Նավապոլացկ

քաղաք Բելառուսում

Նավապոլացկ (բելառուս․՝ Наваполацк), քաղաք Բելառուսի Վիտենսկի մարզում: Քաղաքը գտնվում է Արևմտյան Դվինայի ձախ ափին և Պոլոցկից 6 կմ դեպի արևմուտք: Բնակչությունը 102 394[5] մարդ է (2016 թվականի հունվարի 1):

Քաղաք
Նավապոլացկ
Наваполацк
Դրոշ Զինանշան
Flag of Navapołack, Belarus.svg Coat of Arms of Navapołack, Belarus.svg

Navapolack Montage (2017).jpg
ԵրկիրԲելառուս Բելառուս
ՀամայնքՎիտեբսկի մարզ
Ներքին բաժանում10 թաղամաս
ՂեկավարԴմիտրիյ Վլադիմիրովիչ Դեմդիով[1] վյալ կարգավիճակում =
Հիմնադրված է1958 թ.
Մակերես48,49[2] կմ²
ԲԾՄ133±1 մետր, 143 մետր
Խոսվող լեզուներբելառուսերեն, ռուսերեն
Բնակչություն102 394 մարդ[3] մարդ (2016)
Խտություն1798 մարդ/կմ²
Ազգային կազմբելառուսներ — 80,89 %,
ռուսներ — 15,51 %,
ուկրաինացիներ — 1,47 %,
այլ — 2,13 %[4]
Կրոնական կազմուղղափառ՝ 79 %, կաթոլիկ՝ 14 %, քրիտոնեական այլ ուղղություն՝ 1,6 %
Ժամային գոտիUTC+3, ամառը UTC+4
Հեռախոսային կոդ+375 214
Փոստային ինդեքս211440
Փոստային ինդեքսներ211440
Ավտոմոբիլային կոդ2
Պաշտոնական կայքnovopolotsk.by
##Նավապոլացկ (Բելառուս)
Red pog.png

Պոլոցկի և մոտակա բնակավայրերի բնակչության հետ ստեղծում են Պոլոցկի ագլոմերացիան, որտեղ բնակչությունը հասնում է 200 հազարի և, որը հանդիսանում է խոշոր արդյունաբերական կենտրոն:

ԱշխարհագրությունԽմբագրել

Նովոպոլցկը գտնվում է Արևմտյան Դվինայի ձախ ափին Պոլինցկի հարթ տեղանքով դաշտավայրի վրա: Տատանումների բարձրությունը նկատվում է, բայց ոչ շատ մեծ: Կլիման չափավոր ցամաքային է։ Քաղաքի մոտ տարածված են խառը անտառներ և ճահճուտներ:

ՊատմությունԽմբագրել

Քաղաքի պատմության սկիզբը համարվում է 1958 թվականի մարտը, երբ ԽՍՀՄ-ի Համամիութենական կոմիտեն որոշեց Արևմտյան Դվինայի ափին շինարարական նախագծի կառուցման որոշումը, որը պետք է դառնար Եվրոպայի խոշորագույն արդյունաբերական համալիր: Շինարարական բնակավայրը կառուցվել է Պոլոցկի շրջանի յոթ գյուղերի՝ Սլոբոդի, Սերեդոմի, Պլակսայի, Վասիլեվցիայի, Դուբրովոյի և Կոզինայի տեղում:

1960-ական թվականներին Նովոպոլցկիի նավթամշակման գործարանը Եվրոպայի խոշորագույն գործարաններից մեկն էր և Խորհրդային Միության առավել հզոր գործարաններից մեկը[6]: 1936 թվականին ստացել է առաջին բելառուսական բենզինը: 1968 թվականին «Պոլմիր» գործարանում ստացել է առաջին բելառուսական պոլիէթիլենը:

1970-ական թվականներից մինչև 2000 թվական ծրագրերի համար Նովոպոլոցկը միաձուլվել է հարևան Պոլոցկին: Քաղաքի բնակչությունը պետք է հասներ 280 հազարի: Նովոպոլոցկը նախատեսվել էր, որ պետք է կառուցվի Դվինայի աջ ափին և քաղաքի ու Պոլոցկի միջև ուղևորությունը պետք է իրականանար տրամվայի միջոցով: Նախագծերի իրականացումը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դադարեցվեցին, սակայն դրանց մի մասը այնուամենայնիվ իրականացվեցին, օրինակ՝ քաղաքի գլխավոր փողոցի՝ Երիտասարդականի կառուցումը: Այդ նախագծի համար մի շարք ճարտարապետներ՝ Յուրի Շպիտի գլխավորությամբ, արժանացել են Պետական մրցանակի: 2011 թվականին սոցիալական ցանցերի միջոցով Նովոպոլոցկն անդրադարձավ Հեղափոխության իրադարձություններին և քաղաքում սկսեցին անցկացնել լուռ հանրահավաքներ: Հուլիսի 13-ին ոստիկանությունը փորձել է ձերբակալել ամենաակտիվ մասնակիցներին, սակայն ցուցարարները կռվեցին նրանցից երկուսի հետ[7]:

Մինչև 2020 թվականը Նովոպոլոցկի կազմի մեջ պետք է մտնեն Գամզելյովո գյուղը և Բորովուհա բնակավայրը: Ըստ Բելառուսի հանրապետության նախարարների խորհրդի նախագծի, նախատեսված է Արևմտյան Դվինայի աջ ափին կառուցել նոր թաղամասեր, ինչպես նաև ստեղծել խոշոր տրանսպորտային հանգույց:

ԲնակչությունԽմբագրել

Զարգացման ընթացքԽմբագրել

  • 2004 թվական — 101,3 հազար մարդ
  • 2006 թվական — 100,8 հազար մարդ
  • 2009 թվական — 101,0 հազար մարդ[8]
  • 2010 թվական — 98,2 հազար մարդ
  • 2013 թվական — 107,1 հազար մարդ[9]
  • 2015 թվական — 108,2 հազար մարդ[10]
  • 2016 թվական — 102,4 հազար մարդ[5]

ԿրոնԽմբագրել

 
Ձմեռը Նովոպոլոցկիում: Կաթոլիկ եկեղեցի

2015 թվականի անցկացված Պոլոցկի պետական համալսարանի հետազոտությունների ընթացքում քաղաքի բնակչության շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ բնակչության 92.8 %-ը դավանում են այս կամ այն կրոնը, դրանցից՝

  • 79% - ուղղափառ
  • 14% - կաթոլիկ
  • 1,6% - այլ քրիստոնեական ուղղություններ։

Վարչատարածքային բաժանումԽմբագրել

Քաղաքը բաժանված է 10 թաղամասերի: Համարակալումը արվում է արևմուտքից արևելք ուղղությամբ: 3 թաղամասեր գնում են դեպի քաղաքի վերջին՝ Կալինինա փողոց, 4-րդ, 5-րդ և 6-րդ թաղամասերը գնում են դեպի քաղաքի կենտրոն, իսկ մնացած 4-ը՝ քաղաքի արևելյան մասի վերջը:

Ներկայումս 9-րդ և 10-րդ թաղամասերը «լճացած» են: Նախատեսվում է Արևմտյան Դվինայի աջ ափին կառուցել երեք նոր թաղամաս, որոնք սակայն կյանքի կկոչվեն միայն նոր կամրջի կառուցումից հետո:

ՏնտեսությունԽմբագրել

Նովոպոլոցկ, Բելառուսի նավթաքիմիական արդյունաբերական կենտրոն: Նովոպոլոցկի արտադրության ծավալների տեսակարար կշիռը Վիտեբսկի մարզում կազմում է ավելի քան 71%: Ձեռնարկությունների թվին են պատկանում

  • Նավթան - նավթամշակում
  • «Պոլիմիր» գործարան - սինթետիկ մանրաթել, օրգանական սինթեզի արտադրանք
  • «Նովոպոլոցկ երկաթբետոն» - երկաթբետոնե իրերի և կոնստրուկտորների արտադրանք
  • Նովոպոլոցկի ՋԷԿ - էլեկտրաէներգիայի արտադրություն
  • «Իզիմերիտել» գործարան - չափիչ սարքերի արտադրություն

Քաղաքում զարգացած է փոքր և միջին բիզնեսը: Ընդհանուր առմամբ կան ավելի քան 270 ընկերություններ (շինարարություն, բնակչության ծառայություններ, մեծածախ առևտուր և այլն):

ԲնապահպանությունԽմբագրել

Ամենակեղտոտ քաղաքների վարկանիշում (ըստ մթնոլորտի աղտոտման) զբաղեցնում է առաջին տեղը՝ առաջ անցնելով Սոլիգորսկից, Գոմելից և Մինսկից:

ՏրանսպորտԽմբագրել

 
Տրամվայ АКСМ-60102, երթուղային № 1

Քաղաքից 1 կմ հյուսիս անցնում է ավտոճանապարհ (Վիտեբսկ-Լատվիայի սահման):

Քաղաքից 1 կմ հյուսիս գտնվում է երկաթուղային կայարան, Ռիգա-Վիտեբսկ-Օրյոլ մայրուղին:

Քաղաքի հասարարական տրանսպորտներն են տրամվայները (1974 թ.), ավտոբուսները և երթուղային տաքսիները: Ավտոբուսային երթուղիները[11] կապում են Պոլոցկը և Նովոպոլոցկը:

ՍպորտԽմբագրել

Նովոպոլոցկի տարածքում կան բազմաթիվ սպորտային օբյեկտներ՝ 4,5 հազար նստատեղ ունեցող մարզադաշտ, 5 լողավազաններ, սահադաշտ, սպորտային համալիրներ՝

  • Սպորտի և մշակույթի պալատ
  • «Ատլանտ» մարզահամալիր
  • «Նեֆտյանիկ» մարզահամալիր
  • «Բոդրոստ» մարզահամալիր

Նովոպոլոցկի մրցանակակիրները, ծանր և թեթև ատլետիկայի, բիաթլոնի և այլ մարզաձևերի Եվրոպայի և աշխարհի չեմպիոնները հայտնի են ոչ միայն Բելռուսում, այլև նրա սահմաններից դուրս: Օլիմպիական խաղերին մասնակցում էին 16 մարզիկներ:

  • Նովոպոլոցկի ֆուտբոլային ակումբ - Նաֆթան
  • Նովոպոլոցկի հոկեյի ակումբ - Հիմիկ

ՄշակույթԽմբագրել

  • Մշակույթի պալատ «Նաֆթան»
  • Քաղաքային մշակույթի Պալատ
  • Քաղաքի պատմության և մշակույթի թանգարան
  • «Մինսկ» կինոթատրոն

Տեսարժան վայրերԽմբագրել

  • «Առաջին վրան» հուշահամալիր
  • Հուշահամալիր 1944 թվականի խորհրդային ինքնաթիռի անձնակազմի զոհվելու վայրում (1974)
  • Լիլի Կոստեցկոյի հուշարձան
  • «Եղբայրական Գերեզման» - 219 գնդի ազատամարտիկների հուշարձան
  • «Երիտասարդ» հուշարձան

ԿրթությունԽմբագրել

  • Պոլոցկի պետական համալսարան
  • Նովոպոլոցկի պետական պոլիտեխնիկական քոլեջ
  • Նովոպոլոցկի պետական շինարարների մասնագիտական քոլեջ
  • Նովոպոլոցկի պետական երաժշտական քոլեջ
  • Նովոպոլոցկի պետական օլիմպիական հերթափոխի ուսումնարան
  • Թիվ 1 վարժարան
  • Թիվ 2 վարժարան
  • Թիվ 1 ավագ վարժարան

Նովոպոլոցկում գործում են 15 միջնական հանրակրթական դպրոց, 2 վարժարան, պետական հանրակրթական վարժարան, Նովոպոլոցկի Հրուցկի անվան մանկական արվեստի դպրոց:

ԲժշկությունԽմբագրել

Քաղաքն ունի քաղաքային հիվանդանոց, պոլիկլինիկա և քաղաքային մանկական պոլիկլինիկա:

Նաև առկա է ստոմատոլոգիական պոլիկլինիկա, արյան փոխներարկման կայան, շտապ բժշկական օգնության կայան, անասնաբուժական կլինիկա, մաշկավեներաբանական, հակատուբերկուլյոզային, նյարդահոգեբուժական, հիգիենայի և համաճարակաբանության դիսպանսերներ:

Քույր քաղաքաներԽմբագրել

  1.   Լեհաստան՝ Պլոցկ, (1996, մայիսի 29)
  2.   Ռուսաստան՝ Օրեխովո-Զուևո, (1998, նոյեմբերի 3)
  3.   Ռուսաստան՝ Օդինցովո, (1999, փետրվարի 10)
  4.   Ֆրանսիա՝ Ժիվոր (ֆր.՝ Givors) (2001, հոկտեմբերի 8)
  5.   Լիտվա՝ Մաժեկյայ, (2002, մայիսի 31 )
  6.   Ռուսաստան՝ Պուշկին (քաղաք), (2003)
  7.   Ռուսաստան՝ Պավլովսկ, (2003)
  8.   Ռուսաստան՝ Կատովո, ( 2005, սեպտեմբերի 7)
  9.   Չինաստան՝ Վեյհայ, (, 2006, ապրիլի 25)
  10.   Լատվիա՝ Լուդզա, (2007, մայիսի 18)
  11.   Լատվիա՝ Վենտսպիլս, (2008, հուլիսի 17)
  12.   Լատվիա՝ Սմիլտենե, (, 2015, հունիսի 13)
  13.   Սերբիա՝ Նիշ, (2015, հունիսի 13)

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Официальный сайт города Новополоцка - Председатель исполкома
  2. «Государственный земельный кадастр Республики Беларусь» (по состоянию на 1 января 2011 г.)
  3. Численность населения на 1 января 2016 г. и среднегодовая численность населения за 2015 год по Республике Беларусь в разрезе областей, районов, городов и поселков городского типа.
  4. Основные итоги переписи населения
  5. 5,0 5,1 Численность населения на 1 января 2016 г. и среднегодовая численность населения за 2015 год по Республике Беларусь в разрезе областей, районов, городов и поселков городского типа.
  6. Новополоцк. Достопримечательности. // planetabelarus.by. Проверено 2 апреля 2016.
  7. В Новополоцке вышло 150 человек, двоих задержали, двоих удалось отбить. (13 июля 2011). Проверено 16 августа 2011 // БелаПАН.
  8. https://web.archive.org/web/20090711005306/http://belstat.gov.by/homep/ru/publications/population.pdf Численность населения по данным Белстата Белоруссии, с. 6
  9. Новополоцк
  10. Социально-экономическое развитие регионов Республики Беларусь за январь-сентябрь 2015 г
  11. Транспорт Новополоцка

ԳրականությունԽմբագրել

  • Хадкевіч Т. К. Нафтагігант на Дзвіне : нарыс. — Мінск: Народная асвета, 1963.