Պրեստոն (անգլ.՝ Preston), քաղաք Անգլիայում, կարևոր և առանձին շրջան «սիթի» կարգավիճակում, կոմսության վարչական կենտրոն Լանկաշիրը գտնվում է Րիբբիլ գետի ափին։

Քաղաք
Պրիստոն
Preston
Դրոշ Զինանշան

Հարիս թանգարան
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՇրջանԱնգլիա
Առաջին հիշատակում1086
Մակերես142 կմ² կմ²
Բնակչություն131,3 հազար մարդ
Խտություն911 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ01772
Փոստային դասիչPR1-PR2
Պաշտոնական կայքpreston.gov.uk
Պրեստոն (Միացյալ Թագավորություն)##
Պրեստոն (Միացյալ Թագավորություն)

Պրեստոն քաղաք-կոմսությունից վերակառուցվել է շրջան 1974 թվականի ընթացքում։ Սիթի կարգավիճակի ստացել է 2002 թվականի մրցույթի արդյունքում[1]։

Տարածքը զբաղեցնում է 142 կմ² և արևելքում սահմանոմ է Րիբբիլ Վալլի շրջանին, հարավում ՝ Հարավային Րիբբիլլին, արևմուտքում՝ Ֆայիլդ, հարավ-արևմուտքում՝ Ուիար շրջանին։ Քաղաքի տարածքում բնակվում է 129 633 մարդ, բնակչության միջին խտությունը՝ 911 մարդ/կմ²(2001 թվական)։ )[2].

Պատմություն խմբագրել

Պրեստոնը առաջին անգամ հիշատակվել է 1086 թվականին «Ահեղ դատաստան» գրքում, որպես Պրեստյուն (անգլ.՝ Prestune): Վաղ շրջանի փաստաթղթերում հանդիպում են նաև գրության այլ տարբերակներ․ Պրեստոնամ(Prestonam, 1094), Պրեստոուն (Prestone, 1160), Պրեստոնա (Prestona, 1160), Պրեստետոն (Presteton, 1180)և Պրեստան(Prestun, 1226)[3]։ Քաղաքի անվանումը ծագել է հինանգլիական presta (քահանա) բառից և tun («քաղաք» կամ «տարածք»)[3]։ 13-րդ դարում Լանկաշիր կոմսության ամենահարուստ բնակչության կենտրոնն էր։

Քաղաքականություն խմբագրել

Պրեստոնը ղեկավարվում է քաղաքային խորհրդի կողմից, որը կազմված է 57 պատգամավորից, ընտրված՝ 22 շրջաններից։ Վերջին ընտրությունների տվյալներով խորհրդում 24 տեղ զբաղեցնում են լեյբորիստները[4]։

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «'Proud Preston' wins city status», BBC News, 14 марта 2002 г.
  2. «neighbourhood.statistics.gov.uk». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 7-ին.
  3. 3,0 3,1 Hunt, D A History of Preston. — Preston: Carnegie Publishing, 1992. — ISBN 0-94878-967-0
  4. Preston City Council • Your Councillors

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրեստոն» հոդվածին։