Դեմիան Բիչիր Նախերա (իսպ.՝ Demian Bichir Najera, [deˈmjan biˈtʃir ˈnaxeɾa], օգոստոսի 1, 1963(1963-08-01)[1], Տորեոն, Կոաուիլա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի դերասան, ներկայացվել է «Օսկար» մրցանակի Քրիս Վայցի «Ավելի լավ կյանք» (2011) դրամայում հոգատար հայր Կառլոս Գալինդոյին մարմնավորելու համար։

Picto infobox masks.png
Դեմիան Բիչիր
իսպ.՝ Demian Bichir
Demián Bichir by Gage Skidmore.jpg
Ծնվել էօգոստոսի 1, 1963(1963-08-01)[1] (59 տարեկան)
ԾննդավայրՏորեոն, Կոաուիլա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՔաղաքացիությունFlag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և թատրոնի դերասան
Ծնողներհայր՝ Alejandro Bichir?, մայր՝ Maricruz Nájera?
Ամուսին(ներ)Lisset? և Stefanie Sherk?

ԿենսագրությունԽմբագրել

Դեմիան Բիչիրը ծնվել է 1963 թվականի օգոստոսի 1-ին Տորրենոնի Կոաուիլա նահանգում, դերասան Ալեքսանդրո Բիչիրի և նրա կնոջ՝ Մարիկրուս Նախերի ընտանիքում։ Բրունո և Օդեսեո եղբայրների հետ միասին, որոնք նույնպես դարձել են դերասաններ, Դեմիանը սովորել է Մեխիկոյում Ֆրանցիսկո Մեդինի անվան տարրական դպրոցում[2]։ Դերասանական առաջնելույթը Բիչիրը կատարել է «Ռինա» դրամատիկ հեռուստասելիալում, որտեղ 14-ամյա դերասանը մարմնավորել է Խուանիտոյի դերը։ Մինչև 1985 թվականը ներառյալ Բիչիրը խաղացել է միայն հեռուստասերիալներում։

Այն հարցին թե ինչու է նա դարձել դերասան, Բիչիրը պատասխանել է՝

  Ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել Ջեք Նիկոլսոնը։ Ես 16 տարեկան էի, և ես ավտոբուսով հասնում է մինչև կինոթատրոն, որպեսզի տեսնեմ «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմը։ Իսկ ֆիլմի ավարտից հետո վերադարձի ամբողջ ճանապարհին ինձ պատկերացնում էի գլխավոր դերում։ Հիշում եմ՝ նստած էի ավտոբուսում և մտածում՝ հիմա նա շրջվելու է և տանի ինձ հոգեբուժարան։ Ջեք Նիկոլսոնը ուղղակի ցնցեց ինձ իր տաղանդով։
- Դեմիան Նիշիր
 


1985 թվականին Դեմիան Բիչիրը առաջին անգամ նկարահանվել է մեծ կինոյում՝ «Ճամփորդություն դրախտում» լիամետրաժ դրամայում մարմնավորելով Չայայի դերը։ Այնուհետև հետևում է ոչ մեծ դեր «Քոլոնիալ հոթել» և «Զղջացողը» ֆիլմերում։ Խորխեի վերամարմնավորումը «Կարմիր դագաղ» դետեկտիվ թրիլլերում դերասանին բերեց ճանաչում իր հայրենիքում, իսկ ֆիլմը դարձել է 11 «Արիել» մրցանակների դափնեկիր[3]։

Բիչիրի ամենահաջող դերերից մեկը Թոմասն է «Կիրք, ամոթ և արցունքներ» (1999) ֆիլմում, որի համար դերասանը կրկին առաջադրվել է «Արիել» մրցանակի։ 2003 թվականին Բիչիրը դարձել է MTV Movie Awards մրցանակի դափնեկիր, որը տրվում է մեքսիացի դերասաններին։ Դեմիանին արձանիկն ստացել է բռնցքամարտիկ Մեննի դերը «Աստծուց ոչ մի նորություն» կատակերգության մեջ կատարելու համար[4]։

2011 թվականը դարձել է Բիչիրի կարիերայի համար նշանակալից. դերասանը վերամարմնավորել է սիրող և հոգատար Կառլոս Գալինդո հոր դերը Քրիս Վայցի «Ավելի լավ կյանք» դրամայում։ 2012 թվականի հունվարի 24-ին Ամերիկյան կինոարվեստի և գիտության ակադեմիայում հայտարարվել են «Օսկար» մրցանակի առաջադրվածների անունները, որոնց թվում էր նաև Դեմիան Բիչիրը, արձանիկի համար պայքարում էին Գարի Օլդմենը, Ջորջ Քլունին, Բրեդ Փիթը և Ժան Դյուժարդենը[5]։ Ըստ Բիչիրի՝ նա ցնցված էր իր առաջադրմամբ և կարծում էր, որ այն չէր լինի, եթե Քրիս Վայցը չլիներ ֆիլմի ռեժիսորը[6]։ Ուշագրավ է, որ Բիչիրը եղել է առաջին մեքսիկացի դերասանը, որն առաջադրվել է «Օսկար» համար։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1977 ս Ռինա Rina Խուանիտո
1982 ս Կյանքը սիրո մեջ Vivir enamorada Նաչո
1983 ս Երբ երեխաները գնում են Cuando los hijos se van Ռիկարդո
1983 հֆ Սրտի ընտրություն Choices of the Heart Արմանդո
1984 ս Երջանիկ տարիներ Los años felices Թոմաս
1985 ֆ Ճամփորդություն դրախտում Viaje al paraíso Չուի
1987 ֆ Հոթել Քոլոնիալ Hotel Colonial հյուրանոցի երիտասարդ աշխատող
1988 ֆ Զղջացողը The Penitent Ռոբերտո
1988 ս Հրաշքների շուրջը El rincón de los prodigios Մոնչիտո
1990 ֆ Կարմիր լուսաբաց Rojo amanecer Խորխե
1993 ֆ Միրոսլավա Miroslava Ռիկարդո
1994 ֆ Մահ Hasta morir Մորիցիո
1995 ֆ Երբ մենք մահանանք, ոչ ոք չի խոսի մեր մասին Nadie hablará de nosotras cuando hayamos muerto Օմար
1995 ս Սիրո շղթաներ Lazos de amor Վալենտ Սեգուր
1996 ֆ Սալոն Մեխիկոյում Salón México տեսուչ Կաստելեոն
1996 ս Անձնական ոչինչ Nada personal հրամանատար Ալֆոնսո Կարբախալ
1996 ֆ Սոլո Solo Ռիո
1997 ֆ Պերդիտա Դուրանգո Perdita Durango Կատալին
1998 ս Չափազանց մեծ սիրտ Demasiado corazón հրամանատար Ալֆոնսո Կարբախա
1998 ֆ Գիշերային լույսեր Luces de la noche Էդուարդո
1999 ֆ Կիրք, ամոթ և արցունքներ Sexo, pudor y lágrimas Թոմաս
1999 ֆ Ավե Մարիա Ave Maria Դանիել
2000 ֆ Ամբողջ ուժով Todo el poder Գաբրիել
2000 ֆ Գրավելով դեսպանատունը La toma de la embajada Ռոսեմբերգ Պաբոն
2001 հֆ Թիթեռների ժամանակ In the Time of the Butterflies Մանոլո
2001 ֆ Աստցուց ոչ մի նորություն Sin noticias de Dios Մեննի
2002 ֆ Մութ քաղաք Ciudades oscuras Մարիո
2004 ս Սապատա Zapata: Amor en rebeldía Էմիլիանո Սապատա
2004 ֆ Հիպնոզ Hipnos Միգել
2005 ֆ Ամերիկյան վիզա American Visa պրոֆեսոր Մարիո Ալվարես
2006 ֆ Երկնքի ետևում Fuera del cielo Մալբորո
2011 ֆ Ավելի լավ կյանք A Better Life Կառլոս Գալինդո
2012 ֆ Վայրենին Savages Ալեքս
2013 ֆ Մաչետեն սպանում է Machete Kills Մենդես
2013-2014 ս Կամուրջ The Bridge խուզարկու Մարկո Ռուիս
2014 ֆ Դոմ Հեմինգուեյ Dom Hemingway Պարոն Ֆոնտեյն
2015 ֆ Նողկալի ությակ The Hateful Eight Բոբ
2017 ֆ Օտար։ Խոստում Alien: Covenant սերժանտ Լոուպ
2019 ս Գրանտ հյուրանոց Grand Hotel Սանտյագո Մենդոս

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. «Biografía de Démian Bichir - Personajes de cine» (իսպաներեն)։ ABC.es։ Վերցված է 2017-05-20 
  3. «ARIEL» (անգլերեն)։ Academia Mexicana De Artes y Ciencias Cinematograficas։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-11-ին։ Վերցված է 2012-1-26 
  4. «Demián Bichir, Star of A Better Life and Surprise Oscar Nominee» (անգլերեն)։ TimeNewsFeed։ 25 января 2012։ Վերցված է 2012-1-26 
  5. «Nominees for the 84th Academy Awards» (անգլերեն)։ The Academy of Motion Picture Arts and Sciences։ Վերցված է 2012-1-26 
  6. «Demián Bichir: Mexican Actor Nominated For An Academy Award For Best Actor In 'A Better Life'» (անգլերեն)։ TheHuffingtonPost։ 24 января 2012։ Վերցված է 2012-1-26 

Արտաքին հղումներԽմբագրել