Աննա Կապպելինի (իտալ.՝ Anna Cappellini, փետրվարի 19, 1987(1987-02-19), Կոմո, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի գեղասահորդուհի։ Զուգասահքում 2005 թվականից հանդես է գալիս Լուկա Լանոտեի հետ։ Զույգը 2014 թվականի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների չեմպիոն է, 2015-2017 թվականներին Եվրոպայի փոխչեմպիոն, 2013 թվականի Եվրոպայի գեղասահքի առաջնության բրոնզե մեդալակիր, 2006 թվականի պատանեկան Գրան պրի եզրափակչի բրոնզե մեդալակիր, Իտալիայի (2012-2017 թվականներ) վեցակի չեմպիոն։ Զույգը ձմեռային Ունիվերսիադայի չեմպիոն է։

Աննա Կապպելինի
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝սառցի վրա պարող
Երկիր՝ Իտալիա
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 19, 1987(1987-02-19) (37 տարեկան)
Ծննդավայր՝Կոմո, Լոմբարդիա, Իտալիա
165 սանտիմետր
Քաշ՝52 կիլոգրամ

2017 թվականի նոյեմբերի 15-ի դրությամբ Չմշկավազքի միջազգային միության վարկանիշով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը[1]։

Կարիերա խմբագրել

Դո Լանոտե Աննան ելույթ ունեցավ Մատեո Զաննիի հետ և 2004 թվականի պատանեկան Գրան-պրիի մրցաշարում գրավեցին երրորդ տեղը, իսկ 2004 թվականի աշխարհի պատանեկան առաջնությունում գրավեցին հինգերորդ տեղը։

2014 թվականին այնպես ստացվեց, որ իտալացի զույգը բոլորի համար հանկարծակի նվաճեց աշխարհի և եվրոպայի չեմպիոնի ոսկե մեդալը։ Մասնագետները կասկածում էին, որ 2013/2014 թվականների օլիմպիական մրցաշարից հետո զույգը կավարտի իր սպորտային կարիերան։ Սակայն գեղասահորդները շարունակեցին ելույթները։ Հաջորդ մրցաշրջանը նրանց համար լավագույններից չէր։

 
Կապպելինին և Լանոտը Մոսկվայի 2018 թվականի Եվրոպայի առաջնությունում

2015 թվականի սեպտեմբերին մարզիկները մեկնարկեցին Լոմբարդիայի գավաթով և զբաղեցրին առաջին տեղը։ Նոյեմբերի սկզբին գեղասահորդները հաջող ելույթ ունեցան Cup of China 2015 փուլում։ Դժվարին պայքարում նրանք զբաղեցրին առաջին տեղը` գերազանցելով իրենց նախորդ ցուցանիշներն ազատ ծրագրում։ Իրենց հաջորդ Գրան-պրիի մոսկովյան փուլում գեղասահորդները զբաղեցրին երկրորդ տեղը։ Դա հնարավորություն տվեց նրանց դուրս գալ Գրան-պրիի եզրափակիչ, որտեղ նրանք առաջին անգամ մեդալներ շահեցին։ Դեկտեմբերին նրանք դարձան երկրի հնգակի չեմպիոններ։ Մեկ ամիս անց Բրատիսլավայում կայացած եվրոպական առաջնությունում գեղասահորդները շատ լավ ելույթ ունեցան՝ բարելավելով իրենց հանրագումարային ցուցանիշը։ Կարճ ծրագրից հետո զույգը առաջատար էր, սակայն ազատ ծրագրից հետո իջան երկրորդ տեղը։ Ապրիլի սկզբին Բոստոնում կայացած աշխարհի առաջնությունում գեղասահորդները եզրափակեցին չորրորդը՝ բարելավելով իրենց նախկին նվաճումները ազատ ծրագրում և ընդհանուր հաշվարկում։

Նոր նախաօլիմպիական մրցաշրջանը իտալացի զույգը պլանավորել էր սկսել տանը, սակայն նրանք մեկնարկեցին սեպտեմբերին Գերմանիայում՝ Նեբելխորնի ամենամյա մրցաշարում։ Այստեղ համառ պայքարում նրանք կարողացան գրավել առաջին տեղը։ Հոկտեմբերի վերջին իտալացիները ելույթ ունեցան Կանադայի Գրան-պրիի փուլում, որտեղ Կանադայի Ֆեդերացիայի գավաթում գրավեցին չորրորդ տեղը։ Նոյեմբերի վերջին նրանք ելույթ ունեցան Սապպորոյում Գրան-պրիի եզրափակիչ փուլում, որտեղ նվաճեցին բրոնզե մեդալներ։ 2016 թվականի ազգային առաջնությունում Էնում զույգը հերթական անգամ անընդմեջ վստահորեն նվաճեց ոսկե մեդալ։

2017 թվականի հունվարի վերջին իտալացի գեղասահորդները ելույթ ունեցան Օստրավում եվրոպական առաջնությունում, որտեղ նրանց հաջողվեց բարելավել իրենց նախկին նվաճումները կարճ ծրագրում և ընդհանուր հաշվարկով համառ պայքարում գրավեցին երկրորդ տեղը։ Փետրվարի կեսերին իտալացի զույգը ելույթ ունեցավ Օբերսդորֆում Բավարիայի գավաթի խաղարկությունում, որտեղ նրանք վստահորեն գրավեցին առաջին տեղը։ Մարտի վերջերին իտալացի գեղասահորդները ելույթ ունեցան Հելսինկիում, աշխարհի առաջնությունում, որտեղ համառ պայքարում նրանց հաջողվեց ընդգրկվել աշխարհի առաջատար պարային զույգերի վեցյակի մեջ։

Նոր օլիմպիական մրցաշրջանը իտալացին զույգը սկսեց Մինսկում կայացած «Չելլենջեր» շարքի մրցաշարով, որտեղ նրանք վստահորեն հաղթեցին։ Երեք շաբաթ անց մասնակցեցին Գրան-պրիի ճապոնական շարքին, որտեղ նվաճեցին բրոնզե պարգևներ՝ աննշան չափով բարելավելով կարճ պարաձևում իրենց նախկին նվաճումը։ 2018 թվականի հունվարին Մոսկվայում անցկացված Եվրոպայի առաջնությունում գրավեցին չորրորդ տեղը։

Սպորտային նվաճումներ խմբագրել

Արդյունքներ 2011 թ. հետո խմբագրել

(Լուկա Լամոտեի հետ)

Մրցույթ 2011-2012 2012-2013 2013-2014 2014-2015 2015-2016 2016-2017 2017-2018
Ձմեռային օլիմպիական խաղեր
անհատական մրցակցություն
6
Ձմեռային օլիմպիական խաղեր
թիմային մրցակցություն
4
Գեղասահքի աշխարհի առաջնություն 6 4 1 4 4 6
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 4 3 1 2 2 2 4
Գեղասահքի Իտալիայի առաջնություն 1 1 1 1 1 1
Գրան պրի եզրափակիչ 4 3
Cup of China 3 1
NHK Trophy 2 3 3
Trophée Eric Bompard 3 2
Skate America 2 2
Skate Canada 3 2 4
Finlandia Trophy 2
Nebelhorn Trophy 1
Lombardia Trophy 1
Minsk-Arena Ice Star 1
Բավարիայի գավաթ 1

Արդյունքներ մինչև 2011 թվական խմբագրել

(Լուկա Լանոտեի հետ)

Մրցույթ 2005-2006 2006-2007 2007-2008 2008-2009 2009-2010 2010-2011
Ձմեռային օլիպիական խաղեր 12
Գեղասահքի աշխարհի առաջնություն 13 10 10 11 8
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 8 7 5 6
Գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնություն 4
Գեղասահքի Իտալիայի առաջնություն 1J. 2 2 2 2
Գրանի պրի եզրափակիչ 5
NHK Trophy 5
Skate America 2
Cup of China 4
Trophee Eric Bompard 5 4
Skate Canada 2
Cup of Russia 4 4 2
Nebelhorn Trophy 2
Mont Blanc Trophy 1
Ձմեռային Ունիվերսիադա 1
Պատանեկան Գրան պրիի եզրափակիչ փուլ 3
Պատանեկան Գրան պրի փուլեր, Սլովակիա 2
Պատանեկան Գրան պրի փուլեր, Բուլղարիա 2

(Մ. Զաննիի հետ)

Մրցույթ 2001-2002 2002-2003 2003-2004 2004-2005
[Գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնություն 20 5 WD
Գեղասահքի Իտալիայի առաջնություն 2J. 2J. 1J.
Պատանեկան Գրան պրիի եզրափակիչ փուլ 3
Պատանեկան Գրան պրի փուլեր, Բելգրադ 1
Պատանեկան Գրան պրի փուլեր, Հունգարիա 1
Պատանեկան Գրան պրի փուլեր, Սլովենիա 3
Պատանեկան Գրան պրի փուլեր, Մեքսիկա 3
Պատանեկան Գրան պրի փուլեր, Իտալիա 11
Պատանեկան Գրան պրի փուլեր, Գերմանիա 6
Եվրոպայի պատանեկան օլիմպիական օրեր 7
  • J = պատանեկան մակարդակ WD = հանվել է մրցակցությունից

(Լ. Լոմբարդիի հետ)

Մրցույթ 2000-2001
Գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնություն 27
Պատանեկան Գրան պրի փուլեր, Լեհաստան 14

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ISU World Standings for Figure Skating and Ice Dance» (անգլերեն). Международный союз конькобежцев. 17 июня 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 17.06.2011-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Կապպելինի» հոդվածին։