Պալերմո (գավառ)
Պալերմո (իտալերեն՝ provincia di Palermo), գավառ Հարավային Իտալիայի Սիցիլիա ինքնավար մարզում։ Մայրաքաղաքը եղել է Պալերմոն։ 2015 թվականի օգոստոսի 4-ից նրան փոխարինել է Պալերմո մետրոպոլիտեն քաղաքը։
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | Իտալայի նախկին պրովինցիա | ||||
Մտնում է | Սիցիլիա | ||||
Վարչկենտրոն | Պալերմո | ||||
Տարածք | 5009,28 կմ² | ||||
![]() | |||||
Սահմանակցում է | Տրապանի, Մեսսինա, Էննա, Ագրիջենտո և Կալտանիսետա | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 091, 0921 և 0924 | ||||
Փոստային ինդեքսներ | 90121–90151 և 90010–90049 | ||||
Ավտոմոբիլային կոդ | PA | ||||
provincia.palermo.it |
Պատմություն և աշխարհագրական դիրք Խմբագրել
Գավառի անունը ծագում է լատիներեն Պանորմուս բառից[1]։ 1072-ից մինչև 1194 թվականը Պալերմոն եղել է Սիցիլիայի թագավորության մայրաքաղաքը՝ նախքան Նեապոլի նոր մայրաքաղաք հռչակվելը, ինչը տեղի է ունեցել ֆրանսիական Անժուա դինաստիայի օրոք[1]։ Այն նաև գտնվել է հռոմեացիների, բյուզանդացիների, նորմանների, արաբների, Իսպանական կայսրության, ինչպես նաև ամերիկացիների ենթակայության տակ[1]։ Ըստ պատմական վկայությունների` գավառը ձևավորվել է մեր թվագրությունից առաջ 8-ից 6-րդ դարերում[1]։ Պալերմո գավառը հյուսիսից սահմանակից է Տիրենյան ծովին, արևմուտքից՝ Տրապանի գավառին, հարավից՝ Ագրիջենտո ու Կալտանիսետա գավառներին, հարավարևելքից՝ Էննա գավառին, իսկ արևելքից՝ Մեսսինային։ Հայտնի է իր լողափերով, հատկապես աչքի է ընկում Մոնդելլոն։ Ցամաքը լեռնային է. ընդգրկում է Պոլինա և Իմերա հովիտները։ Մադոնիե լեռնաշղթան ևս տեղակայված է պրովինցիայում[2]։
Վարչակազմ և ժողովրդագրություն Խմբագրել
Պալերմո գավառն ունի 82 կոմունա՝ 1249533 բնակչությամբ (Սիցիլիայի բնակչության 24.9% -ը) և 4992 քառ.կմ տարածքով (Սիցիլիայի տարածքի 19.4%-ը)[3]։ Գավառի մեծ քաղաքներից են Պալերմոն, Ալիան, Ալիմենան, Սկլաֆանի Բանին և Պետրալիա Սոպրանան։ 1840 թվականին կառավարությունը որոշեց պրովինցիան բաժանել 4 շրջանների։ Դրանք են՝ Պալերմոն, Կոռլեոնեն, Տերմինին և Չեֆալուն[4]։
Տնտեսություն և տուրիզմ Խմբագրել
Ծառայությունը գավառի համար ամենակարևոր տնտեսական հատվածն է։ Հաշվի առնելով աշխատուժի երեք քառորդ մասը, արդյունաբերության ու գյուղատնտեսության հաշիվները՝ համապատասխանաբար կազմում են բնակչության 18% և 6%-ը։ Գործազրկության մակարդակը բարձր է։ Զբոսաշրջությունը նույնպես կարևոր «արդյունաբերություն» է[3]։ Տուրիզմում մեծ մասսայականություն են վայելում արաբա-նորմանական Պալատին մատուռը, Սուրբ Հովհաննեսի ճգնարանը, Պալացո Աբատելիսը, Պալացո Կիարամոնտեն, որը կառուցված է գոթական ոճով, և Սիցիլիայի ազգային պատկերասրահը։ Սիցիլիայի խորհրդարանի նստավայրը գտնվում է գավառի տարածքում։ Ֆրեդերիկ II-ի ու այլ իշխանավորների գերեզմանները, որոնք տաճարի մի մասն են, նաև հայտնի զբոսաշրջային գրավչություն են։ Մադոնիե պարկը տեղակայված է այստեղ։ Այն ունի օդանավակայան, որը կոչվում է Ֆալկոն Բորսելինո, այն ամեն տարի ծառայում է մոտ մեկ միլիոն ուղևորի, իսկ տեղական նավահանգիստը տարեկան սպասարկում է մոտ կես միլիոն ուղևորի։ Հուլիսից մինչև սեպտեմբեր ամիսներին Պալերմո են այցելում մեծ թվով զբոսաշրջիկներ[3]։
Պատկերասրահ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «The Province of Palermo»։ SicilyBella։ Վերցված է սեպտեմբերի 16, 2014
- ↑ «Palermo, Sicily»։ ITALIA։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-03-ին։ Վերցված է սեպտեմբերի 16, 2014
- ↑ 3,0 3,1 3,2 «Some data about the province of Palermo»։ Sicilia։ Վերցված է սեպտեմբերի 16, 2014
- ↑ The Penny Cyclopædia of the Society for the Diffusion of Useful Knowledge։ C. Knight։ 1840։ էջ 158