Շամոնի (Ֆրանսիա)

քաղաք և կոմունա Ֆրանսիայի արևելքում` Վերին Սավոյ դեպարտամենտում

Շամոնի Մոն Բլան կամ Շամոնի (ֆր.՝ Chamonix-Mont-Blanc), քաղաք և կոմունա Ֆրանսիայի արևելքում` Վերին Սավոյ դեպարտամենտում (Սավոյա պատմական շրջան)։

Բնակավայր
ֆր.՝ Chamonix-Mont-Blanc[1]
ֆր.՝ Chamonix
Զինանշան
Blason ville fr Chamonix-Mont-Blanc (Haute-Savoie).svg

Chamonix - Arve river.jpg
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Հիմնադրված է1091 թ.
Մակերես116,53 կմ²
ԲԾՄ1030 մետր
Բնակչություն8640 մարդ (հունվարի 1, 2019)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային ինդեքսներ74400[3]
Պաշտոնական կայքchamonix.fr(ֆր.)
##Շամոնի (Ֆրանսիա) (Ֆրանսիա)
Red pog.png

Բնակչությունը 9830 մարդ է (1999)։

Գտնվում է Ալպերում` Արվ գետի (Ռոն գետի վտակ) նեղ կիրճում` Մոնբլան լեռան ստորոտին, որում Շամոնիի մոտ թունել է փորված. այն միացնում է Ֆրանսիան ու Իտալիան։

1924 թվականին Շամոնիում են անցկացվել առաջին ձմեռային օլիմպիական խաղերը։ Շամոնին լեռնադահուկային կարևոր կենտրոն է։

ՊատմությունԽմբագրել

Շամոնիի հարթավայրը առաջին անգամ հիշատակվել է 1091 թվականին։

Առաջին զբոսաշրջիկների հայտնվելը այս շրջանում վերաբերում է 19-րդ դարի սկսզբներին, երբ ստեղծվել է «Շամոնի ուղևորումների ընկերությունը» (ֆր.՝ Compagnie des Guides de Chamonix): 1921 թվականին կոմունայի անունը Շամոնիից փոխվում է Շամոնի Մոն Բլանի։

1924 թվականին քաղաքը մեծ ճանաչում է ստանում, քանի որ այստեղ անցկացվում են ձմեռային օլիմպիական առաջին խաղերը։

20-րդ դարի կեսերին գյուղատնտեսությունը, որ տեղի բնակչության եկամտի հիմնական աղբյուրն էր, դադարում է այդ կարևորությունն ունենալուց. քաղաքի տնտեսական ակտիվությունը վերջնականապես անցնում է տուրիզմի բնագավառին։ 20-րդ դարի վերջին քաղաքը կարող էր միաժամանակ ընդունել 60.000 զբոսաշրջիկ, իսկ տարեկան կտրվածքով քաղաքն ընդունում էր մինչև 5 միլիոն մարդ։

Լեռնային սպորտԽմբագրել

Շամոնի կոմունան, որ ձգվում է 16 կմ, ձմեռային մարզաձևերի կարևոր կենտրոն է Ֆրանսիսկան Ալպերում։

Ներկայումս Շամոնին հայտնի է որպես հանրաճանաչ և համեմատաբար ոչ թանկ հանգստավայր լեդնադահուկային մարզաձևի և սնոուբորդի սիրահարների համար։ Շամոնիի հովիտը, որ ձգվում է 16 կմ, ներառում է մի քանի սահադաշտեր` Գրան Մոնտե, Լե Տուր, Լեզ Ուշ, Բրեվեն, Ֆլեժեր, ինչպես նաև նշանավոր Սպիտակ հովիտը` Էգյուիյ դյու Միդի բարձունքից (3843 մ) ձգվող 20 կիլոմետրանոց զառիթափը։ Բարձունք տանող ճոպանուղին իր կառուցման պահին (1955) ամենաբարձրն էր աշխարհում։

ԲնութագիրԽմբագրել

  • Բարձրությունների տատանում - 1008-3300 մ[4]
  • Ուղիներ - 100
  • Ուղիների ընդհանուր ձգվածություն - 170 կմ
  • Ամենաերկար ուղի - 22 կմ
  • Ուղիներ սկսնակների համար - 13
  • Միջին դժվարության ուղիներ - 34
  • Ուղիներ փորձառու դահուկորդների համար - 32
  • Դժվար ուղիներ - 21
  • Վերհան մեքենա - 49
  • Ֆունիկուլյոր - 6
  • Գոնդոլային վերհան մեքենա - 4
  • Թիկնաթոռով վերհան մեքենա - 18
  • Կայմօղերով վերհան մեքենա - 21
  • Հարթավայրային դահուկային ուղիների երկարություն - 42 կմ
  • Սահանքի ընդհանուր մակերես - 762 հա

Շամոնիում չկա վերհան մեքենաներով կապված սահելու միասնական տարածք։ Սահելու տարածքին հասնելու համար 7-15 րոպե պետք է գնալ ավտոբուսով։ Բացի դրանից` Մոնբլանին մոտ գտնվելու շնորհիվ Շամոնին մեծ հեղինակություն է վայելում լեռնագնացների և ժայռամագլցողների շրջանում։ Ամռանը քաղաքում գործում են բազմաթիվ ուղիներ լեռնային հեծանվորդների սիրահարների համար։

Տեսարժան վայրերԽմբագրել

 
Շամոնիի կենտրոնում
  • Մոնտեվյե լեռնային երկաթուղի (Montenvers Railway) - Շամոնին կապում է Մեր դե Գլաս սառցադաշտի ստորոտին
  • Մոնբլան տրամվայ (Mont Blanc Tramway) - լեռնային երկաթուղի, որ բարձրանում է Մոնբլան մինչև 2372 մ
  • Ալպերի թանգարան

ԻրադարձություններԽմբագրել

Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր

  • Կյորլինգի առաջնություն` Mac Kinlay
  • Լեռնագնացության բացում` Open d’escalade
  • Զբոսաշրջային գագաթներ (Les Sommets du tourisme)
  • «Ձմեռ պապի ժամանում» շոու («L’arrivée du Père Noël»)
  • Մրցարշավներ (Corrida de Chamonix)

Հունվար, փետրվար, մարտ

  • Կանդագար` արագընթաց վայրէջքի աշխարհի առաջնություն
  • Michel-Richard Bozon հուշամրցաշար
  • Ֆրիռայդ տուր (Freeride World Tour)
  • 24 ժամ սառույցին - ավտոմոբիլային մարզաձևի չեմպիոնատ
  • Շատ կարճ գիշերներ («Nuits Trop Courtes») միջազգային փառատոն - կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրում ռեժիսորների և դերասանների մասնակցությամբ
  • Chamonix Red Bull Snow Thrill
  • Մանկական դիմակահանդես
  • Cham Jam - հաֆփայփի, բորդեր կրոսի մրցություն
  • Գեղարվեստական ֆիլմերի փառատոն

ԲնապահպանությունԽմբագրել

Արվ գետի հովիտը, որտեղ տեղակայված է Շամոնի քաղաքը, և նրա մոտակա Պասի կոմունան օդի աղտոտվածության առումով Ֆրանսիսյի ամենավատ շրջաններից են[5]։ Բացի զբոսաշրջությունից` եկամտի աղբյուր են Շամոնիի թունելով բեռնափոխադրումները, ինչպես նաև առանձին տնտեսությունները, որոնք զբաղվում են ջեռուցման խնդիրներով[6]։

Նշանավոր մարդիկԽմբագրել

«Hôtel de l’Union» հյուրանոցի հյուրերի գրքում պահպանվել է կոմպոզիտոր Ֆերենց Լիստի գրառումը. «Մասնագիտությունը` երաժիշտ։ Ծննդավայրը` Պառնաս։ Որտեղից է եկել` կասկածներից։ Ճամփորդության նպատակը` ճշմարտություն»։ Հունգար կոմպոզիտորը կոմսուհի Մարիա դ'Ագուի և գրող Ժորժ Սանդի ուղեկցությամբ Շամոնիում է եղել 1836 թվականի սեպտեմբերի 7-ից 15-ը։

Շամոնիում է թաղված նշանավոր ճանապարհորդ, Մաթերհորն լեռան առաջին նվաճող Էդուարդ Ուիմպերը (Edward Whymper): Շամոնիում է թաղված նաև Միջին Ասիայի, Պամիրի հետազոտող կենսաբան, աշխարհագրագետ Ալեքսեյ Ֆեդչենկոն (1844-1873), որ մահացել է Մոնբլան բարձրանալիս։ Նրա տապանաքարին գրված է. «Դու քնած ես, սակայն քո գործերը երբեք չեն մոռացվի»։ Շամոնիում է մահացել Ֆրանսիայի քաղաքական և պետական գործիչ Մարսել Սամբան։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2019The National Institute of Statistics and Economic Studies, 2022.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. «Chamonix Ski areas - Chamonix Mont Blanc tourist office, France»։ // chamonix.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին։ Վերցված է 2011-7-6 
  5. «Le Lapiniste» (fr-FR)։ www.lelapiniste.info։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-31-ին։ Վերցված է 2017-01-29 
  6. «Sources de pollution»։ Air Rhône-Alpes (ֆրանսերեն)։ 2015-07-20։ Վերցված է 2017-01-29 

Արտաքին հղումներԽմբագրել