Շերբեթ, սորբեթ[1][2], մրգային և հատապտղային պաղպաղակ[3]։

Picto infobox mets.png
Շերբեթ
RaspberrySherbet.jpg
Ենթատեսակfrozen dessert?
Sorbets Վիքիպահեստում

Շերբեթը երբեմն ամբողջությամբ չի սառեցվում և օգտագործվում է որպես սառը ըմպելիք։ Այս դեպքում այն հաճախ մատուցվում է կերակուրների արանքում, քանի որ շերբեթը նպաստում է սննդի մարսմանը։ Ամբողջովին սառեցված շերբեթն օգտագործում է որպես աղանդեր և պաղպաղակի նման մատուցվում է ապակե փոքրիկ ամաններով։

ՊատմությունԽմբագրել

Արաբական sharbat բառը, որը նշանակում է զովացուցիչ ըմպելիք, Եվրոպա է եկել 16-րդ դարում, Թուրքիայի տարածքով (sherbet)` մի փոքր փոփոխված տեսքով։ Իտալերենով ըմպելիքը կոչվում է sorbetto (իտալերեն` sorbire՝ դանդաղ քաշել, ըմբոշխնել բառից), Ֆրանսերենում` sorbet։ Ենթադրվում է, որ ըպելքիը Իտալիայից Ֆրանսիա է եկել Հենրի Երկրորդի օրոք, ով ամուսնացել է իտալացի Եկատերինա Մեդիչիի հետ։ Եվրոպական երկրներում խմիչքը մատուցվում էր միայն տոնակատարությունների ժամանակ, իսկ Թուրքիայում և Եգիպտոսում շերբեթը հաճախ խմում էին որպես մրգային հյութի հիմքով պատրաստված զովացուցիչ ըմպելիք։

17-րդ դարում ֆրանսիական շերբեթը ջրից, շաքարավազից և կիտրոնից պատրաստված ըմպելիք էր։ Միայն 19-րդ դարում շերբեթ անունով սկսեցին մատուցել կիսասառեցված աղանդեր, որում հաճախ ավելացնում էին ալկոհոլ, սակայն այն նախկինի պես ավելի շուտ խմում էին փոքր կումերով, քան ուտում էին գդալով։

ԲաղադրատոմսԽմբագրել

Մրգերի խյուսը խառնում են սառեցված շաքարի օշարակի հետ և դնում են սառնարան։ Սառեցման ընթացքում շերբեթը մի քանի անգամ լավ խառնում են, որպեսզի խուսափեն սառցե խոշոր բյուրեղների ձևավորումից։ Հազվադեպ ավելացվում է նաև սերուցք, կաթ կամ ձու (սննդամթերք)։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

  • Мороженое // Монголы — Наноматериалы. — М. : Большая российская энциклопедия, 2013. — С. 134. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 21). — ISBN 978-5-85270-355-2.