Կրկնօրինակում
Կրկնօրինակում (կրկնօրինակ — որևէ բանի երկրորդ օրինակը), կամ կրկնօրինակված թարգմանություն — հնչունավորման տեսակ, որը նախատեսում է կինոֆիլմերի այլ լեզվով ձայնային ֆոնոգրամայի պատրաստում, որի իմաստայի բովանդակությունը համապատասխանում է բնօրինակ ձայնային ճանապարհին[1][2]. Կրկնօրինակման դեպքում բնօրինակ ձայնային ճանապարհը ամբողջովին փոխարինվում է տեղայնացվածով այնպես, որ համապատասխանեն ոչ միայն նախադասությունների երկայությունը, այլ նաև կերպարի արտասանությունը տեքստի հետ։ Կրկնօրինակման պարզեցված միջոցը, որի ժամանակ համընկնում են նախադասության միայն սկիզբը և վերջը, առանց տեքստի տեղավորման, կոչվում է լիփսինք (անգլ.՝ Lip sync)[3][4]։ Եթե ետկադրային թարգմանության ժամանակ պահպանվում է բնօրինակ ֆոնոգրաման իջեցված ձայնային մակարդակով, որի վրա տեղադրվում է հավելյալ ձայնային ճանապարհ թարգմանությունով, որը հնչում է դերասանների ռեպլիկների հետ միաժամանակ։
- Պետք չէ շփոթել ետկադրային թարգմանության հետ:
Կրկնօրինակումը տեղայնացման տարբերակներից ամենաթանկարժեքն է, Ի տարբերություն լիփսինքի և ետկադրային թարգմանությանը։ Սակայն հնչունավորման այս ձևը շատ չի աղճատում ֆիլմի գեղարվեստական իմաստը։
Հայերեն կրկնօրինակված ֆիլմեր
խմբագրելԱնվանում | Թիվ | Ռեժիսոր | Կրկնօրինակման ստուդիա |
---|---|---|---|
Համլետ | 1964 | Գրիգորի Կոզինցև | Հայֆիլմ |
Կովկասի գերուհին | 1966 | Լեոնիդ Գայդայ | Հայֆիլմ |
Գնդակը վախենում է քաջից | 1970 | Օլեգ Նիկոլայեվսկիյ | Հայֆիլմ |
Թանկարժեք տղա | 1974 | Ալեքսանդր Ստեֆանովիչ | Հայֆիլմ |
Ոսկե հորթը | 1968 | Միխայիլ Շվեյցեր | Հայֆիլմ |
Ասք Ռոստամի մասին | 1971 | Բորիս Կիմյագարով | Հայֆիլմ |
Ռոստամ և Սոհրաբ | 1971 | Բորիս Կիմյագարով | Հայֆիլմ |
Չի կարող պատահել | 1975 | Լեոնիդ Գայդայ | Հայֆիլմ |
Ուրիշի նամակներ | 1975 | Իլյա Ավերբախ | Հայֆիլմ |
Սպի | 2014 | Ֆատիհ Ակին | Sharm Holding |
1915 | 2015 | Կարին Հովհաննիսյան, Ալեք Մուհիբյան | Sharm Holding |
Իմ քեռի Ռաֆայելը | 2012 | Մարկ Ֆուսկո | Sharm Holding |
Երկրաշարժ | 2016 | Սարիկ Անդրեասյան | Sharm Holding |
Վրիժառուի օրագիրը | 2016 | Քրիստիան Սեսմա | ANEVA Production |
Մի խելագարի պատմություն | 2015 | Ռոբեր Կետիկյան | ANEVA Production |
Ավտոներ 2 | 2011 | Բրեդ Լյուիս, Ջոն Լասսետեռ | Երևան Ստուդիա |
Գեղեցկուհին և Հրեշը | 1991 | Գերի Թրուսդեյլ, Կիրկ Ուայզ | Ardini Studio |
Առյուծ արքան | 1994 | Ռոբ Մինկոֆ, Ռոջեր Ալլերս | Ardini Studio |
Ջունգլիների գիրքը 2 | 2003 | Սթիվ Թրենբյորթ | Ardini Studio |
Տարզան 2 | 2005 | Բրայան Սմիթ | Ardini Studio |
Խիզախ արքայադուստրը | 2012 | Մարկ Էնդրյուս, Բռենդա Չապման, Սթիվ Պյորսել | Ardini Studio |
Ռոբին Հուդ | 1973 | Վոլֆգանք Ռեյտերման | Ardini Studio |
Հանդիպում Ռոբինսոնների հետ | 2007 | Սթիվեն Ջ. Անդերսոն | Ardini Studio |
Մուլան | 1998 | Թոնի Բենկրոֆտ, Բերի Քուք | Ardini Studio |
Մուլան 2 | 2004 | Դարրել Ռունի | Ardini Studio |
Ռատատույ | 2007 | Բրեդ Բերդ, Յան Պինկավա | Ardini Studio |
Արքայադուստրն ու Գորտը | 2009 | Ռոն Քլեմետենս, Ջոն Մասքեր | Ardini Studio |
Ազնվազարմ կատուները | 1970 | Վոլֆգանք Ռեյտերման | Ardini Studio |
Զընգ-զընգ փերին | 2008 | Բրեդլի Ռեյմոնդ | Ardini Studio |
Անհավատալիները | 2004 | Բրեդ Բերդ | Ardini Studio |
Խոստումը[5] | 2016 | Թերի Ջորջ | Ardini Studio, Sharm Holding |
Մոանա | 2016 | Ռոն Կլեմետս, Ջոն Մասկեր | Երևան Ստուդիա |
Փաստեր
խմբագրել- ԱՄՆ-ում արգելված է արտասահմանյան ֆիլմերի կրկնօրինակված տարբերակի վարձույթ։
- Առաջին խորհրդային կրկնօրինակումը կատարվել էր 1937 թվականին։ Կրկնօրինակվել էր «Անտեսանելի Մարդը» ամերիկյան ֆիլմը։ Կրկնօրինակման աշխատանքները տևել էին մոտ մեկ տարի, Մարկ Դոն ռեժիսորի ղեկավարության տակ[6]։
- Ղազախստանում առաջին անգամ կրկնօրինակել էին «Ավտոմեքենաներ 2»[7] անիմացիոն ֆիլմը, իսկ երկրորդ անգամ «Սևազգեստ Մարդիկ 3» ֆիլմը[8]։
- Խորհրդային Հայաստանում կրկնօրինակվել էին «Համլետը», «Ռոստամ և Սոհրաբը», «Չի կարող պատահել», «Կովկասի գերուհին», «Ոսկե հորթը» ֆիլմերը։
- Առավել հայտնի ընկերություններ, որոնք զբաղվում են ֆիլմերի ռուսերեն կրկնօրինակումով։ «Մոսֆիլմ-Մաստեր», «Նեվաֆիլմ», «Պիֆագոր», SDI Media, «Ռուսական կրկնօրինակում», SK-records:
- Անկախ Հայաստանի պատմության մեջ ֆիլմերի կրկնօրինակումը հազվադեպ է իրականացվում։ «Դիսնեյ» ընկերության արտադրության որոշ մուլտֆիլմերը կրկնօրինակվել են Ardini Studio-ի կողմից Հանրային Հեռուստաընկերության պատվերով։
Կարդացեք նաև
խմբագրելՆշումներ
խմբագրել- ↑ Фотокинотехника, 1981, էջ 84
- ↑ Основы фильмопроизводства, 1975, էջ 195
- ↑ Дубль два, 2010, էջ 51
- ↑ «Липсинг». Переводческие компании. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ ««Խոստումը» ֆիլմը հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)». newsarmenia.am. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Интервью с Ярославой Турылёвой // Сайт о про-диснеевской анимации www.prodisney.ru : Интернет-сайт. — 2010.
- ↑ «Мультфильм "Тачки-2" перевели на казахский язык». Tengrinews. 2011 թ․ մայիսի 18.
- ↑ «Герои фильма «Люди в чёрном 3» заговорят на казахском языке». Zakon.kz. 2012 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Как делают дубляж и озвучивание фильмов». «Мир Фантастики». Վերցված է 2016-ին.