Նատալի Պեշալա
Նատալի Պեշալա (ֆր.՝ Nathalie Péchalat, դեկտեմբերի 22, 1983[1], Ռուան, Ծովամերձ Սեն, Նորմանդիա, Ֆրանսիա), ֆրանսիացի գեղասահորդ։ Սառույցի վրա պարերում հանդես է գալիս Ֆաբիան Բուրզայի հետ։ Զույգը 2012 և 2014 թվականների Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ են, Եվրոպայի կրկնակի չեմպիոններ (2011, 2012) և Ֆրանսիայի չեմպիոններ (2009, 2011, 2012, 2013, 2014), ձմեռային Ունիվերսիադայի կրկնակի բրոնզե մեդալակիրներ (2003 և 2005), Գրան պրի եզրափակչի բազմակի հաղթողներ (2009, 2010, 2011, 2012, 2013)։
Նատալի Պեշալա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | ֆր.՝ Nathalie Péchalat |
Մասնագիտացում՝ | sportsperson և սառցի վրա պարող |
Երկիր՝ | Ֆրանսիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 22, 1983[1] (40 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ռուան, Ծովամերձ Սեն, Նորմանդիա, Ֆրանսիա |
Հասակ՝ | 163 սանտիմետր |
Կարիերա
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելՆատալի Պեշալան սկսել է չմուշկների վրա միայնակ սահել յոթ տարեկան հասակից։ Տաս տարեկան հասակում նա սկսում է պարել սառույցի վրա։ 2000 թվականի մարտին Նատալիի զուգընկերը հեռանում է նրանից և մարզիչը` Մյուրիել Բուշե Զազուն, առաջարկում է համագործակցել Ֆաբյան Բուրզայի հետ։ Սկզբում զույգի հարաբերությունները լավ չէին, բայց աստիճանաբար նրանք ընկերներ դարձան։ 2011 թվականին հարցազրույցներից մեկում Նատալին ասել է, որ ինքը և Ֆաբիանը տարբեր բնավորություններ ունեն և իր առավելությունները և այն, որ նա կատարյալ սահող գործընկեր է իր համար։ «Նա շատ շնորհալի է։ Նա աշխատում է զգացմունքի շնորհիվ և ներշնչանքով։ Երբ նա զգում է շարժումը, նա կարող է վերարտադրել այն և մեկնաբանել»։ Իսկ Ֆաբիանն իր գործընկերուհուն բնութագրում է այսպես. «Նատալին միշտ զույգին առաջ է տանում և ստիպում է մեզ աշխատել։ Նա բերում է աշխատելու իր արտասովոր հնարավորությունը։ Նա միշտ ցանկանում է ամեն ինչ անել գերազանց»։
Նատալին և Ֆաբիանը հայտնի են իրենց յուրահատուկ բեմականացումներով և ոչ ստանդարտ երաժշտության ընտրությամբ։ «Տարվա եղանակները» (անգլ.՝ Four Seasons) երաժշտական կոմպոզիցիան, որը նրանք 2006-2007 մրցաշրջանում օգտագործում էին ազատ պարի համար, գրվել էր Ասսեն Մեզոուկի կողմից հատուկ նրանց համար, իսկ որպես բեմադրիչ հանդես էր գալիս կոմպոզիտորի եղբայրը։ Իսկ ազատ պարաձևում 2005-2006 («Մերժվածները») և 2004-2005 («Կատուները») մրցաշրջաններում զույգին ոգեշնչեց Ֆաբիանի ընկերուհին, որն աշխատում էր այդ երգերի վրա։
2008 թվականի ամռանը Նատալի Պեշալան և Ֆաբիան Բուրզան հեռացան իրենց մարզիչ Մ. Զազուից և տեղափոխվեցին Մոսկվա, որպեսզի աշխատեն Ալեքսանդր Ժուլինի հետ։ Դրանից մեկ տարի առաջ նրանք արդեն եկել էին նրա մոտ խորհրդատվության և համագործակցության արդյունքը նրանց դուր էր եկել։ Ներկայումս Նատալին հեռակա սովորում է ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական ակադեմիայի միջազգային ֆինանսական ֆակուլտետում։
2008-2009 մրցաշրջանում մրցանակակիրներ դարձան Գրան-պրիի երկու փուլերում («Skate Canada», բրոնզ և «NHK Trophy», արծաթ), բայց եզրափակիչ դուրս չեկան։ Ֆրանսիայի առաջնությունում առաջատարների, Դելոբելի և Շոնֆելդերի բացակայության պայմաններում դարձան առաջինը։ Եվրոպայի առաջնությունում գրավեցին չորրորդ տեղը` երրորդ տեղը գրաված անգլիացի Կերրովից ետ մնալով միայն 0.36 միավոր։
2010-2011 մրցաշրջան
խմբագրել2010-2011 մրցաշրջանը զույգը սկսեց Nebelhorn Trophy և the Finlandia Trophy մրցաշարում հաղթանակով։ Զույգը իր կարճ ծրագրի համար նախապես օգտագործեց երաժշտություն «Ամելի» կինոֆիլմից, բայց շուտով այն փոխարինեցին Դոկտոր Ժիվագոյով, որը ցուցադրեցին Չինաստանում Գրան-պրի փուլում (Cup of China 2010), որտեղ նրանք հաղթեցին ռուսաստանցի և իտալացի զույգին մեծ առավելությամբ։ Այդ նույն տարում զույգը հաղթեց 2010 թվականի Փարիզի Գրան-պրիի փուլում Trophée Eric Bompard 2010: Նրանց արդյունքները հնարավորություն տվեցին նորից որակավորվել Գրան-պրիի եզրափակիչում, որտեղ էլ նվաճեցին արծաթե մեդալներ, որն էլ ֆրանսիացիների համար դարձավ երկրորդը նրանց կարիերայում։ Մրցաշրջանը հաղթանակներով շարունակվեց Եվրոպայի 2011 թվականի առաջնությունում։ Ֆրանսիացի զույգի համար դա առաջին մեդալն էր այդ մրցաշարում, բայց նույն թվականի Աշխարհի առաջնությունում մեկ քայլ ետ մնացին բրոնզե մեդալից գրավելով չորրորդ տեղը։ Մրցաշրջանի ավարտից հետո ֆրանսիացիները փոխադրվեցին մարզվելու Անժելիկա Կռիլովայի և Պասկուալե Կամերլենգի մոտ։
2011—2012 մրցաշրջան
խմբագրելՆախապատրաստվելով հաջորդ մրցաշրջանին` Նատալին և Ֆաբիանն ամառն անցկացրին Լիոնում, որտեղ աշխատեցին պարերը բեմադրող Կադեր Բելմոկտերի հետ Եգիպտոսի մասին ազատ պարերի թեմայով։ 2011-2012 մրցաշրջանում Պեշալան և Բուրզան հայտագրվել էին գրան-պրիի երեք փուլերում` Skate America 2011, Skate Canada 2011 և Trophee Eric Bompard 2011: Չնայած զուգընկերը հիվանդ էր բրոնխիտով, նրանք կարողացան ԱՄՆ-ում գրան-պրիի փուլում նվաճել արծաթե մեդալ։ Հետագայում զույգը որոշեց դուրս գալ կանադական փուլից և վերականգնվել, որպեսզի շարունակի մրցաշրջանը և վերադառնա փարիզյան փուլ, որտեղ էլ նրանք նվաճեցին արծաթե մեդալ` զիջելով Տեսա Վերտյուին և Սկոտ Մոիրին։ Այդ տեղերը հնարավորություն տվեցին նորից որակավորվել Գրան-պրիի եզրափակիչում, որտեղ Նատալին և Ֆաբյանը երրորդ անգամ մեդալ նվաճեցին, այս անգամ կրկին բրոնզե։
2012 թվականին զույգը մեկնում է Եվրոպայի առաջնություն, որպես գործող չեմպիոններ, բայց մրցաշարը ֆրանսիացիների համար սկսվում է ոչ այնքան հաջող։ Կարճ պարաձևից հետո նրանք հայտնվում են 2-րդ տեղում` առաջատարներից նվազագույն տարանջատմամբ։ Բայց ազատ պարաձևից հետո Պեշալան և Բուրզան հաղթում են ռուսական զույգին` Եկատերինա Բոբրովային և Դմիտրի Սոլովյովին, պահպանում իրենց չեմպիոնական կոչումը` դառնալով Եվրոպայի կրկնակի չեմպիոններ։ Երկու ամիս անց, մարզումների ժամանակ Նատալին կոտրում է քիթը, բայց վիրահատությունը հետաձգում են մինչև Աշխարհի առաջնության ավարտը։ Չնայած խաղընկերոջ առողջական խնդիրներին, ֆրանսիացի զույգը 2012 թվականի Աշխարհի առաջնությունում նվաճում է իր առաջին բրոնզե մեդալը։
2012-2013 մրցաշրջան
խմբագրելՆոր մրցաշրջանում Պեշալան և Բուրզան հայտավորվել էին Գրան-պրիի երկու փուլում։ Նրանք հաղթեցին ինչպես 2010 թ-ին Չինական փուլում (Cup of China), իրենցից ետ թողնելով ռուսական զույգին Եկատերինա Բոբրովային և Դմիտրի Սոլովյովին և կանադացի զույգին, Կեյտլին Ուիվերին ու Էնդրյու Պոժին, այնպես էլ տնային փուլում առաջ անցան իտալացիներ Աննա Կապպելինից և Լուկա Լանոտեից։ Այդպիսով զույգը իրենց կարիերայի ընթացքում չորրորդ անգամ անցավ Գրան-պրիի եզրափակիչ, որտեղ զբաղեցրեց ընդհանուր հաշվարկով երրորդ տեղը։ Մրցաշրջանի առաջին մասը Ֆրանսիայի ներկայացուցիչների համար հաջող անցավ, հաղթեցին ազգային առաջնությունում, որը դարձավ Նատալիի և Ֆաբիանի համար չորրորդը իրենց կարիերայի ընթացքում։ Ավելի ուշ զույգը ստիպված էր բաց թողնել Եվրոպայի առաջնությունը Զագրեբում, Ֆաբիանի վնասվածքի պատճառով։ Ինչպես հայտնի դարձավ, Դետրոյտում մարզումների ժամանակ նա մասամբ վնասել էր աջ որքի շարժիչ մկանը։ Նույն պատճառով չկայացավ զույգի Աշխարհի առաջնությանը մասնակցությունը, որտեղ նրանք նախապես պլանավորել էին պայքարել մեդալների համար։
Սոչիի Օլիմպիական խաղեր
խմբագրելՍոչիի Օլիմպիական խաղերին զույգը մեկնել էր մեդալների համար։ Սակայն կարճ ծրագրի կատարումից հետո նրանք չորրորդն էին, իրադրությունը չփոխվեց նաև ազատ ծրագրից հետո։ Արդյունքում զույգը մնաց չորրորդ տեղում։ Մրցաշարի ավարտից հետո զույգը հայտարարեց սիրողական կարիերայի ավարտի մասին։
Անձնական կյանք
խմբագրել2014 թվականից ամուսնացած է դերասան Ժան Դյուժարդենի հետ։ Զույգն ունի դուստր՝ Ժաննա Դյուժարդենը (ծն.՝ 05.12.2015 թ.)[3]:
Ծրագրեր
խմբագրելՄրցաշրջան | Կարճ պար |
Ցուցադրական պար |
---|---|---|
2013-2014 | Դանդաղ ֆոկստրոտ։ Big Spender Սեյ Կոուլմեն և ԴորոթիՉարլսթոն։ Mein Herr Ջոն Կանդեր |
Caroussel Cirque du Soleil-ից Բենու Յուրտաս Droit de Cite |
2012-2013 | Պոլկա։ Gaite Parisienne Ժակ Օֆենբախ Վալս։ Sous le ciel de Paris Իվ Մոնտան Պոլկա։ Gaite Parisienne Ժակ Օֆենբախ |
Miss You Angie Sympathy for the Devil Start Me Up The Rolling Stones |
2011-2012 | Mas Que Nada Ժորժի Բեն Ժոր, Batacuda Abacaxi, Real in Rio Սերժիո Մենդես, Ջոն Պաուել |
Passion Պիտեր Գաբրիել, In the Garden of Souls Narada World, Le retour de Punt Բեռնարդ Բեքեր, Alf Layla Wa Layla Ahmad Sidqi |
2010-2011 | «Ամելի» ֆիլմի սաունդթրեք Յան Տերսեն «Fuga y Misterio» Ասթոր Պյացոլա «Լարայի թեման» «Դոկտոր Ժիվագո» ֆիլմից |
Երաժշտություն Չարլի Չապլինի ֆիլմերից Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ |
Մրցաշրջան | Բնօրինակ պար |
Ցուցադրական պար |
2009-2010 | «Thank God, I’m a Country Boy» Ռոյ Ռիվերս և Դոլլի Փարթոն «It’s not over now» Դեյլ Ուսթսոն |
«Kika» Ezekiel Ռեքվիեմ երազանքի համար (ֆիլմ) Կլինտ Մենսելի «Time» Մաքսիմ Ռոդրիգես |
2008-2009 | «It Don’t Mean a Thing» «The Puppini Sister» |
«La Notte di Favola» Նիկոլա Պիովանի «La Marche des Gladiateurs Jonglage» Մաքսիմ Ռոդրիգես |
2007-2008 | «Le Gitare al viento» и «Blanca de Plata» Գվադիանա «Imagen del recuerdo» Խոսե Մերսե |
«Organ Donor» DJ Shadow «Marla & Space Monkeys» Մայքլ Սիփսոն և Ջոն Քինգ |
2006-2007 | «Mi Buenos Aires Querido» Կառլոս Լիբեդինսկի «Escualo» Աստոր Պիացոլա |
«Времена года» Ասեն Մեզոուկի |
2005-2006 | Latin mix | Թշվառները (մյուզիքլ) |
2004-2005 | Slow fox и чарльстон | Կատուներ (մյուզիքլ) Էնդրու Լլոյդ Ուեբեր |
2003-2004 | «Swing Brother Swing» C. MacGill «If Can’t Have You» E. James |
Babalu Chano Dance of the Soldiers «Red Army Choir» «Hasta Siempre» S. Brave «Demasia da Corazon» W. de Ville |
2002-2003 | «Դիմակահանդես» Արամ Խաչատրյան «Tritsch Tratsch Polka» by Յոհան Շտրաուս |
«Buddha Bar» Կլոդ Շալե |
Սպորտային ձեռքբերումներ
խմբագրելԱրդյունքներ 2008 թվականից հետո
խմբագրելՄրցույթ | 2008-2009 | 2009-2010 | 2010-2011 | 2011-2012 | 2012-2013 | 2013-2014 |
---|---|---|---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 7 | 4 | ||||
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 5 | 4 | 4 | 3 | 6 | 3 |
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 4 | 4 | 1 | 1 | ||
Գեղասահքի Ֆրանսիայի առաջնություն | 1 | 1 | 1 | 1 | 1 | |
Գրանի պրի եզրափակիչ | 3 | 2 | 3 | 3 | 3 | |
Skate America | 2 | |||||
Cup of China | 1 | 1 | 1 | |||
Trophee Eric Bompard | 2 | 1 | 2 | 1 | 3 | |
Skate Canada International | 3 | 2 | ||||
NHK Trophy | 2 | |||||
Գեղասահքի աշխարհի թիմային առաջնություն | 3/4* | |||||
Finlandia Trophy | 1 | |||||
Nebelhorn Trophy | 1 |
- * - տեղը անհատական աղյուսակում / թիմային տեղերում
Արդյունքներ մինչև 2008 թվական
խմբագրելՄրցույթ | 2000-2001 | 2001-2002 | 2002-2003 | 2003-2004 | 2004-2005 | 2005-2006 | 2006-2007 | 2007-2008 | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 18 | ||||||||
Աշխարհի առաջնություն | 20 | 19 | 15 | 12 | 7 | ||||
Եվրոպայի առաջնություն | 12 | 11 | 5 | ||||||
Գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնություն | 8 | 6 | |||||||
Ֆրանսիայի առաջնություն | 1J. | 1J. | 3 | 3 | 2 | 2 | 2 | ||
«French Masters» մրցաշարեր | 1J. | 1J. | 2 | 3 | 1 | 2 | 2 | ||
Գրան պրի եզրափակիչներ | 6 | ||||||||
Skate America | 3 | 2 | |||||||
Cup of Russia] | 5 | 2 | |||||||
Skate Canada International | 11 | ||||||||
Cup of China | 7 | 7 | |||||||
Trophee Eric Bompard | 9 | 8 | 8 | 5 | 7 | ||||
Ձմեռային Ունիվերսիադա | 3 | 3 | |||||||
Պատանեկան գրան պրի եզրափակիչ | 7 | ||||||||
Պատանեկան գրան պրի փուլեր, Ճապոնիա | 2 | ||||||||
Պատանեկան գրան պրի փուլեր, Նիդերլանդներ | 4 | ||||||||
Պատանեկան գրան պրի փուլեր, Ֆրանսիա | 6 | ||||||||
Պատանեկան գրան պրի փուլեր, Չինաստան | 2 |
- J = պատանեկան մակարդակ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 2,0 2,1 Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
- ↑ «The Artist's Jean Dujardin Welcomes Daughter Jeanne». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալի Պեշալա» հոդվածին։ |