել էապրիլի 18, 1897(1897-04-18)
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 8, 1981(1981-06-08) (84 տարեկան)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի և երաժշտության ուսուցիչ
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԱդրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան
ԿրթությունՄիլանի կոնսերվատորիա և Ուկրաինայի Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիա
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ և Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ
 Shovkat Mammadova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1917-1921 թվականներին սովորել է Կիևի կոնսերվատորիայում, 1927-1929 թվականներին կատարելագործվել Միլանում և Փարիզում։ 1922-1948 թվականներին Ախունդովի անվան ադրբեջանական օպերայի և բալետի թատրոնի մենակատարուհի։ Մամեդովան Անուշի (Արմեն Տիգրանյանի «Անուշ») առաջին դերակատարն է ադրբեջանական երաժշտական թատրոնում։

Մամեդովայի երգացանկում հայերեն կատարմամբ տեղ են գտել «Կռունկ», «Առ սիրուհիս» և այլ հայկական երգեր։ Համերգներով ելույթներ է ունեցել ԽՍՀՄ քաղաքներում, Ֆրանսիայում, Իրանում։ Կազմակերպել է ադրբեջանական առաջին թատերական տեխնիկումը (1923 թվական), հանրապետական նոտային հրատարակչությունը (1924 թվական)։ 1945 թվականից դասավանդել է Ադրբեջանական կոնսերվատորիայում (1949 թվականից՝ պրոֆեսոր)։ Գրել է «Ադրբեջանի երաժշտական թատրոնի զարգացման ուղիները» (1931)։

Եղել է նաև Ադրբեջանական ԽՍՀ I-IV գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 191  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շևքեթ Մամեդովա» հոդվածին։