Նատալյա Գինզբուրգ
Նատալյա Գինզբուրգ (իտալերեն՝ Natalia Ginzburg, հուլիսի 14, 1916[1][2][3][…], Պալերմո, Պալերմո, Իտալիայի թագավորություն - հոկտեմբերի 7, 1991[3][4][5][…], Հռոմ, Իտալիա), իտալացի գրող։
Նատալյա Գինզբուրգ իտալերեն՝ Natalia Ginzburg | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | իտալերեն՝ Natalia Levi |
Ծնվել է | հուլիսի 14, 1916[1][2][3][…] |
Ծննդավայր | Պալերմո, Պալերմո, Իտալիայի թագավորություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 7, 1991[3][4][5][…] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Հռոմ, Իտալիա |
Գերեզման | Կամպո Վերանո[6] |
Գրական անուն | Alessandra Tornimparte[7] |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ և դրամատուրգ |
Լեզու | իտալերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Թուրինի համալսարան |
Ժանրեր | վեպ և թատրոն |
Ուշագրավ աշխատանքներ | Q28670475? և Q15649267? |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Կուսակցություն | Իտալական կոմունիստական կուսակցություն |
Աշխատավայր | Giulio Einaudi editions? |
Պարգևներ | |
Ամուսին | Լեոնե Գինզբուրգ և Գաբրիել Բալդինի |
Զավակներ | Կառլո Գինզբուրգ |
Ազգականներ | Lisa Ginzburg? |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Նատալյա Լեվին ծնվել է Պալերմոյում, հրեական ծագումով հայտնի հյուսվածքաբան Ջուզեպե Լեվինի՝ ով ծագումով Տրիեստից էր և Լիդի Տանցի ընտանիքում, ով Միլանից էր։ Նատալյայի մանկությունը անցել է Թուրինում։
Նա առաջնելույթ է ունեցել 1933 թվականին «Երեխաներ» (I bambini) հեքիաթով, որը հրատարակվել է «Solaria» ամսագրում։
1938 թվականին ամուսնացել է գրականագետ և հրատարակիչ Լեոն Գինզբուրգի (Leone Ginzburg, 1909-1944) հետ, ծագումով Օդեսայից։ Ամուսնության ընթացքում Նատալյա Գինզբուրգը 3 երեխա ունեցավ․ Կարլո, ով դարձել է հայտնի պատմաբան և բանաստեղծ, Անդրեա և Ալեքսանդր[8][9]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին Թուրինում մասնակցել է հակաֆաշիստական շարժմանը։
1940 թվականին ամուսնու հետ քաղաքական մոտիվներից ելնելով տեղափոխվել են Աբրուցո, որտեղ մնացել են մինչև 1943 թվականը։ 1942 թվականին Ալեքսանդրա Տոևնիմպարտե (իտալերեն՝ Alessandra Tornimparte) կեղծանվան տակ հրապարակել է իր առաջին վեպը՝ «Ճանապարհ, որը տանում էր դեպի քաղաք» (իտալերեն՝ La strada che va in città)։ 1945 թվականին վեպը հրապարակվել է իր իսկական անվան տակ։ 1944 թվականի փետրվարին Ռեջինա Կոելի բանտում ամուսնու մահից հետո վերադարձել է Թուրին և պատերազմի ավարտից հետո սկսել է աշխատել «Էյնաուդի» (իտալերեն՝ Einaudi) հրատարակչությունում։ 1947 թվականին նրա երկրորդ վեպը՝ «Ամեն ինչ այդպես է եղել» (իտալերեն՝ È stato così) արժանացել է «Ժամանակ» (իտալերեն՝ Tempo) գրական մրցանակին։
1952 թվականին Նատալյա Գինզբուրգը ամուսնացել է անգլերեն լեզվի ուսուցիչ Գաբրիելե Բալդինի հետ և տեղափոխվել է Հռոմ։ Հենց այդ տարի էլ լույս է տեսել նրա ամենաարժեքավոր վեպը՝ «Մեր բոլոր երեկվա օրերը» (իտալերեն՝ Tutti i nostri ieri)։
1957 թվականին լույս է տեսել «Վալենտինո» (իտալերեն՝ Valentino) վեպը և «Նշանառու» (իտալերեն՝ Sagittario) պատմվածքը, իսկ 1961 թվականին՝ «Երեկոյան ձայներ» (իտալերեն՝ Le voci della sera) վեպը։
1964 Գինզբուրգը նկարահանվել է Պազոլինիի «Ավետարանը ըստ Մատթեոսի» ֆիլմում։ 1965 թվականին նա գրել է «Ես քեզ հետ ամուսնացել եմ զվարճանքից ելնելով» (իտալերեն՝ Ti ho sposato per allegria) կատակերգական պիեսը, որը մեծ հաջողություն ունեցավ հանդիսատեսի շրջանում։ Այնուհետև գրել է ևս 9-ը կատակերգություն, որոնց թվում են՝ «Սերուցքով ելակ» (իտալերեն՝ Fragola e panna), «Քարտուղարուհին» (իտալերեն՝ La segretaria), «Հարցազրույց» (իտալերեն՝ L’intervista)։
1969 Գինզբուրգը նորից այրիացավ։ Մեկ տարի անց լույս տեսավ նրա «Երբեք ինձ մի հարցրու» (Mai devi domandarmi) գիրքը։ 1970-ական թվականներին հրատարակվել է «Սիրելի Միքելե» (Caro Michele) վեպը, «Երևակայական կյանք» (Vita immaginaria) պատմվածքների և հոդվածների ժողովածուն և երկու պոեմից կազմված «Ընտանիք» ժողովածուն (Famiglia)։
Նատալյա Գինզբուրգը երկու անգամ ընտրվել է պառլամենտում որպես Իտալիայի կոմունիստական կուսակցության անդամ։ Հանդես է եկել հացի գնի իջեցման, պաղեստինցի երեխաներին օգնելու, բռնությունների քրեական հետապնդման և որդեգրության հարցերով օրենսդրության փոփոխության օգտին։ Այդ ժամանակ հրատարակվել է «Մանձոնիների ընտանիքը» (La famiglia Manzoni, 1983) գիրքը։
Մահացել է 1991 թվականի հոկտեմբերի 7-ին Հռոմում՝ մահից մի քանի օր առաջ ավարտելով Գի դե Մոպասանի «Կյանք» վեպի թարգմանությունը։ 1999 թվականին հետմահու հրապարակվել է «Դժվար է խոսել ինքդ քո մասին» (È difficile parlare di sé) գիրքը, որը կազմված էր ռադիո հարցազրույցից։
Գրական աշխատություններ Խմբագրել
- La strada che va in città (1942)
- È stato così (1947; The Dry Heart, 1949)
- Tutti i nostri ieri (1952; A Light for Fools, 1956, and All our yesterdays)
- Valentino (1957)
- Sagittario (1957)
- Le voci della sera (1961; Voices in the Evening, 1963)
- Le piccole virtù (1962;The Little Virtues, 1985)
- Lessico famigliare (1963; Family Sayings։ Arcade Publishing։ 1999։ ISBN 978-1611457964)
- Mai devi domandarmi (1970; Never must you ask me, 1973)
- Caro Michele (1973; inspired the film Caro Michele, 1976)
- Vita immaginaria (1974)
- La famiglia Manzoni (1983)
- La città e la casa (1984; The City and the House, 1987)
Դրամատիկական աշխատություններ Խմբագրել
- Ti ho sposato per allegria (1965)
- The Advertisement|L'inserzione]] (1969; The Advertisement)
Մատենագիտություն Խմբագրել
- La strada che va in città (1942)
- È stato così (1947)
- Tutti i nostri ieri (1952)
- Valentino (1957) - Վիարեջոյի մրցանակ[10]
- Sagittario (1957)
- Le voci della sera (1961)
- Le piccole virtù (1962)
- Lessico famigliare (1963)- Ստրեգա մրցանակ[11]
- Ti ho sposato per allegria e altre commedie (1968):
- Ti ho sposato per allegria (1965 թվական, հուլիս)
- L’inserzione (ноябрь 1965)
- Клубничное мороженое со сливками, Fragola e panna (1966 թվական, հոկտեմբեր)
- La segretaria (1967 թվական, ապրիլ)
- Mai devi domandarmi (1970)
- Caro Michele (1973)
- Paese di mare e altre commedie (1973):
- Dialogo (май 1970)
- Paese di mare (1968 թվական, հունիս)
- La porta sbagliata (1968 թվական, դեկտեմբեր)
- La parrucca (1971 թվական, հունվար)
- Vita immaginaria (1974)
- Famiglia (1977)
- La famiglia Manzoni (1983)- Բագուտտա մրցանակ[12]
- La città e la casa (1984)
- Opere, volume 1 (1986) («La strada che va in città», «È stato così», «Velentino», «Sagittario», «Le voci della sera», «Le piccole virù», «Lessico famigliare e alcune commedie»)
- Opere, volume 2 (1987) («Mai devi domandarmi», «Paese di mare», «Caro Michele», «Vita immaginaria», «Famiglia», «La famiglia Manzoni», «La città e la casa e scritti sparsi»)
- Serena Cruz o la vera giustizia (1990)
- Teatro (1990)
- È difficile parlare di sé 1999
- Non possiamo saperlo. Saggi 1973—1990
- Tutto il teatro (2005)
- Cinque romanzi brevi e altri racconti (2005)
- Lettere a Ludovica (con Cesare Pavese e Felice Balbo) (2008)
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 FemBio database (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 BeWeB
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Czech National Authority Database
- ↑ Griliches Zvi (2010)։ Max Michelson, ed.։ The Griliches Family History
- ↑ Castronuovo, Nadia (2010), Natalia Ginzburg : Jewishness as Moral Identity, Troubador Publishing UK, ISBN 978-1-84876-396-8, http://www.troubador.co.uk/book_info.asp?bookid=1156
- ↑ Список лауреатов премии Виареджо Archived 2012-07-18 at the Wayback Machine.
- ↑ «Список лауреатов премии Стрега»։ Արխիվացված է օրիգինալից 2009-06-14-ին։ Վերցված է 2017-10-20
- ↑ Список лауреатов премии Багутта Archived 2011-07-22 at the Wayback Machine.
Արտաքին հղումներ Խմբագրել
- Կենսագրություն(իտալ.)
- «Ընտանեկան զրույցներ» Archived 2008-06-23 at the Wayback Machine.