Գար (դեպարտամենտ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գար (այլ կիրառումներ)
Գար (ֆր.՝ Gard), դեպարտամենտ Ֆրանսիայի հարավում։
- Գար դեպարտամենտի կարգային թիվն է՝ 30։
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Կարգավիճակ | Ֆրանսիայի գավառ | ||||
Մտնում է | Օկսիտանիա | ||||
Վարչկենտրոն | Նիմ | ||||
Ամենաբարձր կետ | Mont Aigoual? | ||||
Հիմնական լեզու | ֆրանսերեն | ||||
Բնակչություն | ▲756 543 մարդ (հունվարի 1, 2021)[1] (34-րդ տեղ) | ||||
Խտություն | 110 | ||||
Տարածք | 5 853 | ||||
Հիմնադրված է | մարտի 4, 1790 թ. | ||||
Սահմանակցում է | Արդեշ, Ավերոն, Բուշ-դյու-Ռոն, Էրո, Լոզեր և Վոքլյուզ | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | FR-30 | ||||
Անվանված է | Gardon? | ||||
gard.fr(ֆր.) | |||||
Պատմություն
խմբագրելԱնտիկ ժամանակներում այս տարածքը լավ յուրացրել էին հռոմեացիները։ Այստեղով էր անցնում «Վիա Դոմիցիա» ճանապարհը։
Տասնիներորդ դարի կեսերին Նիմը, լինելով տեքստիլի առևտրի ավանդական կենտրոն, նպաստեց, որ զարգանա երկաթուղային հաղորդակցությունը, դառնալով կարևոր երկաթուղային հանգույց։ Կառուցվեց մի քանի շքեղ հյուրանոց, երկաթուղու զարգացման հետ նաև արագ աճ ունեցավ գինեգործությունը, սակայն, տնտեսություններից շատերը սնանկացան 1872 թվականի խաղողի փիլոքսերայի ներթափանցումից։
Աշխարհագրական տվյալներ
խմբագրելԳտնվում է Միջերկրական ծովի ափին։ Ելք ունի դեպի Լիոնի ծոցը։ Արևմուտքից, հյուսիսից և արևելքից հարևան է Էրո, Լոզեր, Ավերոն, Բուշ-դյու-Ռոն, Վոկլյուզ և Արդեշ դեպարտամենտներին։ Տարածքը 5 853 կմ² է։ Ունի 353 համայնք։
Դեպարտամենտն իր անունն ստացել է Գարդոն գետից, որի 2002 և 2003 թվականների վարարումներից տնտեսությունը բավականին տուժել է։
Տեսարժան վայրեր
խմբագրելԳերի տարածքի մեջ է մտնում Սեվեն ազգային զբոսայգու մի մասը։ Այստեղ պահպանվել են Հռոմի կայսրության ժամանակների բազմաթիվ շինություններ։ Գար դեպարտամենտում է գտնվում նաև Ֆրանսիայում և ամբողջ աշխարհում մեծ համբավ ունեցող ածխաթթվային հանքային ջրերի «Պերյե աղբյուրները»։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2009-02-17 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գար (դեպարտամենտ)» հոդվածին։ |