Հարվի Վայնշտեյն (անգլ.՝ Harvey Weinstein, մարտի 19, 1952(1952-03-19)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի կինոպրոդյուսեր, Miramax Films ընկերության կառավարման և համահիմնադիրների նախկին անդամ, ինչպես նաև The Weinstein Company ընկերության համահիմնադիր (իր եղբայր Բոբի հետ)։ «Օսկար» և BAFTA մրցանակների դափնեկիր է «Սիրահարված Շեքսպիրը» ֆիլմի համար։ Հանդիսացել է Հոլիվուդի ամենաազդեցիկ պրոդյուսերներից մեկը։ Ֆիլմերը, որոնց ստեղծմանը մասնակցել է նա, բազմիցս տարբեր անվանակարգերում արժանացել են «Օսկարի», այդ թվում որպես լավագույն ֆիլմ։

Հարվի Վայնշտեյն
Harvey Weinstein Césars 2014 (cropped) (centered).jpg
Ծննդյան թիվ՝մարտի 19, 1952(1952-03-19)[1][2][3][…] (71 տարեկան)
Ծննդավայր՝Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոպրոդյուսեր, գործադիր պրոդյուսեր, դերասան և կինոռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0005544

2017 թվականի հոկտեմբերին Վայնշտեյնին հեռացրել են The Weinstein Company-ից այն բանի համար, որ տասնյակ դերասանուհիներ մեղադրել են նրան սեռական բռնության մեջ, այդ թվին էին պատկանում Էշլի Ջադը, Գվինեթ Փելթրոուն, Անջելինա Ջոլին, Կարա Դելևինը և այլք։ Վայնշտեյնի հանդեպ մեղադրանքների պատմությունը ծնունդ է տվել այսպես կոչված «Վայնշտեյնի էֆեկտին», երբ նմանատիպ մեղադրանքների են արժանացել հայտնի բազմաթիվ անձինք։

ԿենսագրությունԽմբագրել

Հարվի Վայնշտեյնը մեծացել է Նյու Յորքի հրեական ընտանիքում[4][5]։ Բացի նրանից ընտանիքում կար ևս մեկ երեխա՝ կրտսեր եղբայր Բոբը։ Հարվին ավարտել է John Bowne High School դպրոցը, ապա Նյու Յորք նահանգի համալսարանը Բուֆֆալոյում[6][7]։

Համալսարանից հետո Վայնշտեյնը սկսել է զբաղվել պրոդյուսերական գործունեությամբ։ Նրա առաջին նախագծերն էին 70-ական թվականներին Բուֆֆալոյում ռոք համերգների կազմակերպումը։ Հարվին եղբոր՝ Բոբի և Կորկ Բուրգերի հետ աշխատել է Harvey & Corky Productions լեյբլում։ Երկու եղբայրներն էլ երազում էին ֆիլմերի ստեղծման մասին, և 70-ական թվականների կեսերին համերգների կազմակերպման համար աշխատած գումարով բացել են փոքրիկ, բայց անկախ «Miramax» ընկերությունը, որն անվանվել է ի պատիվ եղբայրների ծնողների՝ Միրիամի և Մաքսի[8]։ Miramax-ի առաջին աշխատանքները երաժշտական ֆիլմեր էին, ինչպես օրինակ Փոլ ՄաքՔարթնիի «Ռոք շոուն»[9]։

Վայնշտեյնը համարվում է ԱՄՆ դեմոկրատական կուսակցության հին կողմնակից և անդամ՝ ներառյալ նախագահ Բարաք Օբամայի և նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնի և Ջոն Քերիի ընտրարշավները[10]։ Նա աջակցել է Հիլարի Քլինթոնի նախագահական քարոզարշավը 2008 թվականին[11] և 2012 թվականին կազմակերպել է միջոցների հավաքագրում Օբամայի համար իր տանը՝ Վեսթպորտ, Կոնեկտիկուտ[12]։

Անձնական կյանքԽմբագրել

Նախկին կինը Ջորջինա Չափմանն է, ամուսնության արդյունքում ունեն դուստր և որդի։ 2017 թվականի հոկտեմբերի 10-ին Չափմանը հայտարարել է ամուսնուց ամուսնալուծվելու մասին սեքսուալ սկանդալի պատճառով[13]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. Gardner Elysa (մարտի 2, 2012)։ «Quel honneur! France salutes Harvey Weinstein»։ USA Today (McLean, Virginia: Gannett Company)։ Վերցված է հունիսի 8, 2018 
  5. Ghert-Zand Renee (մարտի 6, 2012)։ «Weinstein Awarded French Legion of Honor»։ The Jewish Daily Forward (New York City: Forward Association)։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-04-ին։ Վերցված է հունիսի 8, 2018 
  6. Կաղապար:Нп3 Down and Dirty Pictures: Miramax, Sundance and the Rise of Independent Film. — Simon & Schuster, 2004. — С. 463—464. — ISBN 068486259x
  7. Lurie, Rod. «Harvey Weinstein Gets My Criticism of „The Reader“ Wrong» The Wrap, February 21, 2009
  8. Weinstein Bob (April 2003)։ All Thanks to Max։ Vanity Fair (New York City: Condé Nast)։ Վերցված է հունիսի 8, 2018 
  9. Perren Alisa (մայիսի 15, 2012)։ Indie, Inc.: Miramax and the Transformation of Hollywood in the 1990s։ Austin, Texas: University of Texas Press։ էջ 21։ ISBN 978-0-292-74287-1 
  10. Smith Allan, Gould Skye (2017-10-10)։ «Harvey Weinstein has donated over $1 million to Democrats since 2000 – here are some of the biggest names»։ Business Insider։ Վերցված է 2017-10-14 
  11. Henry Ed (2008-05-08)։ «Sources: Clinton supporter pressures Pelosi»։ CNN։ Atlanta, Georgia։ Վերցված է 2018-06-08 
  12. Altimari Daniela (2012-08-05)։ «Obama Looks To Connecticut For Campaign Cash»։ The Hartford Courant (Hartford, Connecticut: Tribune Publishing)։ Վերցված է 2012-08-05 (չաշխատող հղում)
  13. «Harvey Weinstein’s Wife Georgina Chapman Is Leaving Him: ‘My Heart Breaks for All the Women Who Have Suffered’»։ PEOPLE.com (en-US)։ 2017-10-10։ Վերցված է 2017-10-11 

Արտաքին հղումներԽմբագրել