Մաթերհորն, ֆրանսերեն կոչվում է Մոն Սերվին, իսկ իտալերեն՝ Մոն Սերվինո, առաջացել է գերմաներեն «մարգագետին» ու «գագաթ» բառերից։ Այն Ալպերի յոթերորդ ամենաբարձր լեռն է, որն ունի 13434 ոտնաչափ (4478 մ) բարձրություն և վեր է խոյանում Իտալիայի և Շվեյցարիայի սահմանին՝ Զերմաթ գյուղի մոտ։ Այն աշխարհի ամենագեղեցիկ լեռներից մեկն է։

Մաթերհորն
Տեսակլեռ և տեսարժան վայր
Երկիր Շվեյցարիա և  Իտալիա
Վարչատարածքային միավորՎալե և Վալլե Դ'Աոստա
ԼեռնաշղթաՊենինյան Ալպեր
Մասն էԻտալիայի և Շվեյցարիայի սահման
Բարձրությունը ծովի մակարդակից4478 մետր
Հարաբերական
բարձրություն
1031 մետր
Նյութփոխակերպված ապար

Պատմություն խմբագրել

 
Մաթերհորնը հարավից և արևելքից

Մաթերհորնը առաջացել է մոտավորապես 90 մլն. տարի առաջ Աֆրիկայից դեպի Եվրոպա երկրակեղևի շարժման արդյունքում։ Լեռը հայտնի է ոչ այնքան իր չափերի, որքան գագաթի ձևի շնորհիվ։ Դարեր շարունակ կարծվել է, որ անհնարին է մագլցել այս լեռը, սակայն 1865 թվականին Բրիտոն Էդվարդ Ուայմփերի գլխավորած յոթ լեռնագնացների խումբը ի վերջո հասավ լեռան գագաթին։ Դժբախտաբար, խմբի չորս անդամները զոհվեցին վայրէջքի ժամանակ։ Մաթերհորնի բրգաձև գագաթի չորս նիստերը ուղղված են դեպի կողմնացույցի չորս ուղղությունները՝ այդպիսով ստեղծելով լեռան եզակի գագաթը, որը քաջ հայտնի է ողջ աշխարհում։ Այսօր Մաթերհորնը Եվրոպայի ամենահայտնի լեռներից մեկն է, որի բարձունքը փորձում են նվաճել տարեկան 3000 լեռնագնացներ[1]։

Կլիմա խմբագրել

Շնորհիվ այն բանի, որ լեռան գագաթը գտնվում է հիմնական ալպիական ջրբաժանի ուղղությամբ և ունի մեծ բարձրություն, Մաթերհորնին բնորոշ են եղանակային կտրուկ փոփոխությունները։ Լեռան գագաթին նույնիսկ ամռանը մշտապես առկա է ձյան շերտ և բացասական ջերմաստիճան։ Գլոբալ տաքացման հետևանքները և շրջակա միջավայրի վրա կլիմայի ազդեցությունը պարզելու համար լեռը դարձել է ուսումնասիրության օբյեկտ։ Մասնավորապես 2003 թվականին Եվրոպայում եղանակի անբնական փոփոխության ժամանակ լեռան սառցադաշտերի հալվելը առաջացրեց լայնածավալ սողանքներ և քարաթափում, որի պատճառով ստիպված եղան կազմակերպել մի քանի տասնյակ լեռնագնացների փրկարարական և տեղափոխման աշխատանքներ։ Ընդհանուր առմամբ գիտնակաների հետազոտությունների տվյալներով պարզվել է, որ մի քանի տասնյակ տարիների ընթացքում լեռան գագաթի ձյան շերտը զգալիորեն պակասել է։ 2007-2011 թվականներին Մաթերհորնի հարևան Փոքր Մաթերհորն լեռնագագաթին Ցյուրիխի Շվեյցարական բարձրագույն տեխնիկական դպրոցի մի խումբ գիտնականներ հատուկ սարքավորումների օգտագործման միջոցով այդ շրջանում անցկացրին տեղումների բնույթի հետազոտություններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մարկ Տրուման, Աշխարհի Հրաշալիքները, 100 ամենատեսարժան վայրերն աշխարհում
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաթերհորն» հոդվածին։