Նարկոկարտել
Նարկոկարտել, քրեական կազմակերպություն, զբաղվում է թմրամիջոցների հետ կապված ապօրինի գործողություններով։ Տերմինը կիրառվում է այն ժամանակ, երբ խոշոր թմրանյութեր վաճառողները պայմանավորվում են զբաղվել կոկաինի արտադրությամբ և տարածել այն։ Պայմանագրի դադարեցմամբ, նարկոկարտելները այլևս չեն համարվում կարտելներ, սակայն Աֆղանստանում, Արգենտինայում, Բոլիվիայում, Բրազիլիայում, Մյանմայում, Չինաստանում, Կոլումբիայում, Դոմինիկյան Հանրապետությունում, Սալվադորում, Ֆրանսիայում, Գվատեմալայում, Հայիթիում, Հոնդուրասում, Իսրայելում, Իտալիայում, Յամայկայում, Ճապոնիայում, Լաոսում, Մեքսիկայում, Նիդերլանդներում, Նիգերիայում, Պակիստանում, Պարագվայում, Պերուում, Պուերտո Ռիկոյում, Ռուսաստանում, Թաիլանդում, Տրինիդադ և Տոբագոյում, Թուրքիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ֊ում այս տերմինը դարձել է թմրամիջոցների դեմ պայքարող կազմակերպության անվանում։
Նարկոկարտելն ունի հետևյալ կառուցվածքը.
- Բազեներ (իսպ.՝ Halcones): Իրենց խմբավորման փողոցներում նրանք համարվում են «աչքեր և ականջներ», յուրաքանչյուր նարկոկարտելի մեջ ամենացածր դիրքն է։ Գործունեության շրջանակը ներառում է ոստիկանության, զինված ուժերի և մրցակիցների գործողությունների մասին գաղտնի տեղեկություն հավաքելը[1]։
- Մարտիկներ (իսպ.՝ Sicarios): Սպանություններից, շորթումներից, գողությունից, զինված ուժերից և մրցակիցների ուժերից տարածքները և իրենց պաշտպանելու համար պատասխանատու զինվածատերն է[2][3]։
- Լեյտենանտներ (իսպ.՝ Lugartenientes): Իրենց տարածքում զբաղվում է մարտիկների և բազեների վերահսկողությամբ։ Նրանք կարող են կատարել սպանություններ առանց իրենց գերագույն ղեկավարության թույլտվության[4]։
- Նարկոբարոններ (իսպ.՝ Capos): Թմրամիջոցների արտադրության վերահսկման պատասխանատուն է, տարածքային առաջնորդների նշանակողն է, կազմակերպում է բարձրաստիճանների սպանությունները, զբաղեցնում է թմրանյութեր արտադրող կազմակերպության ամենաբարձր տեղը[5]
Նարկոկարտելներում կան այլ խմբեր, ինչպիսիք են թմրանյութեր արտադրողները և մատակարարները[6], չնայած նրանք առաջնային կառուցվածքում չեն գտնվում։ Կան նաև կարևոր ղեկավարներ, ֆինանսիստներ և փողերի լվացողներ[7][8][9]։ Զենքի մատակարարները կարտելի լոգիստիկ սարքին ուղղակիորեն չեն վերաբերում[10] ։
Աֆրիկա
խմբագրել- Նիգերական մաֆիա
Ամերիկա
խմբագրելՀարավային Ամերիկա
խմբագրելՎենեսուելա
խմբագրելԱյս երկիրը պատմականորեն համարվում է Կոլումբիայի կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգներ թմրամիջոցների թռիչքների երթուղու մի մասը, ուղիղ ճանապարհը անցնում է Կենտրոնական Ամերիկայով, Մեքսիկայով, Հաիթիի Հանրապետությունով, Դոմինիկյան Հանրապետությունով և Պուերտո Ռիկոյով։ Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով, 2002 թվականից ի վեր Վենեսուելայի տարածքով կոկաինի տեղափոխումն ավելացել է[11]։ 2005 թվականին երկիրը դադարեցրեց համագործակցությունը թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) հետ, նրա աշխատակիցներին մեղադրելով ԱՄՆ-ի համար լրտեսության մեջ[12]։ Դրանից հետո DEA-ն ընդլայնեց իր համագործակցությունը Կոլումբիայի իշխանությունների հետ, որի պատճառով Վենեսուելան դարձել է ավելի գրավիչ թմրադեղերի տեղափոխման համար[13]։ 2008 թվականից մինչև 2012 թվականը բռնագրավված կոկաինի տեսանկյունից Վենեսուելան ընկել է վեցերորդ տեղը[14][15] ։ Տեղական կարտելները ներառում է`
- Կանտրերա Կարուանա մաֆիոզ կլանը, որը տեղափոխվել է Վենեսուելա, ձեռք բերելով մի շարք հյուրանոցներ և բիզնեսներ Վալենսիայում և Կարակասում[16]։ Կոլումբիայի սահմանում՝ Բարինաս նահանգում նա ունի մեծ ագարակ։ Իտալիայի ոստիկանության տվյալներով, լատինոամերիկացիները կարողացան վերարտադրել մաֆիայի հիերարխիան և կառուցվածքը:Կլանը անմիջական կապ ունի Սիցիլիական մաֆիայի հանձնաժողովի հետ, ինչպես նաև պաշտոնական ճանաչում Ամերիկայի Կոզա Նոստրայում[16]։
Պասկուալը, Պաոլոն և Գասպար Կանտրերան 1992 թվականին Վենեսուելայից արտաքսվել էին տեղական Սենատի հրամանով, որոնց հաջորդում են Սենատոր Կրիստոբալ Ֆերնանդեզ Դալոն և Սենատի հակակոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի հանձնաժողովի Թոր Հալվեսսենի քննիչը։ Եղբայրները սեպտեմբերին ձերբակալվեցին Ֆյումիչինոյի հռոմեական օդանավակայանում[17][18], 1996 թվականին նրանք դատապարտվեցին 13-20 տարվա ազատազրկման[16]։
- Նորտե դել Վալե կարտել։ 2008 թվականին Կոլումբիայի նարկորկարտելի առաջնորդ Wilber Varela հայտնաբերվեց Վենեսուելայի Մերիդա նահանգում (Վենեսուելա նահանգ)[19]։ 2010 թվականին տեղի ոստիկանությունը ձերբակալել և արտաքսել է ԱՄՆ-ում գտնվող կարտելի նոր առաջնորդ Ջեյմ Ալբերտո «Բետո» Մարինային[20]։
- Վաշինգտոն Փոստ ամերիկյան օրաթերթի խմբագրի տեղակալ Ջեքսոն Դիլը հաղորդել է վենեսուելական կառավարության կողմից ապաստան տրամադրելու մասին, ինչպես նաև աջակցել է Ուգո Չավեսի և Դոսդադո Կաբելիոյի երթևեկությունը կազմակերպելու հարցում[21]։
2015 թվականի մայիսին The Wall Street Journal-ը, հղելով ԱՄՆ պաշտոնյաներին, տեղեկացրել է, որ Վենեսուելան զգալիորեն ավելացրել է թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, քանի որ Կոլումբիայի իրավապահ մարմինների ճնշման ներքո Կոլոմբիայում թմրամիջոցների վաճառքը նվազել է[22]։ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի աշխատակիցները Վենեսուելայի ամենաբարձր ռազմական և կառավարական խմբերին մեղադրեցին այս ստվերային բիզնեսի խթանման մեջ[22]։
Կոլումբիա
խմբագրելԿոլումբիայում տարածված թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը խիստ տարածված է եղել 1993-1999 թվականներին, Կոլումբիան դարձել է աշխարհում կոկաինի հիմնական արտադրողը և հերոինի հիմնական արտահանողներից մեկը։ 2011 թվականի դրությամբ Կոլումբիան մնաց աշխարհում կոկաինի ամենախոշոր արտադրողը։ Կոլումբիայի թմրամիջոցների բիզնեսի ղեկավարները («Կոլումբիական նարկոբարոններ»), ինչպիսիք են Պաբլո Էսկոբարը և Կառլոս Լեդերը, մեծ դեր են խաղացել և երկար ժամանակ աշխարհի ամենահարուստ ու ամենավտանգավոր մարդկանց շարքում էին։
Կոլումբիայում թմրանյութերի բիզնեսի արագ զարգացումը հիմնականում պայմանավորված էր 1960 և 1970-ական թվականներին հոգեմետ դեղերի համաշխարհային պահանջարկով, երկրում կոկաինի տնկարկների առկայությամբ, բնակչության ցածր կենսամակարդակի և կոկաինի պարունակությամբ դեղերի արտադրության համեմատաբար ցածր արժեքով։ Այսպիսով, Կոլումբիայում մեկ կիլոգրամ կոկաինի արժեքը կազմում է 1500 դոլար, իսկ ԱՄՆ-ի նարկոդիլերների մոտ հասնում են 50.000 դոլարի[23]։
1970 թվականի սկզբին, երբ ԱՄՆ կառավարությունը պատերազմ հայտարարեց թմրամիջոցների դեմ։ ԱՄՆ-ն և եվրոպական երկրները կալվածքային, նյութատեխնիկական, մարտավարական և ռազմական աջակցություն են ցուցաբերում Կոլումբիայի կառավարությանը` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ծրագրերի իրականացման համար։ Թմրամիջոցների դեմ պայքարի ամենահայտնի պլանը Կոլումբիայինն էր, որը նախատեսված էր նաև ձախ ծայրահեղականների դեմ պայքարելու համար, ինչպիսիք են ՖԱՐԿ-ը՝ ձախ ծայրահեղականների խմբավորում, որը վերահսկում էր վերջին տասնամյակների ընթացքում կոկաարտադրության շատ ոլորտներ։
Կոլումբիայի կառավարության ջանքերի շնորհիվ երկրում թմրանյութերի արտադրությունը դանդաղորեն նվազում է:Մի քանիսի տվյալների համաձայն, 2000 թվականին կոկաինի արտադրությունը հասել է գագաթնակետին, 2010 թվականին դրա արտադրանքը նվազել է 60% -ով, իսկ մյուս տվյալների համաձայն` 2001 թվականին արտադրվել է 463 տոննա 2006 թվականին հասնելով 610-ի[24]։ Թմրամիջոցների բիզնեսի հետ կապված հանցագործության մակարդակը չափազանց բարձր է[25]։
Չնայած թմրանյութերի արտադրության մեծ ծավալին, Կոլումբիայում թմրամիջոցների օգտագործման մակարդակը ավելի քիչ է, քան ԱՄՆ-ում և Եվրամիության շատ երկրներում[26]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Va Marina por 'halcones del crimen organizado». Blog del Narco. 2011 թ․ ապրիլի 21. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
{{cite news}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Bowden, Charles (2011 թ․ փետրվարի 6). «El sicario, un documental proscrito en México (1)».
- ↑ Bowden, Charles F (2011 թ․ փետրվարի 6). «El sicario, un documental proscrito en México (2)».
- ↑ «Ejército detiene a lugarteniente del cártel del Golfo». El Universal. 2009 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
{{cite news}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «DATOS — Principales capos de la droga en México». International Business Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «Uncovering the link between the Mexican drug cartels» (PDF). National Defense University: Center for Hemispheric Defense Studies. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Las 5 caras del lavado de dinero». CNNExpansión. 2010 թ․ հունիսի 8.
- ↑ «Cae "El Adal" operador financiero de los Zetas». TV Milenio. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Cae "El Míchel" operador financiero de Los Zetas en Aguascalientes». Tele Diario. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Entrevista a el Mamito, presunto fundador de los Zetas». CNN Videos. 2011 թ․ հուլիսի 6.
- ↑ El Universal, 24 February 2008, Aumenta narcotráfico por Venezuela
- ↑ Neuman, William (2012 թ․ հուլիսի 26). «In Venezuela, Remote Areas Provide a Drug Trafficking Hub « Previous». The New York Times. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
- ↑ al-Ameri, Alaa (2014 թ․ մարտի 31). «Venezuela's Drug-Running Generals May Be Who Finally Ousts Maduro». Vice News. Վերցված է 2014 թ․ մայիսի 26-ին.
- ↑ United Nations, World Drug Report 2010 Statistical Annex: Drug seizures
- ↑ «Drug seizures Report From Year: 2009 Until Year: 2012 Drug Group: Cocaine-type». United Nations Office on Drugs and Crime. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
- ↑ 16,0 16,1 16,2 Tom Blickman (1997), «The Rothschilds of the Mafia on Aruba», Transnational Organized Crime, Vol. 3, No. 2, Summer 1997
- ↑ Fonzi, Gaeton. «The Troublemaker». The Pennsylvania Gazette (November 1994)
- ↑ Presumed Guilty, by Isabel Hilton, Gentlemen’s Quarterly (GQ), July 1994 (UK edition)
- ↑ BBC, 1 February 2008, Colombian drugs lord found dead
- ↑ Venezuelanalysis.com, 20 September 2010, Venezuela Deports Two Drug Kingpins, Calls US Drug Blacklist «Abusive and Interventionist»
- ↑ Diehl, Jackson (2015 թ․ մայիսի 29). «A drug cartel's power in Venezuela». The Washington Post. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
- ↑ 22,0 22,1 DeCórdoba, José; Forero, Juan (2015 թ․ մայիսի 18). «Venezuelan Officials Suspected of Turning Country into Global Cocaine Hub; U.S. probe targets No. 2 official Diosdado Cabello, several others, on suspicion of drug trafficking and money laundering». Dow Jones & Company Inc. The Wall Street Journal. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «The Business — Colombian Traffickers | Drug Wars | FRONTLINE | PBS». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Robert Steiner and Hernan Vallejo. «Illegal drugs». In Hudson.
- ↑ «Our website is currently undergoing scheduled maintenance». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «About.com: http://medicine.plosjournals.org/perlserv/?request=get-document&doi=10.1371 %2Fjournal.pmed.0050141». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 23-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
Գրականություն
խմբագրել- Aire, Jose Gutierrez (2012). Blood, Death, Drugs and Sex in Old Mexico. Createspace Independent Pub. ISBN 147759227X.
- PBS. 2006. Frontline: Drug Wars.