Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան
Ալի բեկ Հուսեյնզադեի անվան Ադրբեջանի պետական մշակույթի և արվեստի համալսարան (ադրբ.՝ Əli bəy Hüseynzadə adına Azərbaycan Dövlət Mədəniyyət və İncəsənət Universiteti ), բարձրագույն ուսումնական հաստատություն, գործող Ադրբեջանի Հանրապետության կրթության նախարարության ներքո[1][2]:
Հապավում | ADMİU |
---|---|
Տեսակ | համալսարան |
Միջազգային անվանում | Azerbaijan State University of Culture and Arts |
Նախկին անվանումներ | Միրզաղա Ալիևի անվան Ադրբեջանի պետական արվեստի ինստիտուտ |
Հիմնադրված է | 1923 |
Տիպ | հասարակական համալսարան |
Ուսանողներ | 7258 (2010) |
Երկիր | ![]() |
Հասցե | Ինշաաթչըլար փողոց, 9. Ինդեքս։ AZ 1065, |
Կայք | admiu.edu.az(ադրբ.) և admiu.edu.az/en.php(անգլ.) |
ՊատմությունԽմբագրել
1923 թվականին ստեղծվել է Բաքվի թատերական տեխնիկում: 1945 թվականին տեխնիկումի հիմքի վրա ստեղծվեց թատերական ինստիտուտ: Առաջին ֆակուլտետներն են՝ դերասանական արվեստ, թատերագիտություն և ռեժիսուրա: 1954 թվականին, ինստիտուտը վերանվանվել է ժողովրդական արտիստ Միրզաղա Ալիևի անունով: 1959 թվականին ինստիտուտում բացեց երկու նոր ֆակուլտետ. մշակութային լուսավորություն և դեկորատիվ կիրառական արվեստ:1968 թվականին բարձրագույն դպրոցը դարձավ Ադրբեջանի պետական արվեստի ինստիտուտ: 1981-1991 թվականներին այստեղ բացվեց մի շարք նոր ֆակուլտետներ. գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն, դիզայն, կինոռեժիսուրա, կինոգիտություն, թանգարանգիտություն, ինտերիեր, մանածագործություն և այլ ֆակուլտետներ: 1991 թվականին ուսումնական հաստատությունը վերանվանվել է Ադրբեջանի պետական արվեստի համալսարան: Իսկ 1993 թվականին վերանվանվել է Ադրբեջանի պետական մշակույթի և արվեստի պետական համալսարան: 1991 թվականին համալսարանի մասնաճյուղը հիմնադրվել է Ղուբայի շրջանում: 1997 թվականին ստեղծվել է օտարերկրյա դիմորդների նախապատրաստական բաժին[3]: